Մեջբերում Մեղապարտ-ի խոսքերից Նայել գրառումը
Այսինքն բիզնեսը սխալ է աշխատում այլ ոչ թե հեղինակն է անորակ կամ գնող չկա:
Նորից եմ շեշտում 500 օրինակով գրքի հրատարակումը հրատարակչության համար պահանջում է ներ դնել առավելագույնը 1000 դոլոար:Իսկ նա այդ չի անում, քանի որ չի տիրապետում շուկայի պահանջարկին և ցանկություն ել չունի մարկետինգ անելու:
Պետ պատվերով հրատարակում են գրքեր որոնք նոր գեղարվեստական արժեք չեն ներկայացնում: Ես ինձ մոտ հետաքրքրության համար հավագել եմ հայատանում հրատարակված ինձ համար անհայտ հեղինակների գրական ստեղծագործությունները և գիտես ինչն է հետաքրքիր, դրանք դեպուտատներ են քաղաքական գործիչներ դատավորներ,կենսաբան ֆիզիկներ,գյուղական դպրոցի ուսուցիչներ ,ագրոնոմներ:
Դա լավ է որ նրանք ստեղծագործում են, բայց վատ է որ այդ գրքերը հրատարակվում են մի հրատարակչության կողմից որը գլուխ չի հանում գրականությունից ,վճարել են իրենք ել հրատարակում են ,պրծավ գնաց:
Օրնակի համար Սահմանադրական դատարանի նախագահի բնաստեղծությունների գիրքը,կամ Հրանուշի գիրքը և այդպես շարունակ:Ես գիրքը գնելիս առաջին հերթին նայում եմ ով է հրատարակիչը և արդեն ինձ հասկանալի է թե ինչ հեղինակի հետ գործ ունեմ:Իսկ Հայասստանում այս լուրջ չափման միավորը չի աշխատում ,շատ պատահականորեն ամենա հեղինակավոր (ինձ համար) հրատարակչությունները անհայտ գիրք կտպագրեն , հորոսկոպ ,հերո Ռազմիկ Դավոյան հետո մի ցեխավիկի բանաստեղծությունների ժողովածուն:
Ես հնարավորություն չունեմ վստահելու հրատարակիչներին ինչպես վստահում եմ գինի գնելիս այս կամ այն գինու արտադրոխին կամ այս կամ այն հագուստ արտա դրողին:
Դու լավ չես տիրապետում նյութին Մեղապարտ ջան, հեռու ես հայ իրականությունից:
Մենք ունենք հրատարակչություններ, որոնք լավ մարկետինգով են զբաղվում, փորձում հրատարակել գնողունակ գրքեր, գտնել գնողի և այլն:

Այդ տարբերակով գրքեր քիչ են հրատարակվում ոչ թե նրա համար, որ շուկայի պահանջարկին չի տիրապետում, այլ որովհետև շուկայում այդ պահանջարկը չկա:

Ինչ վերաբերվում է պետ.պատվերով գրքերին, ապա դրանք որպես կանոն շահվում են ԽԾԲ-ով, ու չնայած դրան հրատարակվում են նաև արժեքավոր գրքեր: Ու եթե քո ձեռքն է ընկել դատավորների ու ագրոնոմների գրքեր, դա դեռ չի նշանակում, որ բոլոր գրքերը Տիգրան Կարապետիչական մակարդակի են: Իրականում լավ գրքեր էլ են հրատարակվում, ինչ անենք, որ քո ձեռքը չեն ընկել

Ինչ վերաբերվում է 1000 դոլլարանոց գրքին, ապա թույլ տուր նորից կրկնել, ոչ մի հրատարակչություն բարեգործական ընկերություն չի, որ գիրք հրատարակի ու շահույթ չստանա: