User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 183 հատից

Թեմա: Հայրենիքի պաշտպանության համար զենք վերցնողը...

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    02.09.2007
    Տարիք
    41
    Գրառումներ
    287
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայրենիքի պաշտպանության համար զենք վերցնողը...

    Մեջբերում Չամիչ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ազգ, հայրենասիրություն, եվ այս կարգի արժեքները մեծ սպառնալիք են ներկայացնում ձեր անձի «փրկության» ճանապարհին: էնպես որ լավ կանեք ձեզ զերծ պահեք ազգ, հայրենիք, հայրենասիրություն եվ այս կարգի այլ հիշատակումներից: ձեզ համար չկա առավել բարձր արժեք քան սեփական եսը: Շատ ուրախ եմ որ շատ չեն ձեր նմանները որոնց «փրկությունը» պետք է տրվեր մեկ ազգի ոչնչացման գնով: Իսկ ձեր քարոզները ձեզ պահեք, փրկվեք ինչպես ուզում եք, այլոց փրկության մասին մի մտահոգվեք, քանի որ ինչպես արդեն նշեցի ձեզ համար բարձրագույն արժեք եք հռչակել սեփական եսը: Մաղթում եմ ձեզ զգոնություն, որ հանկարծ ձեռքից բաց չթողնեք «դրախտում» հայտնվելու շանսը:
    Պահանջում եմ խոսքերիդ բացատրություն....
    Հերիք եղավ ձեզնից ենթադրություններ անեք. Ինչքա՞ն մաղձ կա ձեր սրտերում.... Հերիք չէ՞ թույն թափեք .... Դուրներդ չի գալիս կրոն բաժին մի մտեք ու մի ապակողմնորոշեք մարդկանց. Հիշեցնում եմ այստեղ հայրենասիրական թեմա չի քննարկվում,այստեղ քննարկվում է կրոնական հարցեր.
    Հիներն անցան և ահա ամեն բան Նոր է ...

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Second Chance (22.07.2009)

  3. #2
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայրենիքի պաշտպանության համար զենք վերցնողը...

    Եթե կրոնը չի ծառայում հայրենասիրությանը, այն մեծապես ավելրոդ մի բան է...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  4. #3
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    02.09.2007
    Տարիք
    41
    Գրառումներ
    287
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայրենիքի պաշտպանության համար զենք վերցնողը...

    davidus ջան մի բան ասեմ միայն, ոչ միայն մուսուլմաններն են սատանայացված այլ բոլոր կրոնական ուղղություները, աշխարհի 127 կրոնական ուղղություններից 110 արդեն ամբողջությամբ գտնվում են սատանայի իշխանության տակ.
    Օրինակի համար ասեմ, որ Եհովայի վկաները և մորմոնները Աստծո անվան տակ սատանայի կամքն են կատարում... շատերը հասկանալով շատերը ոչ. ավելացնեմ նաև որ ազգային ծայրահեղականներն էլ պակաս չեն, կհիմնավորեմ ի տարբերություն շատերի որ անհիմն հայտարարություններ են անում, սատանան իմանալով որ երբ ազգին մեղքի մեջ գցի Աստծո պաշտպանությունից կհեռանա մոլեռանդների միջոցով մղում է պատերազմելու իբր թշնամու դեմ, հանում Աստծո պաշտպանությունից ու կոտորում խեղճ ժողովրդին, մեծից մինչև փոքր. ախր սա այնքան տրիվյալ բան է, զարմանում եմ որ չեք կարողանում ընկալել այս ամենը.
    Հիներն անցան և ահա ամեն բան Նոր է ...

  5. #4
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    24.01.2007
    Գրառումներ
    722
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայրենիքի պաշտպանության համար զենք վերցնողը...

    Մեջբերում Hrayr-ի խոսքերից Նայել գրառումը
    աշխարհի 127 կրոնական ուղղություններից 110 արդեն ամբողջությամբ գտնվում են սատանայի իշխանության տակ:
    Հրայր ջան ինչ ուզում էս ասա, բայց հալալա էդ տեսակ սատանային, որ կարողացելա 127-ից, 110-ին իրանով անի:
    Եթե գայլը կարողանում է գոմից 127 գառներից 110-ին տանել, ուրեմ կամ տերը տեղում չէ, կամ էլ մենք չգիտենք թե ինչ ասել է գայլ:
    Ավելի հավանական է որ մենք չգիտենք թե գայլ ինչա նշանակում, թե չէ տերը միշտ էլ աչալուրջ հետևում է իր գառներին և անգիր գիտի որը որտեղ է:
    Մենք իրար սեր ենք պարտք մարդիկ:

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Գոռ Ջան - Հայ (23.07.2009)

  7. #5
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    02.09.2007
    Տարիք
    41
    Գրառումներ
    287
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայրենիքի պաշտպանության համար զենք վերցնողը...

    Հա ապեր,ճիշտ ես. ասում ա և սատանան մռնչացող առյուծի պես ման է կագիս թե ում կլի, ես մեր իմացաց գայլը չի որ փռշտաս փախչի։ Իսկ այն որ կարողացել ա իրենով անել, ասեմ որ իսկզբանե իրենն են եղել, նա խորամանկ լինելով հնարում է բազում ուսմունքներ, մարդիք էլ նոր բան լսելու մարմաջով են տառապում, ու սատանային հաջողվում է իրենով անել, իրա իշխանության տակ վերցնել ամենքին ովքեր Հիսուսինը չեն, եթե հիշում ես ասում է ես ճանաչում եմ իմինները և ճանաչվում եմ իմիններես ու ես նրանց դուրս չեմ թողի, իսկ կորածի համար ասում է կթողեմ բոլորը կգնամ մեկի ետևից կգտնեմ ու կբերեմ, կարճ ասած դա սատանայի հնարքն է մարդկանց հրապուրելով նրանով ինչ իրենք են ուզում լսել։ Սրանով չբավարարվելով հոգիներ է առնում ու ցավալին այն է որ շատերն իրենց հոգիները վաճառում են սատանային ու դադարում են մարդ լինելուց, ամբողջությամբ ընկնելով սատանայի իշխանության տակ. ինչևիցե.
    Հիներն անցան և ահա ամեն բան Նոր է ...

  8. #6
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայրենիքի պաշտպանության համար զենք վերցնողը...

    Բայց ասեմ - իրենց համար էլ մենք ենք "սատանայի փախցրած"
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  9. #7
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,639
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայրենիքի պաշտպանության համար զենք վերցնողը...

    Հրեա բարձրաստիճան մի զինվորականի հարցնում են.
    - ինչպես եք պատրաստվում պատժել թշնամիներին.
    - Աստված նրանց կպատժի, մենք միայն կազմակերպում ենք նրանց շուտափույթ հանդիպումը.....
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  10. #8
    Պատվավոր անդամ Չամիչ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.01.2009
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    2,308
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայրենիքի պաշտպանության համար զենք վերցնողը...

    Մեջբերում Hrayr-ի խոսքերից Նայել գրառումը
    Պահանջում եմ խոսքերիդ բացատրություն....
    Հերիք եղավ ձեզնից ենթադրություններ անեք. Ինչքա՞ն մաղձ կա ձեր սրտերում.... Հերիք չէ՞ թույն թափեք .... Դուրներդ չի գալիս կրոն բաժին մի մտեք ու մի ապակողմնորոշեք մարդկանց. Հիշեցնում եմ այստեղ հայրենասիրական թեմա չի քննարկվում,այստեղ քննարկվում է կրոնական հարցեր.
    Ճիշտն ասած չէի պատկերացնում որ ճշմարտության արձանագրումը կարող է համարվել մաղձ կամ թույն:
    Իսկ նման եզրակացություններ վերցրել ենք ոչ թե օդից այլ որպես հիմք ընդունել ենք ձեր իսկ խոսքերը:
    Տղամարդկություն ունեցեք մինչեվ վերջ պաշտպանելու ձեր դիրքերը, այլ ոչ թե փախուստի դիմեք ճիտը լսելուց:
    Շատ լավ նշեցիք,սա կրոն բաժինն է, եվ այն պետք է ծառայի մարդկանց ոգեշչելու, քաջալերելու, վեհ արժեքներ ներարկելու համար, այլ ոչ թե հայրենիքից հրաժարվելու կոչերի համար:
    Սրանք ձեր համոզմունքներն են, դուք ապրում ենք դրանց անկեղծորեն հավատալով, եվ վստահելով, բայց մի կարծեք որ սա է բարձրագույն ճշմարտություն որ կա, եթե այդպես եք մտածում ուրեմն դուք եք որ կաք ճշտերից ճիշտը, հուսով եմ այդպես չե՞ք մտածում:
    Հայաստանը հզորանում է, շենանում է: Ես ապրում եմ հզոր, ապահով ու բարեկեցիկ Հայաստանում:

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    յոգի (22.07.2009)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հայաստանը միջուկային զենք ունի՞
    Հեղինակ՝ Ներսես_AM, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 13
    Վերջինը: 20.05.2016, 20:52
  2. Երեխաների պաշտպանության օրը
    Հեղինակ՝ Smokie, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 14
    Վերջինը: 03.06.2011, 18:27
  3. Ում է զենք պետք և ինչ նպատակների համար
    Հեղինակ՝ Sirop, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 22
    Վերջինը: 12.05.2008, 14:29
  4. Շնորհավոր Հայրենիքի պաշտպանների օրը
    Հեղինակ՝ Ֆելո, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 11
    Վերջինը: 09.03.2008, 13:05
  5. Խանդը որպես զենք
    Հեղինակ՝ Սամվել, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 20
    Վերջինը: 12.08.2007, 14:31

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •