User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 49 հատից

Թեմա: Ո՞վ պետք է հային ու հայագիտությանը տեր կանգնի

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ Մեղապարտ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.07.2008
    Գրառումներ
    1,291
    Բլոգի գրառումներ
    15
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ո՞վ պետք է հային ու հայագիտությանը տեր կանգնի

    Մեջբերում Սելավի-ի խոսքերից Նայել գրառումը
    Ավելի լավա մենք ազգովի իրար հետ լավ լինենք, սերով ու համերաշխ, մեկս մյուսի նկատմամբ զիջող ու համբերատար, ուրախանանք ուրիշի հաջողությամբ ու ժպտանք մեկս մյուսին, քան թե ուրիշներից պահանջենք որ մեր պատմության վրա ուշադրություն դարձնեն ու վերջապես գիտակցեն որ մենք սաղի պապան ենք:
    ՄԵզ պետք է ճանաչեն այնպես ինչպես մենք եղել ենք պատմույան մեջ առանց կեղծումների:Ինչ պապա ,ով է նման բան ցանկանում :
    Իհարկե ես հասկանում եմ քեզ բայց մեր խնդիրը երկրագնդի բնակռության հետ չի, ոչ էլ Բուրկինա Ֆասոի հետ կամ Գալապագոսյան կղզիների կառավարիչների հետ:
    Այս աշխարհի (հնդեվրոպական)ցիվիլիզացիան որը կառավարվում է (անգլո սաքսերի կողմից ,նույնպես հաբեթական) կերտել են մի քանի էթնոսներ և հանձնել են ամեքին:Ասում են որ Ցիվիլիզացիա (հնդեվրոպական քաղաքակրթություն) կառուցողները անհետացել են և սկսում են թվարկել անուններ պայմանական էթնոսներ և այլն:Գալիս հասնում են Մովսեսին սա անմիջապես մարմնավորվում է և դառնում է հրեա Այդ մի Մովսեսն է մնացածները բարբարոսներ են և այդպես շարունակ մինչև
    ստեղծվեց առաջին հրեական թագավորությունը մթա 1050 ին ցիվիլիզացին կայացվ աշխարհը փրկվեց:Հետո բարբարոսները չգնահատեցին հրեաներին և նրանք հայտնվեցին գերության մեջ :Հետո Նրանց պարսկական արքայից արքան ազատություն նվիրեց :Սա մեզ(աշխարհին) ներկայացված պատմույան ողնաշարն է ինչպես տեսնում ենք մեք չկանք:Իսկ մինչև այդ Հունա Հռոմեական աշխարհ կար որը հրեական «մշակույթի » ազդեցության տակ հղկվում էր և ձևավորվում ,մենք էլի չկանք,նույնիսկ վայրենի վիճակում հասկանում էք, բացառձակապես դատարկ տեղ:
    Եվ վերջապես ՈՒրարտու պետության ներսում երիտասարդ հայկական ցեղերը միավորվեցին և ՈՒրարուիի գերեզմանի վրա հիմնեցին իրենց Արմինա երկիրը պարսկական գահի խնամակալությամբ ,ըհ հասանք տեղ:
    Մնաց մինչև Քրիստոսի ծնուննդը մի հինգ հարյուր տարի ,բայց արդեն Հռոմ կա Աթենք կա Հելլենական մշակույթ կա դոմինանտ աշխարհ:
    Արդեն եվրոպան եռում է, բոլորը ձգտում են արևելք լսել են որ այնտեղ ինչ որ մի բան կա և էսպես փնտրումների մեջ դեմ առան նոր կրոնական գաղաթարարոսությանը :
    Էքսպերիմենտի համար գենետիկական նյութ է պետք ,բա ինչ անեն ,ինչ պետք է անեն դիմենք հայերին մի բան կասեն ,դիմենք :Եվ այստեղ սկսվում է հրաշքը ,դե ասում են մեք գիտենք դուք էդ բաներից լավ եք ,էն գլխից դուք սովորող եք եղել և համ կռվել եք եկեք այս անգամ զբաղվեք միայն սովորելով :
    Արևելքը եռում է, ինչ էկսպերիմենտ է գնում ,բայց ամեն ինչ բարեհաջող ավարտվեց :
    Էքսպերիմենտի արդյունքը պետքէ մեկը տանի չէ :Հրեաները տարան փողերը եվրոպան
    էքսպերիմենտի արդյունքը:
    Հետո հարգելի անգլո սաքսերը թագը դրեցին իրենց գլխին և կիսեցին հրեաների հետ նաև ոսկին (փողը):
    Բայց դե հո անգլո սաքսերը գիտեն թե թագը (առարկա թագը) որտեղից հայտնվեց իրենց գլխին ,բայց ինչ կարիք կա այդ մասին խոսել :Լավ թեմ ա չէ ,եթե գիտեն թագը որտեղից է գալիս ապա գիտեն նաև ում գլխին էր դրված:
    Եթե գլուխ չունես, չի էլ ցավի

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    davidus (28.08.2009), Բիձա (28.08.2009)

  3. #2
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ո՞վ պետք է հային ու հայագիտությանը տեր կանգնի

    Մեջբերում Մեղապարտ-ի խոսքերից Նայել գրառումը
    ՄԵզ պետք է ճանաչեն այնպես ինչպես մենք եղել ենք պատմույան մեջ առանց կեղծումների:
    Ուրեմն, Մեղպարտ ջան, մեզ ոչ մեկը չի պատրաստվում ճանաչել նրանով ինչ մենք եղել ենք, կամ էլ չենք եղել, ուզում ենք եղած լինել: Մեզ ճանաչելու են նրանով, ինչ հիմա կանք ու ինչ մեզանից հիմա ներկայացնում ենք: Իսկ թե մենք մեզանից ինչ ենք հիմա ներկայացնում, ու ինչպես ենք վերաբերվում մեր "տեղաբնիկ", "արիական", "առաջին քաղաքակրթություն ստեղծած" մշակույթին, եղբայր պարզ է դառնում, երբ այցելում ես քո պատմական հուշարձանները: Ու մի հատ էլ այսօրվա առավոտից էս թեմայով հոդված:

    ԻՆՉՊԵՍ ԵՆ ՊԵՂՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՐԵԼ


    Ինքնակամ հողազավթման դեպքեր՝ պատմամշակութային տարածքում

    «Առավոտի» տեղեկություններով, Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը օրեր առաջ ուսումնասիրեց «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի» 2007-2008թթ. գործունեության վիճակը:

    Ուսումնասիրություններին ներգրավված են եղել ՀՀ մշակույթի նախարարության «Պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության գործակալություն» ՊՈԱԿ-ի Երեւանի տարածքային բաժնի մասնագետները:

    «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի» կազմում էին երեք՝ «Էրեբունի (Արին-Բերդ)» քաղաքատեղին, «Շենգավիթ» վաղ բրոնզեդարյան բնակատեղին եւ «Կարմիր բլուր» հուշարձանները:

    2005 թ. «Կարմիր բլուրը» շենքի տանիքի փլուզման պատճառով՝ չի գործել: Նույնպիսի վիճակում է «Շենգավիթ» հուշարձանի թանգարանի փայտաշեն շենքը:

    Ուսումնասիրությամբ պարզվեց սակայն, որ հուշարձանները, որպես անշարժ գույք, չունեն սեփականության իրավունքի վկայական: Նշված երեք հուշարձանների պահպանական գոտիների հարցը 1999թ. մինչեւ վերջերս, այսինքն՝ շուրջ 10 տարի, լուծված չի եղել:

    Ուսումնասիրությամբ հուշարձանների պահպանական գոտիներում փաստացի արձանագրվել է ինքնակամ հողազավթման 15 դեպք, որոնցից 8 հողամասերում վերջին տարիներին կառուցվել են ինքնակամ կառույցներ՝ այգետնակներ, գոմեր կամ տեղադրվել մետաղական տնակներ, զավթված հողամասերում քաղաքացիները զբաղվել են գյուղատնտեսությամբ:

    «Էրեբունի» հուշարձանի պահպանական գոտում ինքնակամ հողազավթման 6 փաստ կար, որոնցից 3-ի վրա ինքնակամ կառուցվել են շինություններ: Հողազավթում կատարելու եւ այդ հողամասի վրա 30 քմ մակերեսով ինքնակամ շինություն կառուցելու փաստի առնչությամբ Էրեբունու թաղապետարանը, դուրս գալով իր լիազորությունների սահմաններից, 2006-2009թթ. Թ. Սարգսյանի հետ կնքում է 30 քմ տարածքի օգտագործման պայմանագրեր:

    «Կարմիր բլուր» հնավայրի տարածքում արձանագրվել էր 9 քաղաքացու կողմից շուրջ 1 հա հողամասի զավթման փաստ՝ 25-35 տարվա վաղեմությամբ, եւ, քանի որ իրավասու մարմինների կողմից որեւէ անհանգստություն չի պատճառվել իրավախախտներին:

    «Կարմիր բլուր» հնավայրի պահպանական գոտու հարեւանությամբ, Հրազդան գետի երկայնքով, քաղաքացիների կողմից տեւական ժամանակ իրականացվող շուրջ 10 հա մակերեսով ապօրինի հողօգտագործման արդյունքում պետության գույքային շահերին պատճառվել է նյութական վնաս:

    Չնայած պահպանության համար ծախսվում են մեծ գումարներ, սակայն հսկայական կենցաղային աղբ է կուտակվել «Կարմիր բլուր» հուշարձանի տարածքում՝ ընդհուպ հասնելով հուշարձանի ամրակայված կառույցներին: Շենգավիթի ոստիկանության բաժնի աշխատակիցների բացատրություններով պարզվում է, որ պահպանման ենթակա տարածքներում բացակայել են նաեւ պահպանության կազմակերպման համար անհրաժեշտ պայմանները: Պահպանության իրականացման վրա բացասաբար է անդրադարձել նաեւ պայմանագրային աշխատողների մեջ կենսաթոշակառուներ լինելու հանգամանքը: Հուշարձանի տարածքից աղբի հեռացման ուղղությամբ միջամտում է տարածքի դատախազությունը, սակայն առ այսօր լուծում չի ստացել:

    «Էրեբունի» եւ «Շենգավիթ» հուշարձանների տարածքներում պեղումներ են կատարվել, որին մասնակցել են օտարերկրացիներ: Նրանց մասնակցության վերաբերյալ պեղումներ ձեռնարկողները համապատասխան պայմանագրեր չեն կնքել եւ հայտնի չէ, թե ինչ պայմաններով են նրանք մասնակցում պեղումներին, հանդես են գալիս որպես պեղումների ֆինանսավորող:

    Ըստ հաստիքացուցակի՝ հաստիքների թիվը կազմել է 48 միավոր:

    2009-08-28

    Առավոտ
    Davidus, գերմանացիներին բոլորը ճանաչում են, քանի որ գերմանացիները հարգում են իրենք իրենց: Իսկ մեր վրա շատ տեղին թքած ունեն բոլորը, քանի որ առաջին թքած ունեցողները ինքներս մեզ վրա, մենք ենք: Հիմա գերմանացուն ասա, որ դու իրա նախապապ արիացին ես, ու տար ցույց տուր կիսաքանդ թանգարանդ, կողքի պեղումների հետ, մեջն էլ լիքը քաք, տենամ քանի օր ա գերմանացին հիշելու իրա արիացի նախապապերին:

  4. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    davidus (28.08.2009), Հայկօ (28.08.2009), Մեղապարտ (28.08.2009), Սելավի (28.08.2009)

  5. #3
    Պատվավոր անդամ Մեղապարտ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.07.2008
    Գրառումներ
    1,291
    Բլոգի գրառումներ
    15
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ո՞վ պետք է հային ու հայագիտությանը տեր կանգնի

    Դու ճիշտ ես ,որ դեգերադացված հասարակություն ունենք փաստ է:
    Որ մեր երկիրը մի մեծ խոզանոց է սա էլ է փաստ,որ ես ,դու ,նա ինչ որ բան պետք է փոխեենք նույնպես փաստ է:
    Դար Ակումբի հարթակը օգտագործելով անձամբ ես ցանկանում եմ նպաստել նոր հաարակական կարծիքի ձևավորմանը ,այս է իմ այսօրվա ռեալ հնարավորությունը:
    Համակերպվել վիճակի հետ չեմ կարրող, «գեղ կանգնի գերան կկոտրի»:
    Եթե գլուխ չունես, չի էլ ցավի

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    davidus (02.09.2009), Բիձա (28.08.2009)

  7. #4
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ո՞վ պետք է հային ու հայագիտությանը տեր կանգնի

    Մեջբերում Մեղապարտ-ի խոսքերից Նայել գրառումը
    Դու ճիշտ ես ,որ դեգերադացված հասարակություն ունենք փաստ է:
    Որ մեր երկիրը մի մեծ խոզանոց է սա էլ է փաստ,որ ես ,դու ,նա ինչ որ բան պետք է փոխեենք նույնպես փաստ է:
    Դար Ակումբի հարթակը օգտագործելով անձամբ ես ցանկանում եմ նպաստել նոր հաարակական կարծիքի ձևավորմանը ,այս է իմ այսօրվա ռեալ հնարավորությունը:
    Համակերպվել վիճակի հետ չեմ կարրող, «գեղ կանգնի գերան կկոտրի»:
    Լավ կանեք Դարի հարթակն օգտագործեք սեփական մշակույթի նկատմամբ գոնե տարրական հարգանք ձևավորելու համար: Իսկ սեփական մշակույթի նկատմամբ հարգանքի ձևավորումը հաստատ չի սկսվում հայերի համաշխարհային ազգ ու բոլորի նախահայր ու փրկիչ լինելու մասին զառանցանքներից: Իսկ պատմության բաժնում առավոտից իրիկուն կարդում ենք հայերի ամենա, առաջին, պապա, քեռի, աստաղագետ, փղաբան լինելու մասին: Իսկ նրանց, ովքեր մեկ ու մեջ փորձում են բացատրել, որ նման տիպի մտածելակերպով ու վարքով ոչինչի էլ չենք հասնի, մի անգամից կպցնում են հակահայի, մասոնի, թուրքամոլի, էլ չգիտեմ ինչ գրող ու ցավի պիտակ:

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ambrosine (28.08.2009)

  9. #5
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ո՞վ պետք է հային ու հայագիտությանը տեր կանգնի

    Մեջբերում Մեղապարտ-ի խոսքերից Նայել գրառումը
    ... բայց մենք պատմական իրավունք ուներք սրա մասին է խոսքը...
    Մեղապարտ ջան, իսկ կասե՞ս, թե որտեղ է ամրագրված պատմական իրավունքը: Ի՞նչ է դա: Հայերի իրավունք...

    Մեջբերում davidus-ի խոսքերից Նայել գրառումը
    դե մենք ինչով ենք մեղավոր որ Աստված մեզ այդպիսին ա ստեղծել խելոք ենք ելի. որ էս օրին ենք հասել, մի թիզ հողի վրա իրար կոկորդ ենք կրծում,
    մեկը "աբիժնիկ" ա, որ ոչ թե ինքն էր փոքր ժամանակ բակում ուրիշին ծեծում, այլ իրան էին ծեծում,
    մեկը սեփական անճարությունից ու ապաշնորհությունից գնում զայրույթը մի 2 հատ գիրք կարդալով է սպառում ու իրան թվում ,թե ինքն էնքան ա զարգացած, որ ինքը վերին գաղափարների կրող ա, իրան ոչ մեկը չի հասկանում, բոլորը տգետ հետամնացներ են, մենակ ինքն ա լուսավորԻՉ
    մյուսն էլ սաղ կյանքը չիմանալով գրիչն ու թուղթը ինչ բանա, խորհրդարանում նստած "կողմ" "դեմ" "ձեռնպահ" կնոպկաների հետ ա խաղում...
    հիմա հարց.... ով ա մեղավոր??? երևի թե մենք....
    բայց այս ամենը մեզ արդյոք զրկում է աշխարհին հնարավորինս լավ ներկայանալու ու մեզ "ճանաչել տալու" ցանկությունից ու ամբիցիաներից.... շատ էլ լավա....
    մեկը ես կյանքում չեմ ամաչել որ ես հայ եմ, ու չեմ ամաչել որ պապերս կարող ա սրա-նրա ճորտն են եղել, որովհետև ես չեմ կարող էտ իրականությունը փոխել, բայց այդ ամենից հաստատ "կուշտ չեմ" ու ոչ էլ ուզում եմ սուտի-եվրոպացու շորեր հագնել ու դրանով ապացուցել, որ ես իբր ժամանակին համընթաց եմ քայլում.....
    Այո, մենք շատ խելոք ենք: Այնքան խելոք ենք, որ երկու կոպեկի խելք չունեցողը զավթել է իշխանությունը. բայց մի րոպե... փաստորեն, ինքն ավելի խելացի է, չէ՞ որ խաբել է մեզ նման շիկացած ուղեղներին և նստել է <<գահին>>: Փաստորեն, խելացիության <<դոկտրինը>> հայերիս մոտ լրիվ այլ է:

    Մի երկրում իրար կոկորդ կրծելը խելացի լինելու նշան չի, այլ թերզարգացվածության, ագահության, անհաշտության, տգիտության, նեղ աշխարհայացքի... երկրի ներսում իրար հետ չենք կարողանում հաշտ ապրել, ու դու, Դավիթ ջան, ուզու՞մ ես, որ այս պատկերը տեսնի աշխարհը՞:
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    davidus (28.08.2009), Սելավի (28.08.2009)

  11. #6
    Պատվավոր անդամ Մեղապարտ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.07.2008
    Գրառումներ
    1,291
    Բլոգի գրառումներ
    15
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ո՞վ պետք է հային ու հայագիտությանը տեր կանգնի

    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Լավ կանեք Դարի հարթակն օգտագործեք սեփական մշակույթի նկատմամբ գոնե տարրական հարգանք ձևավորելու համար: Իսկ սեփական մշակույթի նկատմամբ հարգանքի ձևավորումը հաստատ չի սկսվում հայերի համաշխարհային ազգ ու բոլորի նախահայր ու փրկիչ լինելու մասին զառանցանքներից: Իսկ պատմության բաժնում առավոտից իրիկուն կարդում ենք հայերի ամենա, առաջին, պապա, քեռի, աստաղագետ, փղաբան լինելու մասին: Իսկ նրանց, ովքեր մեկ ու մեջ փորձում են բացատրել, որ նման տիպի մտածելակերպով ու վարքով ոչինչի էլ չենք հասնի, մի անգամից կպցնում են հակահայի, մասոնի, թուրքամոլի, էլ չգիտեմ ինչ գրող ու ցավի պիտակ:
    Իմ բացած հիմնական թեմաների նպատակը մեկն է, ծանոփացնել մեր մշակույթի այն շերտերի հետ որոնք մշակութի զարգացման համար կրող էլեմենտներ են:
    Առհասարակ ես դեմ եմ ցանկացած ազգի դոմինանտությանը այդ պատճառով վեր եմ հանում այն որը մատնանշում է դոմինանտ մտածողության սխալականությունը:
    «Ճանաչիր իմաստություն» սա է իմ ուղեցույցը իսկ մնացածը բխում է ընկալման կարողությունից:
    Բացել եմ թեմա «Հատուցում,Քաղաքակիրթ հարևան» հապա մի նայիր վերաբերմունք կա ,չկա :
    Ինչպես կողմնորոշել հային դեպի սեփական մշակույթը ինձ համար լուրջ հարց է :
    Ասեք ինչպես ,
    Եթե գլուխ չունես, չի էլ ցավի

  12. #7
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ո՞վ պետք է հային ու հայագիտությանը տեր կանգնի

    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Ուրեմն, Մեղպարտ ջան, մեզ ոչ մեկը չի պատրաստվում ճանաչել նրանով ինչ մենք եղել ենք, կամ էլ չենք եղել, ուզում ենք եղած լինել: Մեզ ճանաչելու են նրանով, ինչ հիմա կանք ու ինչ մեզանից հիմա ներկայացնում ենք: Իսկ թե մենք մեզանից ինչ ենք հիմա ներկայացնում, ու ինչպես ենք վերաբերվում մեր "տեղաբնիկ", "արիական", "առաջին քաղաքակրթություն ստեղծած" մշակույթին, եղբայր պարզ է դառնում, երբ այցելում ես քո պատմական հուշարձանները: Ու մի հատ էլ այսօրվա առավոտից էս թեմայով հոդված:

    Davidus, գերմանացիներին բոլորը ճանաչում են, քանի որ գերմանացիները հարգում են իրենք իրենց: Իսկ մեր վրա շատ տեղին թքած ունեն բոլորը, քանի որ առաջին թքած ունեցողները ինքներս մեզ վրա, մենք ենք: Հիմա գերմանացուն ասա, որ դու իրա նախապապ արիացին ես, ու տար ցույց տուր կիսաքանդ թանգարանդ, կողքի պեղումների հետ, մեջն էլ լիքը քաք, տենամ քանի օր ա գերմանացին հիշելու իրա արիացի նախապապերին:
    Ես Ուրարտուի թեմայում լուսանկարներ էի տեղադրել, որտեղ պատկերված էր մեր հուշարձանների ողբալի վիճակը... միայն մեկը այստեղ դնեմ, որ պարզ լինի դրությունը. վրան գրված է՝ Գեոդեզիական կետը պահպանվում է պետության կողմից: Մյուս նկարները թեմայում կարող եք տեսնել. ահա՝ Ուրարտու



    Ու սրանից հետո նամակ հղել ինչ-որ մեկին, որ <<տեր>> կանգնի հայագիտությանը, արդեն ծիծաղելի է
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ինձ պետք չի, կնվիրեմ
    Հեղինակ՝ impression, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 19
    Վերջինը: 24.09.2014, 11:43
  2. Պետք է C# ծրագրավորող
    Հեղինակ՝ Shah, բաժին` Աշխատանք
    Գրառումներ: 2
    Վերջինը: 01.08.2014, 17:35
  3. Որպեսզի.... պետք է
    Հեղինակ՝ *e}|{uka*, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 448
    Վերջինը: 20.11.2013, 21:58
  4. Բաց նամակ իմ կողքին ապրող հային
    Հեղինակ՝ Tig, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 15
    Վերջինը: 20.08.2013, 13:40
  5. Ժող, օգնություն է պետք
    Հեղինակ՝ impression, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 4
    Վերջինը: 28.06.2010, 22:49

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •