User Tag List

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 205 հատից

Թեմա: Էթիկան հասարակական վայրերում

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Էթիկան հասարակական վայրերում

    Թող այդպես լինի, Chuk, թող այդպես լինի - բայց դրանով այդ աղջիկը ցանկացած դեպքում ցույց տվեց իր մոտ "աղջկական սկզբի" բացակայությունը: Իսկ անձամբ ինձ համար նման աղջիկը հենց այդ իսկ փաստով դադարեց լինել "աղջիկ": Եթե աղջկա մեջ նվազագույն իսկ կանացիություն չկա, որ այդ պարզ ջենտլմենական քայլին արձագանքի, մաքսիմում հենվելով տղայի մեկնած ձեռքին, իսկ մինիմում - ասելով "Շնորհակալություն", սիրալիր ժպտալով, բայց տղայի ձեռքին չհենվելով - այդտեղ էլ ուր է դաստիարակություն, ուր է աղջիկ և ուր է կանացիություն?

    Դրանից հետո մեծ հաշվով նրա կարծիքն էլ ինձ հետաքրքիր չէ...

    Այս դեպքում կարծես նույնիսկ Astgh-ն է ինձ հետ համաձայն, դատելով նրա վերջին պոստից...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  2. #2
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Էթիկան հասարակական վայրերում

    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    կանացի սկիզբը:
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    "աղջկական սկզբի"
    էս ո՞րն ա է
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  3. #3
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Էթիկան հասարակական վայրերում

    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Այս դեպքում կարծես նույնիսկ Astgh-ն է ինձ հետ համաձայն, դատելով նրա վերջին պոստից...
    Ցավոք չկարողացա վերջացնել

    Ես էլ Աստղի հետ եմ համաձայն: Միաժամանակ նշում եմ, որ պակաս էթիկայի կանոնի խախտում չէ հետո «Հետևից խոսելը»:

    Հ.գ. եթե ես որևէ տեղ ինչ-որ մեկի առաջ դուռ եմ բացում, ապա դա չեմ անում շնորհակալություն լսելու, նրա երախտապարտության արժանանալու համար, այլ անում եմ, որովհետև այդպես ճիշտ եմ համարում: Եթե ես մերժվում եմ, ես մոռանում եմ «միջադեպի» մասին:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  4. #4
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Էթիկան հասարակական վայրերում

    Astgh ջան - հիմի ոնց ասեմ?? - կանացի սկիզբ էլի, այն նկատելի, կիսանկատելի և աննկատ հատկանիշների ամբողջությունը, որը թույլ է տալիս ասել, կարծես վեցերորդ զգայարանով զգալ - դիմացինդ կին է, կին է - նախ և առաջ ոչ թե ֆիզիոլոգիական, այլ հոգեկան իմաստով


    Ես էլ Աստղի հետ եմ համաձայն: Միաժամանակ նշում եմ, որ պակաս էթիկայի կանոնի խախտում չէ հետո «Հետևից խոսելը»:
    Համաձայն չեմ, քանի որ ես չանձնավորեցի և որևէ կոնկրետ անուն չտվեցի: Մենք խոսում ենք երևույթի մասին և սրանով ոչ-ոքի արժանապատվությունը չտուժեց: Քո առաջարկած տարբերակի դեպքում ցանկացած քննարկում ուղղակի կլինի անհնար...

    Հ.գ. եթե ես որևէ տեղ ինչ-որ մեկի առաջ դուռ եմ բացում, ապա դա չեմ անում շնորհակալություն լսելու, նրա երախտապարտության արժանանալու համար, այլ անում եմ, որովհետև այդպես ճիշտ եմ համարում: Եթե ես մերժվում եմ, ես մոռանում եմ «միջադեպի» մասին:
    Պատլերացրու ես էլ չեմ նստում և օրերով այդ մասին հիշում; Ուղղակի մեջս որոշ ժամանակ տպվում է, որ կար նման մի անդաստիարակ աղջիկ

    Մարկիզ ջան

    Անձամբ ես ոչ թզբեհ եմ կրում, էլ չասեմ` օգտագործում, ոչ էլ չոլկես է երկար Այնպես որ համաձայնիր, որ բոլորին պետք չէ չափել մի արշինով: Ընդ որում, եթե տղան այնքան դաստիարակություն ունի, որ նման քայլ է անում - քիչ հավանական է, որ նա քո ասած թզբեհաչոլկավորներից լինի...

    Ուրվական ջան, քո ասած ձևով ես էլ եմ շատ անգամ վարվել, հատկապես գազելների դռների դեպքում` սրանք անհամեմատ ծանր են ու դժվար են տեղաշարժվում: Բայց անձամբ ես մարդկության գեղեցիկ կեսին դաստիարակելու խնդիր չունեմ - թող մինչև ինձ հանդիպելը բարի լինեն, դաստիարակված լինեն
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  5. #5
    (C) Ուրվական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.11.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    37
    Գրառումներ
    2,505
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Էթիկան հասարակական վայրերում

    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը

    Ուրվական ջան, քո ասած ձևով ես էլ եմ շատ անգամ վարվել, հատկապես գազելների դռների դեպքում` սրանք անհամեմատ ծանր են ու դժվար են տեղաշարժվում: Բայց անձամբ ես մարդկության գեղեցիկ կեսին դաստիարակելու խնդիր չունեմ - թող մինչև ինձ հանդիպելը բարի լինեն, դաստիարակված լինեն
    Դաստիարակելու մասին ո՞վ բան ասեց: Ու ընդհանրապես, դու էդքան քո վրա վստա՞հ ես, որ կարաս գեղեցիկ սեռին դաստիարակես:
    Лучше Гор могут быть только Горы.

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Amourchik (31.08.2009)

  7. #6
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Էթիկան հասարակական վայրերում

    Մեջբերում Ուրվական-ի խոսքերից Նայել գրառումը
    Ու ընդհանրապես, դու էդքան քո վրա վստա՞հ ես, որ կարաս գեղեցիկ սեռին դաստիարակես:
    Մի խոսքով, դու պիտի թելադրես սենց բաները, մի քանի անգամ տենց անես, որ ձևավորվի էդ էթիկան:

    Վստահ եմ, որ վերևոմ ասածդ խոսքերը կարող եմ կյանքի կոչել: Կդաստիարակվեն թե չէ, դա արդեն ուրիշ հարց է: Ողղակի ես խնդիր չեմ տեսնում այդ խոսքերումդ արտահայտված միտքը կյանքի կոչել... Ամեն մարդ ինքն է իր տերը:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  8. #7
    (C) Ուրվական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.11.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    37
    Գրառումներ
    2,505
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Էթիկան հասարակական վայրերում

    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի խոսքով, դու պիտի թելադրես սենց բաները, մի քանի անգամ տենց անես, որ ձևավորվի էդ էթիկան:

    Վստահ եմ, որ վերևոմ ասածդ խոսքերը կարող եմ կյանքի կոչել: Կդաստիարակվեն թե չէ, դա արդեն ուրիշ հարց է: Ողղակի ես խնդիր չեմ տեսնում այդ խոսքերումդ արտահայտված միտքը կյանքի կոչել... Ամեն մարդ ինքն է իր տերը:
    Բան չհասկացա, մի քիչ ավելի պարզ ասա:
    Лучше Гор могут быть только Горы.

  9. #8
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Էթիկան հասարակական վայրերում

    Մեջբերում Ուրվական-ի խոսքերից Նայել գրառումը
    Բան չհասկացա, մի քիչ ավելի պարզ ասա:
    Տես, դու ասում ես, թե մարդ ինքը պիտի թելադրես սենց բաները, մի քանի անգամ տենց անես, որ ձևավորվի էդ էթիկան: Ճիշտ է? Ես էլ ասում եմ, թե որ ուզենամ, կարամ մի քանի անգամ տենց անեմ, նպաստեմ, որ ձևավորվի էդ էթիկան, թեև առանձնակի խնդիր երբեք էլ չեմ դրել այդ էթիկան ձևավորելու...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  10. #9
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    46
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Էթիկան հասարակական վայրերում

    Երբ որ մեկը բանկոմատից փող է հանում, պետք չէ կանգնել էնքան մոտ, որ էդ մարդը ծոծրակին զգա շնչառությունը:
    Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:

  11. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Amourchik (31.08.2009), Apsara (01.09.2009), Lion (31.08.2009), Կաթիլ (07.09.2009)

  12. #10
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Էթիկան հասարակական վայրերում

    Ես ընդամենը էթիկայի կանոն մեջբերեցի, aerosmith-ի նկարագրած դեպքի համար: Դա տարրական նորմ է, ինչը ամեն տեղ էլ տարածված է, աղջկա պահվածքը ես չհասկացա... այսինքն՝ հասկացա, բայց ուրիշ առումով
    Ես քեզ հասկացա

    Բայց դա չի նշանակում, որ այդ աղջիկը արժանի չէր, որ ինչ-որ մեկը դուռը բացեր իր համար: Եթե ձեռք մեկնողները կարմիր գրքում չլինեին, այսպիսի միջադեպեր չէին գրանցվի:
    Իսկ եթե աղջիկներն էլ չլոմկեին մարդուն, ոնց-որ լոմկել են aerosmith-ին - ձեռք մեկնողները ավելի կշատանային: Գիտես ես չեմ կարող նման օրինակներ բերել...?

    Էնքան էլ վիճում եք, թե էս կամ էն աղջիկը արժանի չէ՝ իրեն ձեռք մեկնելու համար, կարծես ամբողջ օրը ձեռք մեկնելով եք զբաղված:
    Ես ինձ համար եմ պատասխանատու - եթե առիթ է լինում` անպայման: Ուզում եք հավատացեք, ուզում եք` ոչ:

    Ոչ մի տղա էլ չի զիջում իր տեղը տրանսպորտում, աղջիկները ավելի պատրաստակամ են:
    Ես դեպքերի 98 տոկոսում զիջում եմ...

    աղջիկներն էլ սովոր են հայ տղաների բռի, կոպիտ վերաբերմունքին,
    Ավելի շուտ սովոր չեն, իրենց ոչ-ոք չի ասել, որ դա էթիկայի տարրական կանոն է:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  13. #11
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Էթիկան հասարակական վայրերում

    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Ավելի շուտ սովոր չեն, իրենց ոչ-ոք չի ասել, որ դա էթիկայի տարրական կանոն է:
    Ինքդ շատ ես խոսում դաստիարակությունից: Իսկ մտածե՞լ ես, որ ծնողները այս ժամանակներում քիչ դեր ունեն էդ հարցում: Երեխային դաստիարակում են ոչ թե ծնողները, այլ՝ ժամանակը: Իսկ մեզ մոտ այնպիսի ժամանակ է, որ տղաները չեն փայլում էթիկայի նորմերին հետևելով, ես կասեի՝ չեն էլ կարող ասել, թե դա ինչ է: Աղջիկները դարձան թեմա՞: Շատ տարածված մի կետ էլ ասեմ, որ կոպիտ խախտում է էթիկայի. փողոցում երբ տղաները հանդիպում են, ի՞նչ է տեղի ունենում... ջե~րմ գրկախառնություն, մահմեդականներից շատ ականջաաչքախառը համբույրներ: Կամ թեկուզ դու անվանում ես ինչ-որ մեկին անդաստիարակ, դա նույնպես խախտում է:

    Հայերի կենցաղում գրեթե ամեն ինչ էլ էթիկայի խախտում է, ուղղակի չեմ կարծում, որ այսքան գյուղական կենցաղով ապրող մարդկանց կարող ես հասկացնել, որ, օրինակ, նախատոնական օրերին չի կարելի հյուր գնալ. <<Ո՞նց թե չգնամ բա մի հատ չգնա՞մ տեսնեմ Վարսիկը ինչե՞ր է պատրաստում տոնի առթիվ, մի քիչ էլ կզրուցեմ դեսից դենից, ժամանակս կանցնի...>>: Ինքն էլ հասկանում է, որ խանգարում է, տանտիկինը կաշկանդված է, լարված, բայց իր համար միևնույն է
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  14. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Amourchik (01.09.2009), Yevuk (31.08.2009)

  15. #12
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Էթիկան հասարակական վայրերում

    Սկզբունքորեն համաձայն եմ ողջ պոստիդ հետ, բացի մի պահից. ինչպես արդեն ասացի, ես կոնկրետ անուններ չեմ տալիս և կոնկրետ մարդկանց մասին չեմ խոսում, այլ քննարկում եմ երևույթը:

    Ի դեպ - համաձայնիր, որ եթե նույնիսկ "մեր թվին" տղամարդը այնքան դաստարակություն ունի, որ նման քայլի է դիմում, ուրեմն նա հաստատ արժե ավելի լավ վերաբերմունքի, քան տարրական անտեսումը: Ջհանդամ, գոնե մի կեսբերան ժպիտի հաստատ արժի

    Կունենաս, հարգելի Ուրվական, կունենաս Բայց համաձայնիր, որ "պրոբլեմ ունենալով" դու չես ստիպի այդ տղային հարգել, կներես իհարկե, չանձնավորես, քո "քրոջը կամ ընկերուհուն": Հետո ասեմ - այդ դեպքում, երբ մի տղա անուններ տալով հասարակության մեջ վնաս հասցնի քո "քրոջը կամ ընկերուհու" հեղինակությանը, պրոբլեմ ունենալը ինչ-որ տեղ նույնիսկ ճիշտ կլինի... Բայց դա արդեն ուրիշ տեսանկյունից:
    Վերջին խմբագրող՝ Lion: 31.08.2009, 21:41:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  16. #13
    (C) Ուրվական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.11.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    37
    Գրառումներ
    2,505
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Էթիկան հասարակական վայրերում

    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը

    Կունենաս, հարգելի Ուրվական, կունենաս Բայց համաձայնիր, որ "պրոբլեմ ունենալով" դու չես ստիպի այդ տղային հարգել, կներես իհարկե, չանձնավորես, քո "քրոջը կամ ընկերուհուն": Հետո ասեմ - այդ դեպքում, երբ մի տղա անուններ տալով հասարակության մեջ վնաս հասցնի քո "քրոջը կամ ընկերուհու" հեղինակությանը, պրոբլեմ ունենալը ինչ-որ տեղ նույնիսկ ճիշտ կլինի... Բայց դա արդեն ուրիշ տեսանկյունից:
    Չէ, չեմ անձնավորի: Բայց եթե այդ քայլից՝ առաջարկած շատ փոքր օգնությունից, հրաժարվելուց հետո տղան սկսում է աղջկան չհարգել, ես այդ տղայի հոգեկան հավասարակշռվածության ու մտավոր կարողությունների մասին որոշակի պատկերացումներ կկազմեմ:
    Лучше Гор могут быть только Горы.

  17. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ungrateful (31.08.2009), Լեո (31.08.2009)

  18. #14
    Վերադարձ Լեո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.10.2007
    Հասցե
    Երևակայություն
    Գրառումներ
    6,253
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Էթիկան հասարակական վայրերում

    Մեջբերում Astgh-ի խոսքերից Նայել գրառումը
    ականջաաչքախառը համբույրներ
    Իրոք սա ըստ իս տգեղ սովորություն է, որ արմատացել է հայ տղաների շրջանում: Ըստ որում տղաների այս «ամենօրյա համբույնները» տարածված են հիմնականում Երևանում, մարզերում նման երևույթ քիչ կա: Ինքս էլ եմ այդ սովորույթը կիրառում, բայց ոչ որովհետև ճիշտ եմ համարում, այլ որովհետև մի տեսակ «կախման» մեջ եմ գտնվում, «գերի» եմ դարձել: Գիտեմ, կարող եմ հրաժարվել այդ սովորությունից, ինձ բռնի ուժով ոչ ոք ոչինչ չի պարտադրում, բայց վախենում եմ, որ ընկերներիցս ոմանք կարող են ուրիշ բաներ մտածել (որ ես իրենց այլևս ինձ արժանի չեմ համարում, որ իրենց մասին սկսել եմ վատ մտածել և այլն):

    Իսկապես կարելի է մտածել՝ ինչպես այս սովորույթը մեզնից դուրս վանենք:
    Վերջին խմբագրող՝ Լեո: 31.08.2009, 21:48:

  19. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Amourchik (01.09.2009), Lion (31.08.2009)

  20. #15
    Վերադարձ Լեո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.10.2007
    Հասցե
    Երևակայություն
    Գրառումներ
    6,253
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Էթիկան հասարակական վայրերում

    Մեջբերում Astgh-ի խոսքերից Նայել գրառումը
    ...ուղղակի չեմ կարծում, որ այսքան գյուղական կենցաղով ապրող մարդկանց կարող ես հասկացնել...
    Աստղ, չհասկացա: Ուզու՞մ ես ասել գյուղական կենցաղը էթիկայից զուրկ է

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ծխախոտը կարգելվի հասարակական վայրերում
    Հեղինակ՝ Cassiopeia, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 448
    Վերջինը: 24.02.2020, 00:45
  2. թերթերի էթիկան
    Հեղինակ՝ Գայանա, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 2
    Վերջինը: 16.09.2016, 16:50
  3. Երաժշտությունը հասարակական վայրերում
    Հեղինակ՝ Arisol, բաժին` Էթիկա
    Գրառումներ: 2
    Վերջինը: 18.04.2011, 02:49
  4. Համեստ պահվածք հասարակական վայրերում
    Հեղինակ՝ Mankik, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 68
    Վերջինը: 29.12.2009, 11:32

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •