User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 29 հատից

Թեմա: 5D ֆիլմեր

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    5D ֆիլմեր

    Երևանում բացվել է 5D կինոսրահ

    Օրերս Երևանում բացվել է նորագույն տեխնոլոգիական միջոցներով հագեցած 5D ձևաչափով ֆիլմեր ցուցադրող կինոսրահ: Այսուհետ ֆիլմարտադրության վերջին` նորագույն լուծումներով ժամանակակից անիմացիոն ֆիլմերը դիտելու հաճույքը կարող է վայելել նաև հայ հանդիսատեսը:

    5D ֆորմատը հասարակության լայն շերտերին արդեն հայտնի 3D ֆորմատի կատարելագործված, գերժամանակակից տարբերակն է: 4-տեղանի կինոսրահում ֆիլմի գերժամանակակից պատկերն ստեղծվում է ստերեոձայնային էֆեկտների, շարժական պլատֆորմի ու 120 աստիճան էկրանի շնորհիվ: Շոշափելի էֆեկտներն ու հպումները ֆիլմերի անբաժան մասն են: 3-5 րոպեանոց ֆիլմերը դիտելիս 5D ակնոցների միջոցով հանդիսատեսը, կարծես ներթափանցելով ֆիլմ, կարող է զգալ օրինակ` քամու շունչը, ջրի ցայտքերի առկայությունը մարմնի տարբեր հատվածներում, զգալ հարվածներ, անգամ ցավ: Նստելատեղերի միջոցով մարդիկ կարող են վերապրել վայրէջքի, անկման ակնթարթները, սավառնել երնկնքում կամ զգալ օվկիանոսի հպումն ու ուժը սեփական մարմնին:

    5D ֆիլմերը կարծես վիրտուալ ճանապարհորդություն լինեն, որոնց ընթացքում երեխաներն ու անգամ տարեցները կարող են մի պահ հայտնվել կախարդական աշխարհում` դառնալով դրա մի մասնիկը:

    Կինոսրահում ցուցադրվում են տարբեր ժանրերի ֆիլմեր` միստիկա, սարսափ, ֆանտաստիկա: Երեխաները կարող են դիտել «Ավտոարշավ հարավային բևեռում», «Ալի Բաբան թանկագին զարդերի որոնումներում», դեռահասները` «Այլմոլորակային սաֆարի», «Աշխարհների պորտալ», մեծահասակները` «Դրախտում», «Վայրի Արևմուտքում» և այլ ֆիլմեր:

    Կինոսրահը գործում է ամեն օր` ժ. 11:00-24:00-ն: Սեանսների համար հատուկ ժամեր սահմանված չեն. հանդիսատեսը կարող է իր նախընտրությամբ դիտել իր ցանկացած ֆիլմը: Ֆիլմերի ցանկը անընդհատ նորացվում է: Տոմսերի արժեքը 2000 դրամ է:

    Աղբյուր՝ tert.am


    Փորձենք այս թեմայում հասկանալ, թե 5D-ն ի վերջո ինչ է, և ընդհանրապես զրուցենք այն բոլոր նորարարական և զարմանահրաշ կինոթատրոնների մասին, որոնք արդեն սովորական դարձող եռաչափ պատկերներին ավելացնում են ինչ-որ նոր զգացողություններ՝ գործի դնելով մարդու բոլոր հինգ զգայարանները: Լավ, գոնե չորսը :
    Վերջին խմբագրող՝ Հայկօ: 13.01.2011, 01:16:
    DIXI
    carpe noctem

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Gayl (13.01.2011), Նաիրուհի (19.02.2011)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Կարճ Ֆիլմեր
    Հեղինակ՝ Catarsis, բաժին` Կինո
    Գրառումներ: 82
    Վերջինը: 16.02.2015, 23:00
  2. Վավերագրական ֆիլմեր
    Հեղինակ՝ Ռուֆուս, բաժին` Կինո
    Գրառումներ: 2
    Վերջինը: 16.06.2014, 22:35
  3. zona.ru/ Ֆիլմեր
    Հեղինակ՝ Վոլտերա, բաժին` Վեբ կայքերի քննարկում
    Գրառումներ: 0
    Վերջինը: 12.12.2012, 22:16
  4. Հայկական ֆիլմեր
    Հեղինակ՝ Ավետ, բաժին` Վեբ կայքերի քննարկում
    Գրառումներ: 17
    Վերջինը: 27.11.2011, 14:44
  5. 3D ֆիլմեր
    Հեղինակ՝ Արամ, բաժին` Կինո
    Գրառումներ: 9
    Վերջինը: 29.12.2010, 01:21

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •