Ես ոչինչ չեմ առաջարկում,ես դեմ չեմ, թող էվոյլուցիան ընթանա իր նախնտրած ցանկացած սցենարով:համենայդեպս ես եվ ինչպես պարզ դարձավ իմ նման շատերը ոչ մի սցենարային գործնթացի զարգացման փուլային հերթականությանը ականատես չենք դառնում: Բայց էտպես էլ չհասկացա, ի՞նչ կապ ուներ նարդին այս թեմայի հետ: Փորձում եմ առաջ քաշել տրամաբանական հստակ դիտարկումներ, ստանում եմ լղոզված մեկնաբանություններ: Եթե մի բանի նկատմամբ կա անվերապահ համոզվածություն, ապա այդ գործնթացի մանրամասների վերաբերյալ պետք է լինի հստակ պատկերացում: Անկեղծորեն փորձում եմ պատկերացնել թե ինչպես է ընթացել այդ պորցեսը, բայց մշտապես դեմ եմ առնում պարզ տրամաբանության հետ հակասության մեջ մտնող դետալների:
Փաստորեն հարյուր հազարավոր տարիներ առաջ գոյություն է ունեցել կապիկի մի յուրահատուկ տեսակ, որը էվոյլուցիայի արդյունքում չգիտես ինչու կորցրել է ճարպկորեն ծառ մագլցելու, ծառից ծառ վարպետորեն թռիչք կատարելու իր անփոխարինելի հատկությունը, որ ի՞նչ՞՞՞դուք տեսե՞լ եք թե կապիկները ինչպես են ծննդաբերում, նրանց ծննդաբերությունը տեղի է ունենում հաշված վարկյանների ընդացքում, իրենց համար մի անկյունում պպզում են եվ առանց որեվէ տառապանքի եվ տանջանքի լույս աշխարհ են բերում իրենց ձագերին, այս հատկանիշը նույնպես կորավ, որ ի՞նչ:
Կարծես թե ոչ մի կապիկ չի բողոքում իր ապրելակերպից, հենվելով իր բնազդի վրա եվ ունենալով գոյատեվելու համար առկա բոլոր անհրաժեշ հատկանիշները, նա հանգիստ հայթայթում է սննդի իր օրվա հասանելիք չափաբաժինը: եվ կարելի է երկար շարունակել այս կարգի հարցերի շարանը, որոնք առաջ են գալիս տրամաբանության եվ էվոյլուցիոն տեսության միջեվ ծավալված կոնֆիկտից:
Էջանիշներ