Բիձա-ի խոսքերից
Վոտեր ջան, ԱՄՆ-ը կոնֆեդերացիա չէ: Դեկլարատիվ իբր թե միություն է, ու շտատներն էլ իբր ազատ են միությունից դուրս գալու, բայց դա բացահայտ բլեֆ է: Վերջերս Տեքսասը, որը ամենաբարձր ինքնուրույնություն ունեցողն է համարվում, մի 2 տող հնչեցրեց այդ մասին, կենտրոնից ու այլ կողմերից անասելի վայնասուն բարձրացավ:
Ցավոք սրտի քաղաքականությունը ոչ թե բարի ցանկությունների, այլ շահերի վրա է հիմնված: Բայդենն ասել է այն, ինչ այս պահին ձեռնտու է վրացիներին ու թուրքերին և դեմ է հայերին ու ռուսներին: Բայց տարօրինակն այն է որ քո տրամաբանությամբ հենց հայերն են պատրաստ դրանից ոգևորվելու:
Առհասարակ, ցանկացած երկրում իշխանությունները շարժվում են շահերով: Նորմալ երկրներում նրանք առաջին հերթին իրենց անձնական , հետո պետական, և վերջին հերթին հասարակության շահերն են պաշտպանում: Մեր պես քրչոտ երկրում նրանք մենակ իրենց անձնական շահերն են հետապնդում:
Բայց դեռ չէի տեսել, որ ընդիմությունը իշխանություններից բեթար լինի, ու այլ երկրների քաղաքական խաղերը իրենը համարի: Լենինը նման փորձ արեց, բայց նա ելնում էր համաշխարհային պրոլոտարիատի շահերից:
Թշնամական միջավայրում կոնֆեդերացիային կողմ լինելն ու դրա մեջ փրկություն տեսնելը, դա ընդիմության համար մեղմ ասած հեչ լավ բան չի:
Հարցը լավ կամ վատ ուզելը չէ, հարցը իրատես լինելն է:
Ես փորձել էի քննարկել ԼՏՊ-ի Ղարաբաղյան լուծման տրամաբանմության էությունը: Դուրս եկավ, որ ԼՏՊ-ի առաջարկը դեռ փառք է: Որ կա մտածողության այլ բևեռ, որը շատ ավելի հեռու է իրականությունից:
Էջանիշներ