զրուցենք ավելի ակտուալ, հենց հիմա դիտվող ֆիլմերի մասին![]()
զրուցենք ավելի ակտուալ, հենց հիմա դիտվող ֆիլմերի մասին![]()
Всё за Тебя!
համենայն դեպս ներկա պահին ամենաշատ աղմուկը հանում են 4 ֆիլմեր ամերիկյան էկրաններին ՝
Սառցե դարաշրջանը - 3
Տրանսֆորմերները - 2
Բրունո
և իհարկե, արդեն թեժ քննարկման արժանացած Հարրի Փոթթեր -6 , որի մասին զրուցենք մեկ ուրիշ թեմայում:
Ice Age: Dawn of the Dinosaurs
իմամենասիրած մուլտերից մեկը, որի այս մասից ահավոր հիասթափված եմչնայած նրան, որ բավականին ծիծաղելի էր, ամեն դեպքում ես և ամերիկյան կինոյի ակադեմիան ավելի մեծ ակնկալիքներ ունեինք: Չկար լավ երաժշտական ակոմպանիմենտ, կատակները բութ էին ու մի անգամից ոչ ավելի պիտանի, թեման ծեծված էր , ֆիլմ էլ խայտառակ ՝ կարճ
![]()
բայց քանի սկյուռիկը կլինի ապրանքանիշի մի մասը, ես մեկ ա նայելու եմ!![]()
Transformers : Revange of the Fallen
Դե կինո էր էլի.... հերթական հերոսական ֆիլմը, ոչ մի նորություն, չնայած լացում էի էրեխու պես երբ Օպտիմուսը "կլինիկական մահ" էր տանում: Իրան միշտ սիրել եմ շատ, դեռ 90ականներին, երբ "կաբելնի" հեռուստատեությունով էր Երևանի կեսը յոլլա գնում լոլ միգուցե կհիշեք մուլտերը![]()
Ինչպես արտահայտվեց ֆիլմագետներից մեկը ֆիլմի պրեմյերայից հետո "Մի բան պարզ եղավ, անկաղ նրանից ինչքան կկարճացնեն Մեգան Ֆոքսի շորերը, մեկ է դեռ հնարավոր կլինի ավելի կարճացնել հաջորդ անգամ:"
Bruno
նույնիսկ չեմ ուզում խոսել ֆիլմի մասին: մի Ֆիլմ, որը նույնիսկ նայել չեմ ուզումԲոռատի հատվածներն ու "անուշահամ" հայերեն հայհոյանքները լսելուց հետո, քաջություն չունեմ Բռունոն նայելու: Թողնենք մեկ ուրիշը պատմի
![]()
Всё за Тебя!
ցավոք, բայց ես եմ պատմելու Բրունոյի մասին.... ֆիլմի 73 րոպեների ընտացքում, մոտ 73 հազար բջիջ ինքնասպան եղավ ուղեղումս![]()
էնպիսի թեմաներ էին շոշափված, որոնց մասին ոչ միայն ոչ ոք չի խոսում, այլ ոչ ոք չի մտածում նույնիսկ: Չգիտեմ , բարկանամ թե ուրախ լինեմ, որ Սաշա Կոհենին էդքան քաջություն ա հերիքել ցույց տալու "փառքի ճանապարհի բարդությունները"....
Մոդելին ա հարցնում "ինչքան դժվար ա քո աշխատանքը? երևի իսկականից ահավոր ծանր ա հիշել , որ աջ ոտքն ես դնում, հետո ձախը, հետո էլի պիտի հիշես աջը, ահավոր ա, տենց ծանր գործ ո՞նց ես անում?" լոլ ու մոդելը գլուխը դրական շարժում ա "ահա, բա որ ասում են պտտվի, ահավոր ա բարդ ա"
իրական մարդկանց հետ են հարցազրույցները...
կամ կա հաղորդում, որտեղ ծնողներն ամեն ինչ (բառիս բուն իմաստով) անում են իրանց երեխաներին հայտնի դարձնելու համար... հարցնում ա մի մոր "քանի կիլո ա երեխան?" "Ասում ա դե մի 15" "չէ շատ ծանր ա, կարանք մի շաբաթում դնենք դեղերի վրա մի 5-7 կիլո նիհարի?" մայրն ասում ա "հա իհարկե" "իսկ եթե չօգնի, պլաստիկ վիրահատություն անել կարելի ա?" ասում ա "հա բա ոնց" .... ու մոռացա ասեմ, երեխեն մոտ 4-5 տարեկան ա
սա ընդամենը մի փոքրիկ շաաաաար պստիկ պատառ ա, էն ամենից, ինչ կատարվում ա ֆիլմում: Նյարդերից թույլ մարդկանց իսկապես խորհուրդ չի տրվում: հա ու շատ գրաֆիկ պատկերներ կան, մենակ նայեք ու հատկապես առանց երեխաների...
ես երևի սենց շոկի մեջ կմնամ էնքան ժամանակ, մինչև մի նոր ֆիլմ հանի ու մի քանի հազար նյարդային բջիջ էլ սպանի....
Վերջին խմբագրող՝ Փիսիկ: 25.07.2009, 09:29:
Всё за Тебя!
Վարպետ (25.07.2009)
Ugly Truth
հենց այսօր ա դուրս եկել: ՈՒմ համոզեցի չեկան հետս նայենքսպասում եմ օնլայն դնեն նայեմ, պատմեմ
![]()
Всё за Тебя!
G-Force
ես դեռ չեմ տեսել: Բայց այս շաբաթ կինոէկրաններին է հայտնվել Դիսնեյի հերթական հերոսակենդանական ֆիլմն աշխարհը չարիքից փրկող ջրախոզուկների հատուկ պատրաստված թիմի մասին: Միայն այն փաստը, որ կանացի գլխավոր "հերոսուհու" ձայնն է Պենելոպե Կրուզը, ինձ կստիպի մի 2 ժամ մանկանալ: Գլխավոր ջրախոզուկի ձայնն է Նիկոլաս Քեյջը![]()
Всё за Тебя!
A Woman In Berlin
Սամանափակ կինոթատրոններում դուրս եկած այս ֆիլմը պատմում է 2րդ համաշխարհայինի արդյունքում Բեռլինյան կանանց մասին, որոնք գերի են ընկել սովետական զինվորներին: Մասնավորապես, ֆիլմը զարգանում է գերմանացի լրագրող Անոնիմայի և ռուս զինվոր Անդրեյի խճճված և բարդ հարաբերությունների շուրջ:
Всё за Тебя!
Предложение / The Proposal
Բավականին ծիծաղելի ֆիլմ էր: Ես հաճույքով եմ միշտ դիտում Սանդրա Բալոկի ռոմանտիկ դերակատարումները, և սա էլ բացառություն չէր: Արժի դիտել ընկներների կամ սիրելիի հետ![]()
Всё за Тебя!
Hripsimee (27.09.2009)
Angels and Demons
Ռոբերտ Լանգդոնի 2րդ արկածը (բայց թվով 1ին հրատարակված գիրքը) պատմում է Իլումինատիի վրեժի մասին ՝ հին հակակաթոլիկական պակտ, որը հալածվել է եկեղեցու կողմից գիտակահերետիկական թեորեմների համար: Բնականաբար, այն հիմնել է Գալիլեյը:
ԱՄՆ գալուցս հետո 1ին անգլերեն գիրքն է, որ կարդացել եմ 2002ին: Մինչև օրս էլ շատ եմ սիրում, շատ ու ավելի շատ քան Դա Վինչիի Կոդը: Ֆիլմն էլ ավելի հաջող է ստացվել, քան նախորդը:
Թոմ Հենքսի դերակատարումից հեեեեեեչ գոհ չեմ՝ շատ ա խաղում.... դեր.. եսիմ?
Սակայն, շաաաատ գոհ եմ Էվան Մակգրեգորի դերակատարումից: Գիրքը կարդալուց , քահանային հենց էդպես էլ պատկերացնում էի:
Գրքից ահագին բան մոռացել էի, ինչպես նաև մոռացել էին ռեժիսորները: Թարսի պես, ես էլ հենց անցած սեմեստր արվեստի պատմություն եմ վերցրել ու Բերնինի կարգին ուսումնասիրել էինք, բոլոր "կերած" մասերն աչքս ծակում էին
Սկզբից մինչև վերջ լարված ֆիլմերի սիրահարների համար իդեալական ֆիլմ![]()
Եթե կարդացել եք գիրքը, ապա արժի ուղակի գոնե արվեստի գործերը մեկ անգամ էլ աչքով տեսնել.... Որ մեծանամ , Հռոմ եմ գնալու! =)
Всё за Тебя!
Мальчишник в Вегасе / The Hangover
սկզբից մինչև վերջ ծիծաղելու ֆիլմ՝ Ծանր խմողների մասին: Ահագին հին ու նոր կատակներ: Չգիտեմ ռուսերեն վերսիան ինչքանով են լավ թարգմանել, բայց անգլերենն արտակարգ էր:
Մայք Տայսոնին արժի մեծ էկրանին տենալ լոլ
ինձ միայն վերջը դուր չէկավ
ամենաուժեղն աներոջ կատակն էր "ինչ լինում ա Վեգասում, մնում ա Վեգասում... բացի հերպեսից"
դիտե՛ք կինո Նաիրիի էկրանին ՝ ժամը 1ին, 5ին և 9ին =)
Всё за Тебя!
Ինձ դուր եկավ կինոն: Լավն էր: Թեթև, անշառուփորձանք: Յանկիները կակ վսեգդա տուֆտել էին ահագին .. Եգիպտական բուրգերը Պետրայից մի 3 կիլոմետրի վրա էին հայտնվել Հորդանանում: Բայց դրանք մանր մունր հոլիվուդյան կայֆեր են, ու ուշադրություն դարձնել չարժե:
Շատախոս երկվորյակները պարզվեց լավ էլ կռուտոյ ավտոբոտներ են: Մի հատ կուզենայի դրանցից ունենալ:
Պոչով էրկաթից աղջիկը փիս սեքսի էր: Էտ էլ Տերմինատոր 3-ից էին թխել:
Հաստատ երկրորդ-երրորդ անգամ կնայեմ էս ֆիլմը:
էս թեման էլ ոչ մեկին պետք չի հա? ...
Всё за Тебя!
сумерки: Новолуние / The Twilight Saga: New Moon
ամերիկյան կինեմատոգրաֆի պատմության մեջ պրեմյերայի համար նախօրոք պատվիրած տոմսերի ռեկորդակիր այս ֆիլմ իսկապես բավականին հաջող էր: Եթե չեք կարդացել գրքերը, չգիտեմ որքանով պարզ կլինի, եթե չեք նայել 1ին ֆիլմը ՝ ապա չարժի դիտել ընդհանրապես:
Որպես մի մարդ, որ մի տարի արդեն անհամ սպասում էր ֆիլմին, ես գոհ եմ: Շատ ավելի վատ կարող էր լինել: Ինձ դուր չեկավ և միևնույն ժամանակ շատ դուր եկավ այն փաստը, որ կատակները շատ էին քան գրքում: Վերջը խառնել էին մի լավ: Սկիզբը շատ մանրակրկիտ էին արել, ու կարծես վերջը վռազ-վռազ նկարած լինեին: Ամեն անգամ հենց տղաներից մեկը հանում էր շորերը, դահլիճում աղջիկների հոգոց էր լսվում =)
դատելով ռուսերեն տրեյլերից՝ շատ ճիշտ են թարգմանել, բայց դիկտորների ձայներն ու արտասանությունը բոլորովին դուր չեկավ![]()
Ֆիլմը պատմում է մահկանացու Բելլայի և վամպիր Էդվարդի սիրո պատմությունը, որն այս գրքում դառնում է սիրային եռանկյունի ՝ իր մեջ ներառնելով գայլամարդ Ջեյկոբին: Էդվարդը լքում է Բելլային ՝ մտածելով , որ այդպես ավելի անվտանգ կլինի: Ջեյկոբն ու Բելլան շատ մտերմանում են: Ամեն անգամ երբ Բելլան վոևիցե անխելք ու վտանգավոր բան է անում, տեսնում է Էդվարդի դեմքն ու լսում նրա ձայնը: այդպիսի միջադեպերից մեկն էլ, նրանց երկուսին բերում է մեծ փորձանքի:
Հաջորդ գրքում, Բելլան հասկանում է, որ իսկապես սիրում է 2 տղամարդկանց, բայց ընտրում է նրան, առանց ում ապրել չի կարող: Էդվարդն ու Ջեյկոբը միաբանվում են, որ Բելլային փրկեն վրիժառու Վիկտորիայի ձեռքից... "Էկլիպսը" դուրս է գալու 2010ի ամռանը - Իմ 2րդ սիրելի հատորն է (ամենասիրացս 4րդ ՝ վերջին մասն է):
Խորհուրդ եմ տալիս դիտել, բայց ոչ միայնակ, այլ սիրելի մարդու հետ:![]()
Всё за Тебя!
cold skin (23.11.2009)
Իսկ սա մեզ մոտ ցուցադրվելուա, թե՞ ոչ։ Ախր առաջինը չի եկել![]()
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ