ցավոք, բայց ես եմ պատմելու Բրունոյի մասին.... ֆիլմի 73 րոպեների ընտացքում, մոտ 73 հազար բջիջ ինքնասպան եղավ ուղեղումս![]()
էնպիսի թեմաներ էին շոշափված, որոնց մասին ոչ միայն ոչ ոք չի խոսում, այլ ոչ ոք չի մտածում նույնիսկ: Չգիտեմ , բարկանամ թե ուրախ լինեմ, որ Սաշա Կոհենին էդքան քաջություն ա հերիքել ցույց տալու "փառքի ճանապարհի բարդությունները"....
Մոդելին ա հարցնում "ինչքան դժվար ա քո աշխատանքը? երևի իսկականից ահավոր ծանր ա հիշել , որ աջ ոտքն ես դնում, հետո ձախը, հետո էլի պիտի հիշես աջը, ահավոր ա, տենց ծանր գործ ո՞նց ես անում?" լոլ ու մոդելը գլուխը դրական շարժում ա "ահա, բա որ ասում են պտտվի, ահավոր ա բարդ ա"
իրական մարդկանց հետ են հարցազրույցները...
կամ կա հաղորդում, որտեղ ծնողներն ամեն ինչ (բառիս բուն իմաստով) անում են իրանց երեխաներին հայտնի դարձնելու համար... հարցնում ա մի մոր "քանի կիլո ա երեխան?" "Ասում ա դե մի 15" "չէ շատ ծանր ա, կարանք մի շաբաթում դնենք դեղերի վրա մի 5-7 կիլո նիհարի?" մայրն ասում ա "հա իհարկե" "իսկ եթե չօգնի, պլաստիկ վիրահատություն անել կարելի ա?" ասում ա "հա բա ոնց" .... ու մոռացա ասեմ, երեխեն մոտ 4-5 տարեկան ա
սա ընդամենը մի փոքրիկ շաաաաար պստիկ պատառ ա, էն ամենից, ինչ կատարվում ա ֆիլմում: Նյարդերից թույլ մարդկանց իսկապես խորհուրդ չի տրվում: հա ու շատ գրաֆիկ պատկերներ կան, մենակ նայեք ու հատկապես առանց երեխաների...
ես երևի սենց շոկի մեջ կմնամ էնքան ժամանակ, մինչև մի նոր ֆիլմ հանի ու մի քանի հազար նյարդային բջիջ էլ սպանի....
Էջանիշներ