Բիձա-ի խոսքերից
Վոտեր յան, Կոսովոն դա սերբերին կզացնելու տարբերակ էր, որը պարտադրվեց աշխարհի ուժեղների կողմից ու կապ չունի ինքնորոշման հետ.
Աբխազներն ու օսերը վրացիներից տարբեր ժողովուրդներ են և ինքնորոշման իրավունք տեսականորեն ունեն. Ղարաբաղցիք, եթե մի 30000 դեռ մնացել է էնտեղ, հայ են… Ղարաբաղն էլ կպած է Հայաստանին…
Ցանկացած ոչ- դեբիլ միջազգային բրոքերի համար էլ պարզ է, որ սա հայ-ադրբեջանական տարածքային վեճ է… Ինչքան ուզում ես արհեստական սխեմաներ գծիր, հարցը լուծվելու է հայ-ադրբեջանական տրամաբանության մեջ… Այլ հարց է, որ մինչև հիմա դրսերին ձեռնտու չի եղել հարցի լուծումը և հույս ունեմ թե դա դեռ որ այդպես է…
Եկեք սթափ նայենք հարցին… Հիմա լուծումը ադրբեջանը պարտադրում է մեզ չերեզ միջնորդ, քանի որ դա շատ ավելի էժան է, քյասար ու վերջնական: Պայմանն էնպիսին է, որ միջնորդներին ադրբեջանը կոմիսիոննի չի տալիս, ասում է, Հայաստանից վերցրեք: Քանի որ Հայաստանի լավ տղերքը իրենց հաշվին կոմիսիոննի տալու մտադրություն չունեն, սրանք էլ ուզում են Հայստանից մի բան էլ ավել կտրեն տան ադրբեջանին որ ի վերջո կոմիսիոննի ծախսերը փակվեն:
Հիմա հենց էդ բազարներն են:
Էնպես որ Քոչը համ ղարաբաղն է տալու, համ դրսում փողերն է պահելու, համ էլ Հայաստանում -իշխանությունը…
Դարերով էդպես եղել է, էդպես էլ գնալու է… Միշտ դրսերում մեր վրա բազար են արել ու բոլորով էլ շահել են, Որովհետև մենք մեր ներսի տականքին միշտ մեր գլխի վրա ենք պահել, ասել ենք գնա տղա ջան, բազար արա, մեզ ֆիզիկապես փրկիր, ու էլ բեթարից ազատիր…
Ղարաբաղի հետ վերջին անգամ դա սկսվել է դեռ 1988-89 թվերին ու շարունակվել է անընդհատ մինչև այսօր:
Էջանիշներ