Մի կողմ դնենք մեր քաղաքական համոզմունքները ( մի պահ) և հարցին մոտենանք տնտեսական և սոցիալական ելակետից:
ՀՀ հանրապետության քաղաքացու տնտեսական և սոցիալական վիճակի մինիմալ պահպանությունը դուրս է պետության աժեքային դաշտից:
Պետությունը կազմված է երկու հատվածից կառավարողներ և ենթականեր այս մասում հակասություն չկա:
Հասարակությունը նույմպես կազմված է երկու մասից, գործատուներ և վարձկաններ այս մասում նույն պես հակասություն չկա: Հակասությունները առաջանում է այն պահից երբ տեղի է ունենում իրավունքի ոտնահարում: Այս պահից սկսվում է մանիպուլացիան որը մեզ հայտնի է մեկ բառով քաղաքա կանություն: Ընդհանրապես արդեն շատ վաղուց եվրոպական արժե համակարգը ցանկացած քաղաքական երկխոսության հիմքում տեսնում է տնտեսական շահը:
Սա նշանակում է ,որ արդյունքը նյութականացվում է և դառնում է շոշափելի,նման կերպ վարվում են նաև Հայաստանում բայց ՀՀ հանրապետության միջին քաղաքացի արմատապես զրկված է օգտվելու այդ ռեսուրսներից ,նրան գեղեցիկ մղում են դեպի նրա համար բացարձակապես գոյություն չունեցող քաղաքական դաշտ այդպես ավելի հեշտ է առանց վերահսկողության օգտվել հասարակության կողմից կուտակած նյութական ռեսուրսներից: : Միջին եվրոպացին վաղուց հասկացել է և պայքարում է իր սոցիալ տնտեսական իրավունքների համար :
ՀՀ միջին քաղաքացին հիմնականում Երևանաբնակն է նրա պահվածքից շատ բան է կախված : Պայքարի հիմնական միջոցներից մեկը այսօր համացանցի հնարավորություններն են որից մենք օգտվում ենք մինիմալ:
Ես մոտավորապես հաշվել եմ հայաստանում ապրում և բարգավաճում են մոտ երկու հարյուր հազար կաշառակեր : Նրանց զավակների մի մասը նաև այս ֆորումում են ,մասնակցում են մեր այս կամ այն քննարկումներին և տեղյակ են թե ինչ է կատարվում հայկական համացանցում և իրեն բավականին լավ են զգում :
Օրինակի համարր եթե հանկարծ համացանցում հայտվեն լուրջ նյութեր այս կամ այն բարձրաստիճան չինովնիկի մասին շեշտում եմ հիմնավորված ,ինչ պեք է անի նա , ոչինչ լավագույն դեպքում պետք է հերքումներ տա կամ ել փորձի իրեն չափավորել:
Իտալացիները Բերլուսկոնու յոթ հերը անիծեցին համացանցում միլլիարդատեր Բերլուսկոնին ոչինչ չի կարողանում անել:
Ցանկանում եք բան փոխվի, ինքնուրույն մտածեք և կատարեք ինքնուրույն քայլեր մի սպասեք, որ ինչ որ մեկը անի հետո դուք:
Առաջարկում եմ օգտագործել համացանցի հնարավորությունները և ջրի երես հանել խոշորներին չտալ նրանց հանգիստ :Սա իրոք կարող է բան փոխել: