User Tag List

Էջ 2 11-ից ԱռաջինԱռաջին 123456 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 16 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 151 հատից

Թեմա: Անասելիք

  1. #16
    I lenker til Ragnarök Loki-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.11.2006
    Հասցե
    Åsgard
    Տարիք
    37
    Գրառումներ
    93
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Չասելու ասելիք

    Մեջբերում Վանաձորցի Տղա-ի խոսքերից Նայել գրառումը
    11. Ձեռնաշարժություն Playboy-ի դիմաց` համեմված երևակայությամբ

    Կարծում ես` խելագարվե՞լ եմ,
    Ոչ, ես միշտ էլ խելագար եմ եղել,
    Կարծում ես սիրահարվե՞լ եմ,
    Երբեք չեմ դադարել սիրել:

    Սիրում եմ քեզ, ով էլ՝ լինես,
    Ուզում եմ քեզ հետ սեր անել,
    Ցանկանում եմ տիրանալ քեզ,
    Ուզում եմ քեզ հետ սեքս անել:

    Առանց վարանման ինձ տրվիր,
    Եկ՝ անենք այդ, չեմ դիմանում,
    Դե, դե, իմ սեր, իմ սեքս, արի,
    Սպասել էլ չեմ կարողանում:

    Հեյ, ու՞ր ես փախչում, մի գնա…
    Մի մատնիր ինձ տանջանքների…
    Ոչ, այսպես էլ չեմ դիմանա…
    Էհ, գնամ զուգարան էլի…
    «շնորհակալություն»՝ խիզախման համար׃ Կատարումը չհավանեցի׃

    Մնացած գործերն էլ կարդացի, ահագին հաջող բաներ կան, так держать! Ծխախոտի մասին ոտանավորը իրոք աչքի ա ընկնում, ես էլ հավանեցի Ափսոս, որ ոտանավորը հիշեցրեց նրա մասին, որ սիգարետ չունեմ ու մինչև առավոտ պիտի դիմանամ....

    Vår lekam skal brennast ved Ragnarok
    Våre sjeler bindast i Frost og Eld
    Our flesh shall burn at Ragnarok
    Our souls shall be united in Frost & Fire

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Շինարար (07.09.2009)

  3. #17
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Չասելու ասելիք

    Մեջբերում Loki-ի խոսքերից Նայել գրառումը
    так держать! Ծխախոտի մասին ոտանավորը իրոք աչքի ա ընկնում, ես էլ հավանեցի Ափսոս, որ ոտանավորը հիշեցրեց նրա մասին, որ սիգարետ չունեմ ու մինչև առավոտ պիտի դիմանամ....
    Ես վաղուց էլ ոտանավորներ չեմ գրում, գուցե հետո էլի գրեմ: Սրանք, որ այստեղ դնում եմ, գրված են տարիներ առաջ: Սիրով քեզ սիգարետ կհյուրասիրեի, մոտս հիմա նույնիսկ տեսականի կա:
    Շնորհակալ եմ, որ ոչ միայն կարդացել ես գրածներս, այլ նաև կարծիք ես հայտնում:

  4. #18
    I lenker til Ragnarök Loki-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.11.2006
    Հասցե
    Åsgard
    Տարիք
    37
    Գրառումներ
    93
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Չասելու ասելիք

    Ես վաղուց էլ ոտանավորներ չեմ գրում,
    Ափսոս׃ Զգացվում է, որ անկեղծ էր գրած, ինչ-որ գրաֆոմանական ջղաձգություններ չէր׃ Իսկ ինչո՞ւմ է էլ չգրելու պատճառը, եթե գաղտնիք չի׃ Ճիշտն ասած մոտս էլ է նույն վիճակը, վերջին 2
    տարվա ընթացքում մի քանի տող բան եմ գրել ընդամենը, այնինչ դրանից առաջ շատ-շատ էի գրում׃ /թուղթ է փչացնում հիմնականում/

    Սիրով քեզ սիգարետ կհյուրասիրեի, մոտս հիմա նույնիսկ տեսականի կա

    Vår lekam skal brennast ved Ragnarok
    Våre sjeler bindast i Frost og Eld
    Our flesh shall burn at Ragnarok
    Our souls shall be united in Frost & Fire

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Շինարար (07.09.2009)

  6. #19
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Չասելու ասելիք

    Գրում եմ, բայց ոչ ոտանավորներ, հասկացա, որ Սևակ չեմ դառնա, պոեզիան իմը չէ: Ոտանավորներ սկսեցի գրել, երբ համալսարանում գրականուիթյան տեսություն անցանք երկրորդ կուրսում: Փորձում էի գրել ըստ կանոնների և ստացվում էր, սակայն իսկական բանստեղծը պետք է գրի ոչ միայն անձնական, այլ այնպիսի բաներ, որ բոլորի սրտից խոսեն, իսկ ես իմ մասին եմ գրել:

  7. #20
    I lenker til Ragnarök Loki-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.11.2006
    Հասցե
    Åsgard
    Տարիք
    37
    Գրառումներ
    93
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Չասելու ասելիք

    Հասկանալի է׃ Միգուցե օֆֆթոփ եմ անում, բայց մի բանի հետ թույլ տուր չհամաձայնվել׃ «Բոլորի սրտից» խոսելը «զզակազով» ու «պիտի»-ով չի լինում, գրողը /բանաստեղծը, նկարիչը, ևն.../ ստեղծագործում է իր սեփական սրտից, իր անձնական ապրումներն է արտահայտում... Իսկ թե քանի՛ մարդու սրտով են նրա գրածները ու որքանով են արժեքավոր՝ ժամանակն է ցույց տալիս׃ ԻՄՀԿ չի կարելի a priori ընդնունել՝ «ես մենակ ինքս ինձ մասին եմ գրում, ուրեմն պոէտ չեմ»

    Vår lekam skal brennast ved Ragnarok
    Våre sjeler bindast i Frost og Eld
    Our flesh shall burn at Ragnarok
    Our souls shall be united in Frost & Fire

  8. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (06.12.2009), Kita (07.09.2009), Sambitbaba (09.02.2011), Շինարար (07.09.2009)

  9. #21
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Չասելու ասելիք

    Մի քիչ էլ գիշերային տրամադրություններ, քանի որ այս կայքում բոլորն էլ կարծես լուսնոտներ լինեն:

    13. Մթից եմ փախչում

    Մութ է, գիշեր, անձրև է ու աշուն,
    Եվ ոչ մի աստղ չկա երկնքում,
    Քայլում եմ մութ, անձրևոտ քաղաքի
    Դատարկ ու ամայի փողոցներում:

    Ոչ մի լապտեր այն չի լուսավորում,
    Ինքս էլ չգիտեմ` ուր եմ շտապում`
    Քայլելով փողոցներով քաղաքի,
    Որ կորել է ցեխում ու մթում:

    Եվ ոչ մի տեղ մեքենա չի երևում,
    Որևէ տեղ որևէ լույս չի վառվում,
    Մութ է, անձրև ու ամայի քաղաք
    Ու ես: Գուցե ինչ-որ տեղ եմ գնում:

    Մի՞թե չեմ զգում՝ ինչպես եմ թրջվում,
    Ու ոտքերս ինչպես են ցեխոտվում:
    Քաղաքում մութ ու անձրևային
    Ես այնպես եմ դողում ու մրսում:

    Ու այս մութ գիշերով փախչում եմ ես
    Այս ցուրտ քաղաքից, այո, հենց այդպես,
    Փախչում եմ անձրևից ու քաղաքի
    Այս ամայությունից եմ փախչում ես:

    Մութ, անձրևոտ աշնան այս գիշերով
    Քայլում եմ թաց, ցեխոտ փողոցներով՝
    Ամայի, դատարկ, տխուր քաղաքի:
    Մթից եմ փախչում՝ մթում խարխափելով:

  10. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (06.12.2009), Kita (07.09.2009), Nare-M (01.11.2010), Yeghoyan (07.11.2009), Էլիզե (19.06.2010), Կաթիլ (25.12.2009)

  11. #22
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Չասելու ասելիք

    14. Սիրում եմ գիշերը

    Սիրում եմ գիշերը մուգ մանուշակագույն,
    Գիշերվա լուսինն եմ սիրում բարձր երկնքում,
    Սիրում եմ գիշերը բոլոր գույներից զուրկ,
    Ու գիշերվա բոլոր գույներն եմ ես սիրում:

    Գիշերվա աստղազարդ երկինքն եմ ես սիրում՝
    Երկրի հետ խառնված, ու աստղերն եմ սիրում
    Այդ երկիր-երկնքում աստղազարդ գիշերվա,
    Անլույս ու մութ գիշերվա լույսերն եմ սիրում:

    Գիշերը այգին եմ սիրում ու այդ այգում
    Սևամութ գիշերվա լուսավոր երկնքից
    Բարձր ծառերի խիտ սաղարթով թաքնված՝
    Մենավոր ու գողտրիկ նստարանն եմ սիրում:

    Այդ մենավոր նստարանին գիշերները
    Սիրածս աղջկա հետ նստել եմ սիրում
    Ու երկնքի աստղերից ծառերով պահված՝
    Նրան համբուրել եմ սիրում մութ գիշերում:

  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Yeghoyan (07.11.2009), Կաթիլ (07.09.2009)

  13. #23
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Չասելու ասելիք

    Մի քիչ էլ կիրք

    15. Վարակիր ինձ

    Վարակիր ինձ սիրո հիվանդությամբ.
    Ես վճարել եմ քեզ դրա համար,
    Տրվիր ինձ, տիրիր քո ողջ էությամբ,
    Եկ՝ միաձուլվենք, միանանք իրար:

    Դե, ներս թող ինձ, ընդունիր ինձ քո մեջ,
    Ուր սեր կա ախտոտված ու ախտոտող,
    Եկ՝ միանանք ու սուզվենք իրար մեջ.
    Տուր ինձ: Տուր ինձ սերդ ապականող:

    Եթե մահ կա, ուզում եմ, որ մեռնեմ
    Միայն սիրուց, հեշտանքից, բղջանքից,
    Ուզում եմ, որ սիրեմ, սիրվեմ, տիրեմ,
    Միայն տիրվելով հեռանամ կյանքից:

    Ես դժգոհ եմ իմ կյանքից ողջախոհ,
    Հոգնել եմ ապրելուց երազելով,
    Դե, վարակիր ինձ հիվանդությամբ քո,
    Մեռցրու ինձ իմ երազած մահով.

    Ես վճարել եմ քեզ դրա համար…

  14. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    einnA (08.10.2010), Kita (07.09.2009), Loki (08.09.2009), My World My Space (18.02.2010), Tig (10.09.2009), Yeghoyan (07.11.2009), Անտիգոնե (29.08.2010), Էլիզե (19.06.2010), Կաթիլ (07.09.2009)

  15. #24
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Չասելու ասելիք

    16. Շոգիացում

    Շոգ է: Խեղդվում եմ: Ուզում եմ՝ հանվեմ:
    Ուզում եմ սառը ցնցուղ ընդունեմ:
    Բայց ջուրը շոգից շոգիացել է:
    Շոգ է, ու ես էլ եմ շոգիացել:

    Նայում եմ, թե դու ինչպես ես շոգում,
    Ինչպես է քրտինք դեմքիցդ հոսում,
    Ու ավելի եմ շոգում: Եռում եմ:
    Էլ ցնցուղ չեմ ուզում: Ցանկանում եմ:

    Քեզ եմ ուզում: Եկ՝ իրար հետ շոգենք,
    Հանվենք ու միասին շոգիանանք:
    Մեկ մեկու քրտինքով եկ ցնցուղվենք,
    Եռանք, թեկուզ այրվենք ու մոխրանանք:

  16. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    einnA (08.10.2010), My World My Space (18.02.2010), Sambitbaba (09.02.2011)

  17. #25
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Չասելու ասելիք

    17. Քեզ չեմ ցանկանում

    Մի տանջիր ինձ. էլ քեզ չեմ ցանկանում,
    Քո մարմինն ինձ էլ մի առաջարկիր,
    Ու ինձ գայթակղել դու էլ մի փորձիր.
    Քեզանից հեշտանք ես էլ չեմ ստանում:

    Ճիշտ է՝ չեմ կարողանում քեզ մերժել,
    Բայց հասկացիր՝ չեմ ուզում, չեմ ուզում,
    Ոչ թե ինձ, այլ կամքիս ես տիրում,
    Պարզապես քո թակարդն եմ ես ընկել:

    Դու ինձ տիրում ես, բայց քեզ չեմ սիրում,
    Մի անի այդ հակառակ իմ կամքին,
    Բաց թող ինձ ու մի խեղիր իմ հոգին.
    Ուրիշի հետ, ուրիշ կերպ եմ ուզում:

    Քեզ հետ ես ինձ բռնաբարված եմ զգում:
    Չե՞ս տեսնում՝ մորթում ես հոգիս այդպես,
    Նույնիսկ շունչդ տանել չեմ կարողանում,
    Չգիտեմ՝ ինչ անեմ. երևի սպանեմ քեզ:

  18. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    einnA (08.10.2010), My World My Space (18.02.2010)

  19. #26
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Չասելու ասելիք

    18. Լիներ

    Կապույտ աչքերով մի աղջիկ լիներ,
    Նա երկար ու շեկ մազեր ունենար,
    Մազերը վզին արձակած լիներ
    Ու աչքերը միշտ ցած պահեր խոնարհ:

    Եվ այնպես լիներ, որ նա ինձ սիրեր
    Ու ինձ անանուն նամակներ հղեր,
    Ուր իր թեժ սիրուց նա ինձ կպատմեր.
    Այդ նամակները համբույրով կնքեր:

    Եվ մի երեկո երանի լիներ,
    Որ նա խիզախեր, ու կեսգիշերին
    Իր կամքից անկախ նրա մատները
    Հեռախոսիս համարն հավաքեին:

    Ու ես կվերցնեի լսափողը,
    -Ես քեզ սիրումեմ,- նա կասեր դողդոջ,
    Եվ կլսվեր նրա ձայնի դողը,
    Բայց ես կասեի նրան սառը՝ ոչ:

    -Էլ ինձ չզանգես, չանհանգստացնես,
    Դու ինձ մոռացիր,- նրան կասեի:
    -Մեկ է՝ չեմ սիրում, չեմ սիրելու քեզ,-
    Ու լսափողը ցած կդնեի:

  20. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    einnA (08.10.2010), My World My Space (18.02.2010), Yeghoyan (07.11.2009), Էլիզե (19.06.2010), Կաթիլ (07.09.2009)

  21. #27
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Չասելու ասելիք

    19. Աղոթք

    Տեր, մոռացե՞լ ես իմ մասին.
    Հասկանում եմ՝ շատ գործ ունես,
    Սակայն անսա իմ ասածին,
    Խնդրում եմ՝ աղոթքս լսես:

    Իմաստ տուր իմ գոյությանը,
    Նպատակ տուր իմ ապրելուն,
    «Զի քո է կամք և զաւրութիւն»,-
    Ինչպես ասված է աղոթքում:

    Առանց սիրո ես չեմ կարող
    Նույնիսկ ոտանավոր գրել,
    Չէ՞ որ, ով Ամենակարող,
    Այդպիսին ես դու ինձ ստեղծել:

    Սեր տուր ինձ, որ հանուն նրա
    Ապրեմ ես, և նա էլ ապրի
    Հանուն ինձ: Խնդրանքս արա
    Եվ կտեսնես, որ բարի է…

    Ամեն

  22. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    einnA (08.10.2010), My World My Space (18.02.2010), Sambitbaba (09.02.2011), Էլիզե (19.06.2010), Կաթիլ (07.09.2009)

  23. #28
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Չասելու ասելիք

    20. Ապրելու տենչ

    Երբեմն թվում է՝ ամեն ինչ գրել եմ,
    Վերցնում եմ գրիչը, և մտքեր չեն գալիս,
    Այդժամ միայն մի միտք ինձ հանգիստ չի տալիս.
    Մի՞թե իմ կյանքում արդեն ամենն ասվել է:

    Նոր է լրացել կյանքիս երկու տասնյակը,
    Եվ ընդամենը նույնքան բանաստեղծություն,
    Իսկ ես կյանքից շատ ավելին եմ ցանկանում,
    Մի՞թե իմ կյանքն այդքան պարապ ու դատարկ է:

    Օրը երկու տասնյակ բանաստեղծություն եմ
    Ուզում, ուզում եմ՝ չհասցնեմ ամեն բան
    Թղթին հանձնել, չեմ ուզում ՝ այժմվա նման
    Բռնանալով ինքս ինձնից մտքեր կորզեմ:

    Նրանց, ովքեր ենթադրեցին, թե սա վերջինն է, ստիպված եմ հուսախաբ անել. ես ձեզ դեռ կձանձրացնեմ:

  24. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (06.12.2009), einnA (08.10.2010), Էլիզե (19.06.2010), Կաթիլ (04.01.2010)

  25. #29
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Չասելու ասելիք

    21. Սոնետ լուսնի մասին

    Քամին ինչ-որ հեռվից մի կարոտ է բերում,
    Ցերեկ է, երկնքում լուսին չի երևում,
    Ցերեկ է. լուսինը ինձ չի լուսավորում,
    Քամին հեռվից լուսնի կարոտն է ինձ բերում:

    Ինչ-որ տեղ ինչ-որ քնքուշ կարոտ է երգում
    Ու անուշ, անորոշ ինչ-որ հուշ է պատմում,
    Այդ լուսինն է, լուսնային իր երգն է երգում,
    Լուսնային, քնքուշ մի կարոտ է ինձ մաշում:

    Ցերեկ է ու մութ. լուսինը չի երևում,
    Քամին հեռվից ինչ-որ կարոտ էինձ բերում,
    Լուսինը լուսնային իր քնքուշ երգն է երգում:

    Անուշ, լուսնային մի կարոտ է ինձ մաշում,
    Անլուսին, անլույս ցերեկվա մութն է պատում,
    Լուսինը կարոտի մի անուշ երգ է երգում:

  26. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (06.12.2009), Nare-M (01.11.2010), Կաթիլ (04.01.2010)

  27. #30
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Չասելու ասելիք

    22. Սոնետ լուսնին

    Լուսնումութ ու մթնշաղ է ինչ-որ,
    Բայց մթնշաղ է ոչ լուսաբացի,
    Որից, հետո, հուսամ, լույս չի բացվի.
    Լուսնումութ է երեկոյի սգվոր:

    Անլուսանում է, մթնում ամենուր,
    Լուսին, թշնամի դու լուսաբացի,
    Չեմ տեսնում ոչ ոքի քեզնից բացի
    Ու աստղերից` կողքիդ` անհրապույր:

    Մութ է` առանց լույսի ոչ մի շողքի,
    Միայն դու ես շողում հեռվում, բարձրում,
    Լուսին` սիրահարի ու ցնորքի:

    Սիրահարի, լուսնահարի լուսին,
    Տես, մթնում դեպի քեզ եմ բարձրանում...
    Մնա այդտեղ, խնդրում եմ, ինձ սպասիր...

  28. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    My World My Space (18.02.2010), Tig (10.09.2009), Կաթիլ (04.01.2010)

Էջ 2 11-ից ԱռաջինԱռաջին 123456 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •