User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 49 հատից

Թեմա: Ո՞վ պետք է հային ու հայագիտությանը տեր կանգնի

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #19
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ո՞վ պետք է հային ու հայագիտությանը տեր կանգնի

    Մեջբերում Մեղապարտ-ի խոսքերից Նայել գրառումը
    ՄԵզ պետք է ճանաչեն այնպես ինչպես մենք եղել ենք պատմույան մեջ առանց կեղծումների:
    Ուրեմն, Մեղպարտ ջան, մեզ ոչ մեկը չի պատրաստվում ճանաչել նրանով ինչ մենք եղել ենք, կամ էլ չենք եղել, ուզում ենք եղած լինել: Մեզ ճանաչելու են նրանով, ինչ հիմա կանք ու ինչ մեզանից հիմա ներկայացնում ենք: Իսկ թե մենք մեզանից ինչ ենք հիմա ներկայացնում, ու ինչպես ենք վերաբերվում մեր "տեղաբնիկ", "արիական", "առաջին քաղաքակրթություն ստեղծած" մշակույթին, եղբայր պարզ է դառնում, երբ այցելում ես քո պատմական հուշարձանները: Ու մի հատ էլ այսօրվա առավոտից էս թեմայով հոդված:

    ԻՆՉՊԵՍ ԵՆ ՊԵՂՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՐԵԼ


    Ինքնակամ հողազավթման դեպքեր՝ պատմամշակութային տարածքում

    «Առավոտի» տեղեկություններով, Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը օրեր առաջ ուսումնասիրեց «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի» 2007-2008թթ. գործունեության վիճակը:

    Ուսումնասիրություններին ներգրավված են եղել ՀՀ մշակույթի նախարարության «Պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության գործակալություն» ՊՈԱԿ-ի Երեւանի տարածքային բաժնի մասնագետները:

    «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի» կազմում էին երեք՝ «Էրեբունի (Արին-Բերդ)» քաղաքատեղին, «Շենգավիթ» վաղ բրոնզեդարյան բնակատեղին եւ «Կարմիր բլուր» հուշարձանները:

    2005 թ. «Կարմիր բլուրը» շենքի տանիքի փլուզման պատճառով՝ չի գործել: Նույնպիսի վիճակում է «Շենգավիթ» հուշարձանի թանգարանի փայտաշեն շենքը:

    Ուսումնասիրությամբ պարզվեց սակայն, որ հուշարձանները, որպես անշարժ գույք, չունեն սեփականության իրավունքի վկայական: Նշված երեք հուշարձանների պահպանական գոտիների հարցը 1999թ. մինչեւ վերջերս, այսինքն՝ շուրջ 10 տարի, լուծված չի եղել:

    Ուսումնասիրությամբ հուշարձանների պահպանական գոտիներում փաստացի արձանագրվել է ինքնակամ հողազավթման 15 դեպք, որոնցից 8 հողամասերում վերջին տարիներին կառուցվել են ինքնակամ կառույցներ՝ այգետնակներ, գոմեր կամ տեղադրվել մետաղական տնակներ, զավթված հողամասերում քաղաքացիները զբաղվել են գյուղատնտեսությամբ:

    «Էրեբունի» հուշարձանի պահպանական գոտում ինքնակամ հողազավթման 6 փաստ կար, որոնցից 3-ի վրա ինքնակամ կառուցվել են շինություններ: Հողազավթում կատարելու եւ այդ հողամասի վրա 30 քմ մակերեսով ինքնակամ շինություն կառուցելու փաստի առնչությամբ Էրեբունու թաղապետարանը, դուրս գալով իր լիազորությունների սահմաններից, 2006-2009թթ. Թ. Սարգսյանի հետ կնքում է 30 քմ տարածքի օգտագործման պայմանագրեր:

    «Կարմիր բլուր» հնավայրի տարածքում արձանագրվել էր 9 քաղաքացու կողմից շուրջ 1 հա հողամասի զավթման փաստ՝ 25-35 տարվա վաղեմությամբ, եւ, քանի որ իրավասու մարմինների կողմից որեւէ անհանգստություն չի պատճառվել իրավախախտներին:

    «Կարմիր բլուր» հնավայրի պահպանական գոտու հարեւանությամբ, Հրազդան գետի երկայնքով, քաղաքացիների կողմից տեւական ժամանակ իրականացվող շուրջ 10 հա մակերեսով ապօրինի հողօգտագործման արդյունքում պետության գույքային շահերին պատճառվել է նյութական վնաս:

    Չնայած պահպանության համար ծախսվում են մեծ գումարներ, սակայն հսկայական կենցաղային աղբ է կուտակվել «Կարմիր բլուր» հուշարձանի տարածքում՝ ընդհուպ հասնելով հուշարձանի ամրակայված կառույցներին: Շենգավիթի ոստիկանության բաժնի աշխատակիցների բացատրություններով պարզվում է, որ պահպանման ենթակա տարածքներում բացակայել են նաեւ պահպանության կազմակերպման համար անհրաժեշտ պայմանները: Պահպանության իրականացման վրա բացասաբար է անդրադարձել նաեւ պայմանագրային աշխատողների մեջ կենսաթոշակառուներ լինելու հանգամանքը: Հուշարձանի տարածքից աղբի հեռացման ուղղությամբ միջամտում է տարածքի դատախազությունը, սակայն առ այսօր լուծում չի ստացել:

    «Էրեբունի» եւ «Շենգավիթ» հուշարձանների տարածքներում պեղումներ են կատարվել, որին մասնակցել են օտարերկրացիներ: Նրանց մասնակցության վերաբերյալ պեղումներ ձեռնարկողները համապատասխան պայմանագրեր չեն կնքել եւ հայտնի չէ, թե ինչ պայմաններով են նրանք մասնակցում պեղումներին, հանդես են գալիս որպես պեղումների ֆինանսավորող:

    Ըստ հաստիքացուցակի՝ հաստիքների թիվը կազմել է 48 միավոր:

    2009-08-28

    Առավոտ
    Davidus, գերմանացիներին բոլորը ճանաչում են, քանի որ գերմանացիները հարգում են իրենք իրենց: Իսկ մեր վրա շատ տեղին թքած ունեն բոլորը, քանի որ առաջին թքած ունեցողները ինքներս մեզ վրա, մենք ենք: Հիմա գերմանացուն ասա, որ դու իրա նախապապ արիացին ես, ու տար ցույց տուր կիսաքանդ թանգարանդ, կողքի պեղումների հետ, մեջն էլ լիքը քաք, տենամ քանի օր ա գերմանացին հիշելու իրա արիացի նախապապերին:

  2. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    davidus (28.08.2009), Հայկօ (28.08.2009), Մեղապարտ (28.08.2009), Սելավի (28.08.2009)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ինձ պետք չի, կնվիրեմ
    Հեղինակ՝ impression, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 19
    Վերջինը: 24.09.2014, 11:43
  2. Պետք է C# ծրագրավորող
    Հեղինակ՝ Shah, բաժին` Աշխատանք
    Գրառումներ: 2
    Վերջինը: 01.08.2014, 17:35
  3. Որպեսզի.... պետք է
    Հեղինակ՝ *e}|{uka*, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 448
    Վերջինը: 20.11.2013, 21:58
  4. Բաց նամակ իմ կողքին ապրող հային
    Հեղինակ՝ Tig, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 15
    Վերջինը: 20.08.2013, 13:40
  5. Ժող, օգնություն է պետք
    Հեղինակ՝ impression, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 4
    Վերջինը: 28.06.2010, 22:49

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •