Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
Համաձայն եմ:

Ու քանի որ իրոք ահագին մարդ չի հասկանում թե իրականում ինչ է նշանակում գլոբալիզացիա, ապախորհուրդ ենք տալիս ավելի մանրամասն ուսումնասիրել թե ինչ է իրենից ներկայացնում ասենք ԵՄ-ն:

Սա եվրոպայի մասշտաբներով ինտեգրացիոն (իմա գլոբալիզացիայի) մոդել է; Ոչ մեկը ոչ մեկին չի ստրկացրել, ոչ մի փոքր ագի ներկայացուցիչ անգլիացի կամ ֆրանսիացի չի դարձել, ոչ մեկի գլխի մեջ չիպ չեն դրել, մարդիկ ազատ տեղաշարժվում են, կապիտալը ազատ տեղաշարժվում է, մրցակցությունը դարձել է ավելի արդյունավետ քանի որ արհեստական խոչընդոտներ չեն ստեղծվում, համատեղ լուծում են գլոբալ խնդիրներ` անվտանգություն, շրջակա միջավյար, աղքատություն և այլն;
ԵՄ-ն գլոբալիզացիայի մոդել չէ: Այն Եվրոպայի քաղաքական յուրօրինակ ինտեգրման մոդել է: Այն գերազանցապես թույլ կապերով ստեղծված մի քաղաքական օրգանիզմ է որը իր քաղաքական, կամ տնտեսական կենսունակության իրական, մրցունակ ապացույցներ դեռ չի ցուցադրել:
Գլոբալիզացիան և ինտեգրացիան սկզբունքորեն տարբեր բաներ են: Ինտեգրացիան իր մեջ հիմնականում քաղաքական Էլեմենտներ է պարունակում: Եթե ինտեգրվող երկրները չցանկանան, չեն ինտեգրվի, կամ չեն թողնի, որ մի ուրիշը մտնի իրենց շարքերը, /որը հենց հիմա ԵՄ քաղաքականությունն է/:
Գլոբալիզացիան դա կուլտուրական, ֆինանսական, տնտեսական, ինֆորմացիոն ծավալում է, որը կտրում անցնում է քաղաքական արգելքներն ու սահմաններն առանց որևէ մեկին հարցնելու: Էդ Հայաստանում ահագնացող թուրքական մուղամի տարածվելը մի կողմից մեր կուլտուրական տհասության, մյուս կողմից էլ գլոբալիզացիայի արդյունք է:
Պատմականորեն գլոբալիզացիայի մեջ կարելի նկատել 2 փուլ: Առաջին փուլում արևմուտքը ակտիվորեն տարածում էր իր կուլտուրական, հասարակական արժեհամակարգերը և կենսաձևերը, հիմնականում քաղաքական և տնտեսական նկատառումներով:
Վերջին 15-20 տարում միաբևեռ աշխարհի կազմակերպումից հետո, երբ Չինաստաննը ու այլ զարգացող մեծ պետություներ մտան խաղի մեջ, պատկերը փոխվեց- տնտեսական էլեմենտը սկսեց գերագշռել: Սկսվեց 2-րդ փուլը, որի հետագան պարզ չի:
Հիմա գլոբալիզացիայի կողմնակից են մնացել արագ զարգացող, արտահանող, դեմոգրաֆիկ առումով հզոր, պռոտեկցիոնիստական կարծր սկզբունքներով շարժվող պետությունները և զարգացած երկրների շահույթի հետևից ընկած տնտեսական վերնախավը:
Ներկա պահին գլոբալիզացիան մտնում է քաղաքական հակասությունների փուլ և պարզ չի թե դրանից ինչ կմնա:
Իսկ հայերիս համար, ամեն մի մեծ գլոբալ պրոցես էլ, որը եթե ինչ որ առումով կստվերի մեր լոկալ կամ գլոբալ դեֆեկտները, պետք է որ ձեռնտու լինի: Չնայած հիմա հայ կամ Հայաստան ասելով ինչ պետք է հասկանալ, ես չգիտեմ: