Չգիտեմ ոնց, ինչի գնով, բայց երեխայիս կապելու եմ գրքին...
Չուկի վրա փորձած մեթոդը դուրս եկավ
Մերոնք որ պատմում են՝ ոնց եմ կարդալ սովորել, ղժժում եմ ինքս ինձ վրա
Մի ժամանակ թերթ կար՝ "Երեկոյան Երևան"։
5-6 տարեկանում դա վերցնում, գնում մամայի մոտ, ու ասում էի՝ մաա՛մ, էս ի՞նչ ա գրած, մարդն էլ ասում էր..
Ես էլ գցում բռմում էի՝ եթե էս ա գրած, ուրեմն սա էս տառն ա, սա է՝լ էսՏենց կամաց-կամաց սոովորեցի
Առաջին գիրքս չեմ հիշում..առաջինների մեջ՝ "Չիկարելիի Արկածներն" էր...ցավոք՝չեմ հիշում՝ ով էր հեղինակը..
Երջանիկ օրերիցս մեկն էր, երբ տան բոլոր գրքերը կարդալուց հետո մայրս տարավ ու գրանցեց ինձ Խնկո-Ապոր անվան գրադարանում։
Հա..մեկ էլ հիշեցի՝ ահագին փոքր ժամանակ "Հազար ու մեկ գիշերն" էի կարդում հավեսով....վայ քո արյա...ես էլ ասում եմ ինչի եմ սենց խուժան..
Էջանիշներ