User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 128 հատից

Թեմա: Հայեր, հավաքվեք մի բան որոշենք.. [2]

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #27
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայեր, հավաքվեք մի բան որոշենք.. [2]

    Մեջբերում Rammer-ի խոսքերից Նայել գրառումը
    Գաղթական ես չեմ հասկանում քո բարձրացրած խնդիրը? Ինչ որ վիռտուալ բան ես ասում, ուժ որ համախմբի աշխարհասփյուռ հայությանը? Ինչի համար? Քաղաքականույան մասին է խոսքը թե գիտաֆանտաստիկայի`ինչ որ տիեզերական առաքելություն, հատուկ նշանակություն, հատուկ ազգ...?Ինչ ա նշանակում համախմբել, ինչ խնդիր լուծելու համար?
    Rammer բարձրացրածս հարցը կապ ունի ոչ թե ՀՀ ներքին քաղաքականությանը, այլ՝ ընդհանրապես Հայանպաստ քաղաքականությանը..

    թերևս պատմության տվյալ ժամանակահատվածում ոմանց իմ բարձրացրած խնդիրը վիրտուալ ու ֆանտաստիկ թվա, բայց ես իրոք հավատում եմ, որ վաղվա օրը՝ դա մերն է..

    եթե Աշխարհասփյուռ Հայության պոտենցյալ ուժը խելացի ու հնարամիտ համակարգող ու ուղղորդող լինի՝ ես ամենայն ազնվությամբ հավատում եմ, որ վաղը մենք մեզանից ավելի մեծ ուժ ենք ներկայացնելու ու ավելի շատ հարգանք վայելելու աշխարհում, քան ասենք Հրեաները,,

    եթե այսօր Հայաստանից արտագաղթած հասուն տարիքում գտնվող Հայի համար դժվար է կայանալ օտար հասարակության մեջ, ապա նրա սերնդին վաղը դա անպայման հաջողվելու է, քանի որ արյունը երբեք ջուր չի դառնում, իսկ գեներն էլ հաստատ իրենց զգացնել են տալիս..

    պատմությամբ ամրագրված փաստ է, որ Հայ մարդը դժվարանում է ինքն իրեն ռեալիզացնել Հայ հասարակության մեջ, քանի որ Հայ հասարակությունը իր մեջ խեղդում է անհատին ու ընտելացնում ընդհանուր տեմպերին..
    իսկ օտար միջավայրում Հայերից շատերը շատ արագ համընդհանուր հարգանքի ու գնահատականի են արժանանում ու վեր մագլցում..

    գաղտնիք չէ, որ վերջին քսան տարվա ընթացքում միլիոնավոր Հայեր են լքել Հայաստանը.. ու դեռ քանի միլիոն Հայեր էլ արդեն դրսում էին գտնվում..
    ամենաքիչը տասը կամ քսան տարի հետո, այդ Հայերի սերունդները բավականին լուրջ ու հետաքրքիր դիրքեր ու պաշտոններ են զբաղեցնելու ամենատարբեր երկրներում, ինչին և այժմ, ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, ձգտում են բազում Հայ երիտասարդներ,,

    հիմա իմ ասելիքս նաև այն է, որ եթե նրանց անհատական գործունեությունը (նրանցից ոմանք ինքնստինքյան, արյան կանչով, փորձելու են օգնել Հայրենիքին.. իսկ մնացած մեծ մասն էլ անընդմեջ հոգեկան տագնապ է ունենալու աշխարհում իր տեղը չունենալու կապակցությամբ ու, ժամանակի ընթացքում, ուզած թե չուզած ներծծվելու է օտար հասարակության մեջ, ինչպես և եղել է ոչ մեկ դար..) համակարգող ու ուղղորդող չգտնվի՝ նրանք առհավետ կորած են լինելու Հայ գենոֆոնդի համար..

    իսկ եթե հանկարծ Հայ իրականության մեջ (ավելի ցանկալի կլինի իհարկե ՀՀ պետական մակարդակով հովանավորվող.. եթե իհարկե հանկարծ գտնվի և/կամ կազմվի ՀՀ-ին արժանի մի որևէ պետական մարմին) գտնվի մի որևէ ռեալ ուժ, որը ի զորու լինի ինչ-ինչ ուղիներով համախմբել այս ցիրուցան բայց ի մի հավաքած հզոր ուժը ու համակարգելով ուղղորդի այն՝ հետագայում կկարողանա աշխարհում առաջ բրդել ցանկացած Հայանպաստ ծրագիր ու Մենք կդադարենք կախված լինել ամերիկաներից ու ռուսաստաններից..

    (..այ այս վերջին գրածս գիտահետազոտական ֆանտաստիկայից էր.. քանի որ էսօր մեզ ավելի հետաքրքիր է իրար միս ուտել, քան թե վաղվա Մեր օրվա ու վիճակի մասին մտածել..)
    Վերջին խմբագրող՝ Գաղթական: 15.08.2009, 06:10:
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. «Ռուսախոս» հայեր
    Հեղինակ՝ Karina, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 62
    Վերջինը: 16.02.2010, 00:47
  2. Նոր հայեր /KVN/
    Հեղինակ՝ Ռեդ, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 32
    Վերջինը: 03.02.2009, 09:36
  3. Հայեր, հավաքվեք մի բան որոշենք..
    Հեղինակ՝ Գաղթական, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 34
    Վերջինը: 16.11.2008, 16:22
  4. Քրդախոս Հայեր
    Հեղինակ՝ Գաղթական, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 18
    Վերջինը: 29.06.2008, 10:46
  5. Այլակրոն Հայեր
    Հեղինակ՝ Գաղթական, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 3
    Վերջինը: 29.01.2008, 16:06

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •