Գաղթական մի կարծիր, որ քննարկումներով, նույնիսկ ամենաանկարևոր հարցերի շուրջ ոչինչ չի փոխվում – նրանք ովքեր ընթերցում են, սեփական կարծիքը ձևավորում են ու իրենց անելիքները կոնկրետացնում են, կանեն։

Դժբախտույթունը նրանում է, որ տեղեկատվության տարածումը փակ է հայաստանում արդեն որերորդ տարին ու բացի պետական պրոպագանդայից, ոչինչ չի ստանում հասարակ մարդը, դրանից էլ հուսահատ է ու չգիտի ոնց ու ինչ անի։

Խոսքի ազատություն է պետք ստեղծել ու հնարավորինս տարածել այն ամենը ինչ մտածում ես, ասել ես ցանկանում կամ ուրիշի ասածներում արժեք ես համարում։

Պետք չի թերագնահատել ազատ խոսքը, դրանից ամենից շատ են վախենում անարդար գործողները, ցույց տալ է ու բարձրաձայնել է պետք, որ իրենց արած քաքերը տեսնում ենք։

Իհարկե վտանգը կա, որ կսկեն դանակահարել, գնդակահարել, քանի որ ուրիշ կերպ այլևս չեն ստիպի իրենց ենթարկվել ու լռել, բայց բավական է նրանք դրան դիմեն հետևանքները անելանելի կլինեն իրենց համար, հետները խոսող ու գործ անող չի լինի...

Բացահայտել, պատռել ուշադրություն գրավել է պետք այդ ջիպավոր տգետների ապաշնորհության, անգրագիտության ու անբարոյականության վրա - բոյկոտել անճաշակությունները, անորակ ավիաընկերությունները և ոչ թե մի երկու կոպեկ խնայելու համար նրանց աղբը գնել ու տեղականին վնասել...

Հավաքվել դրա համար պետք չի ամեն անող կանի, ինչպես Էլմոն բահը վերցնում փոս է լցնում կամ Ռուֆուս հեծանվարշավ է անում - անողին էլ օգնել է պետք, տարածել, որ շատանան...

Կարճ ասած անելու ձևեր կան դրա մասին տեղյակ է պետք պահել մարդկանց, թեկուզ թռուցիկներով կամ վատագույն դեպքում փողոցում քայլել գոչելով...