User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ի՞նչ եք կարծում,

Քվեարկողներ
169. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • արդյոք մարդն ու կապիկը ունեն նույն նախնին

    58 34.32%
  • արդյոք մարդուն Աստված է ստեղծել

    71 42.01%
  • Չգիտեմ

    40 23.67%
Էջ 15 97-ից ԱռաջինԱռաջին ... 51112131415161718192565 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 211 համարից մինչև 225 համարի արդյունքները՝ ընդհանուր 1445 հատից

Թեմա: Դարվինիզմ

  1. #211
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դարվինիզմ

    Մեջբերում Կտրուկ-ի խոսքերից Նայել գրառումը
    նայեցի։հիմա էդ ստեղծագործ ֆանտազյորների սայթերը դիր մի կողմ ու դիմիր սեփական մտածողությանդ։Այնտեղ նշվում էր 55 և ավել միլիոն տարվա մասին։
    հարց՝
    ունակ է ոսկորը պահպանվել այդքան ահռելի ժամանակ։եթե այո ՝ապա երկիրը պիտի ծածկված լիներ հաստ ոսկրանյութով։
    նայիր հողի հատույթին՝ կարծում ես որ միլիարդավոր տարիների ընդացքում կուտակվել է ընդհամենը 10 . 20 սմ հումուսի շերտ։
    Արևը վայրկյանում կորցնում է 4միլիոն տոննա զանգված։եթե մաթեմատիկայից լավ ես հետընդաց հաշվարկով գտիր 55 միլիոն տարի առաջվա արեգակի զանգվածը.կարող էր մեզ ծանոթ որևէ կենդանի ապրեր երկրի վրա այդ ջերմաստիճանում։
    Հիմա նորից սադրում ե՞ս. որ խոսեմ աստվածաշնչի՞ց.հետո ասես քարոզ էս անու՞մ։ հարցերդ իրենց թեմայում տուր ՝պատասխաններդ ստացիր։
    Վախ իմ արև : Կտրուկ ջան, էս ի՞նչ կտրուկ հայտարարություններ ես արել:

    Չէ, էս թեման լքել չի ստացվում:

    Հարգելիս, եթե դու մի բան ունակ չես պատկերացնելու և, առավել ևս, հասկանալու, դա դեռ չի նշանակում, որ նման բան չի կարող լինել: Գուցե քեզ համար 55մլն տարին ահռելի, անչափելի, անիմանալի ժամանակահատված է, գուցե: Սակայն դա դեռ հիմք չէ պնդելու համար, որ ոսկրանյութը այդքան տարի չի կարող պահպանվել, մանավանդ որ հիմա կան գտածողներ, որոնք ունեն անգամ մոտ 540մլն տարվա պատմություն: Ռադիոմետրիկ չափումների մասին լսե՞լ ես: Իսկ ուրանի-արճճի իոններով նյութի տարիքը չափելու սկզբունքի մասի՞ն: Իսկ գիտե՞ս նավթը, հողը՝ հումուսը, երկրակեղևը, ընդհանուր առմամբ, նաև ինչից են առաջացել: Եվ, ի վերջո, այս ամենը արդեն ոչ տեսություններ են, ոչ հիպոթեզներ, ոչ էլ մարգարեություններ. բոլոր շոշափելի փաստերը առկա են՝ թանգարաններում, լաբորատորիաներում և այլն: Փորձիր ձեր այգին փորել. եթե բախտդ շատ բերի ու շատ խորը փորես, հնարավոր է՝ բրախիոզավրի կոնք կգտնես, գուցե հարստանաս էլ:

    Գիտությունը և, մասնավորապես, հնէաբանությունը, կենսաբանությունն ու երկրագիտությունը, բավականին լուրջ բան է. ցանկացած այսօր ճշմարտություն համարվող ինֆորմացիա նախքան ընդունվելը հազար տակ քննադատվել ու հերքվել է քեզնից ու ինձնից բազում անգամներ ավելի կոմպետետնտ, տեղեկացված ու նյութին տիրապետող մասնագետների կողմից: Եվ ոչ միայն նախնադարերին վերաբերվող հայտնագործությունները. դեռ մի հարյուր տարի առաջ ոչ ոք չէր հավատում, որ ընձուղտն ու օկապին իրար ամենամոտ կենդանական տեսակներն են, կամ որ թռչունները սողուններից են առաջացել: Հասկանում եմ. քեզ համար ատվածաշնչյան մոտ 6000 տարիներից ավելի մեծ ժամանակահատված դժվար է պատկերացնելը, բայց ի՞նչ արած. փաստը մնում է փաստ:

    Արևի ջերմության ու արևի ծավալի հետ կապված հաշվարկներդ կատարյալ անհեթեթություն են, շատ կներես: Զահլա չունեմ ասելու, թե ինչու:
    DIXI
    carpe noctem

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Doc (14.07.2009), Mephistopheles (15.07.2009), Կտրուկ (14.07.2009)

  3. #212
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    10.07.2009
    Գրառումներ
    302
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դարվինիզմ

    Մեջբերում Միքայէլ-ի խոսքերից Նայել գրառումը
    Doc ջան,
    Ես համաձայն եմ Կտրուկի հաշվարկի հետ: Սակայն դուք երևի լավ չեք հասկացել նրան: Էվոլյուցիոնիստները պնդում են, որ ձիու նախնին ապրել է 55 միլիոն տարի առաջ, իսկ Կտրուկը ասում է, որ այդ ժամանակ երկրի վրա կյանքի համար ոչ պիտանի, անչափ բարձր ջերմաստիճան է եղել, եթե իհարկե արևային զնագվածի կորուստը միշտ եղել է անփոփոխ: Կարծում եմ անչափ տեղին դիտողություն է
    Իսկ Ձեր ԿԱՐԾԻՔՈՎ ձինոզավրերը երբ են ապրել եւ ինչու են վերացել?

  4. #213
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    10.07.2009
    Գրառումներ
    302
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դարվինիզմ

    Մեջբերում Կտրուկ-ի խոսքերից Նայել գրառումը
    հիմա քեզ մի ՙծիծաղելի ՚ հարց էլ կտամ իմ զվարճասեր բարեկամ։ Լուսնի վրա կա ընդհամենը 6 սմ տիեզերական փոշի.այն դեպքում.երբ քո ասած 5 միլիարդ տարում դրա կուտակման հաստությունը պետք է չափվեր դեցիմետրերով։
    հիմա կարո՞ղ ես պատասխանել ՝ ինչու. թէ էլի ծիծաղենք։
    Եթե դու ընդունում ես որ 4.5 միլիարդ տարեկան է մոլորակը, ապա ես կեզ հետ համաձայն եմ, եւ 500 միլիօն տարվա սղալս ընդունում եմ:

  5. #214
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    10.07.2009
    Գրառումներ
    302
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դարվինիզմ

    Մեջբերում Կտրուկ-ի խոսքերից Նայել գրառումը
    հիմա քեզ մի ՙծիծաղելի ՚ հարց էլ կտամ իմ զվարճասեր բարեկամ։ Լուսնի վրա կա ընդհամենը 6 սմ տիեզերական փոշի.այն դեպքում.երբ քո ասած 5 միլիարդ տարում դրա կուտակման հաստությունը պետք է չափվեր դեցիմետրերով։
    հիմա կարո՞ղ ես պատասխանել ՝ ինչու. թէ էլի ծիծաղենք։
    Այդ կարգի հայտարարությունների թվում կա նաեւ այն որ հիմա մեր երկրի մակերեսը պետկա լրիվ հարթ լիներ, առանց սարերի եւ ձորերի, այնպես որ ես անգամ խոսել չեմ ուզում այդ մասին:

  6. #215
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    10.07.2009
    Գրառումներ
    302
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դարվինիզմ

    Մեջբերում Միքայէլ-ի խոսքերից Նայել գրառումը
    ապա ինչու՞ են Միացյալ Նահանգները պատրաստվում դպրոցներում “Արարում” դասավանդել:
    Պատրաստվում են, դա չի նշանակում արդեն դասավանդում են, հենց կդասավանդեն, այդ ժամանակ կասեք, իսկ հիմա դեռ շուտ է:

  7. #216
    քերովբե Միքայէլ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.06.2009
    Գրառումներ
    75
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դարվինիզմ

    Մեջբերում Doc-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ Ձեր ԿԱՐԾԻՔՈՎ ձինոզավրերը երբ են ապրել եւ ինչու են վերացել?
    Թե ինչու են վերացել չգիտեմ, սակայն դինոզավրերի ապրելու ժամանակը որոշելու համար, անհրաժեշտ է ուսումնասիրել նրանց բրածոները: Իսկ այդ բրածոների տարիքը որոշելու մեթոդներից և ոչ մեկը չի կարելի ստույգ համարվել: Նույնիսկ ռադիոիզոտոպային խրոնոմետրիկ վերլուծությունը, որը կատարյալ է համարվում, ճիշտ արդյունք տալու համար, մի քանի նախադրյալների առկայություն է պահանջում, որոնց բացակայության պայմաններում պարզապես սխալ արդյունք է տալիս: Իսկ մյուս բոլոր մեթոդները շատ ավելի անկատար են: Բացի այդ հնէաբանը կամ երկրաբանը, երբ փորձաքննության համար ինչ-որ նմուշ է հանձնում լաբորատորիա, ապա պետք է նաև նախորոք հայտնի այդ նմուշի ենթադրյալ տարիքը: Եվ պատկերացրու, որ փորձաքննության արդյունքներն ու այդ ենթադրությունը գրեթե միշտ համընկնում են:

    Մեջբերում Doc-ի խոսքերից Նայել գրառումը
    Պատրաստվում են, դա չի նշանակում արդեն դասավանդում են, հենց կդասավանդեն, այդ ժամանակ կասեք, իսկ հիմա դեռ շուտ է:
    Հագելի Doc,
    Այդ օրինակը բերելով` ես ներկայացրեցի մի երևույթ, որի համար և' մեծ, և' փոքր հաշվով միևնույնն է, դասավանդվու՞մ է, թե՞ պատրաստվում է դասավանդվել:
    Ինչ եղել է, կա. ինչ պետք է լինի, եղել է արդեն.
    Եվ ինչ եղել է դարերում նախկին, կլինի նորեն:

  8. #217
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    10.07.2009
    Գրառումներ
    302
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դարվինիզմ

    Մեջբերում Միքայէլ-ի խոսքերից Նայել գրառումը
    Եվ պատկերացրու, որ փորձաքննության արդյունքներն ու այդ ենթադրությունը գրեթե միշտ համընկնում են:
    Եվ ինչ եք ուզում ասել դրանով? Եվ եւս մեկ հարց, Ձեր կարծիքով կյանքը երբ է առաջացել, մեր մոլորակը երբ է արաջացել եւ տիեզերքը երբ է առաջացել? Եւ Ձեր մասնագիտություննել եթե գախնիք չէ կասեք?
    Վերջին խմբագրող՝ Doc: 14.07.2009, 20:04:

  9. #218
    քերովբե Միքայէլ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.06.2009
    Գրառումներ
    75
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դարվինիզմ

    Ընդամենը այն, որ "համընկեցման" դեպքերը չեն բացառվում:

    Իմ կարծիքով կյանքի, մեր մոլորակի և տիեզերքի առաջացումը ամենայն մանրամասնությամբ մտահաղացվել և ի կատար է ածվել: Իսկ, թե կոնկրետ ե՞րբ, չեմ կարող ասել, քանի որ դա ինձ համար արդեն երկրորդական նշանակություն ունի: Ամեն դեպքում սպասում եմ, մինչև ինչ-որ մեկը խելամիտ պատասխան կտա:
    Ինչ եղել է, կա. ինչ պետք է լինի, եղել է արդեն.
    Եվ ինչ եղել է դարերում նախկին, կլինի նորեն:

  10. #219
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դարվինիզմ

    Մոդերատորական: Դադարեցրեք թեմայից դուրս, անհիմն խոսկցությունները: Հաջորդ նման գրառում կատարողները կստանան տուգանային միավորներ:

  11. #220
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    10.07.2009
    Գրառումներ
    302
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դարվինիզմ

    Մեջբերում Միքայէլ-ի խոսքերից Նայել գրառումը
    Իմ կարծիքով կյանքի, մեր մոլորակի և տիեզերքի առաջացումը ամենայն մանրամասնությամբ մտահաղացվել և ի կատար է ածվել: Իսկ, թե կոնկրետ ե՞րբ, չեմ կարող ասել, քանի որ դա ինձ համար արդեն երկրորդական նշանակություն ունի: Ամեն դեպքում սպասում եմ, մինչև ինչ-որ մեկը խելամիտ պատասխան կտա:
    Իսկ խելամիտ պատասխանը որն եք համարում? Գոնե Ձեր ենթադրությունը ասեքժամկետների վերաբերյալ:
    Վերջին խմբագրող՝ Doc: 14.07.2009, 21:05:

  12. #221
    քերովբե Միքայէլ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.06.2009
    Գրառումներ
    75
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դարվինիզմ

    Մեջբերում Doc-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ խելամիտ պատասխանը որն եք համարում? Գոնե Ձեր ենթադրությունը ասեքժամկետների վերաբերյալ:
    Խելամիտ պատասխանը այն է, որը մրցակիցների չունի, կամ ունի շատ թույլ մրցակիցներ:

    Իսկ ժամկետների վերաբերյալ այս թեմայում ինձ համար դժվար է պատասխան տալ, և առավել ևս անցանկալի է այդ պատասխանի շուրջ որևէ զրույց ծավալել, քանի որ այն ինչ-որ չափով պայմանավորված է լինելու ոչ միայն փաստերով, այլ նաև իմ ներքին համոզմամբ:
    Ամեն դեպքում երիտասարդ եմ համարում:
    Վերջին խմբագրող՝ Միքայէլ: 14.07.2009, 21:30: Պատճառ: Եսիմ
    Ինչ եղել է, կա. ինչ պետք է լինի, եղել է արդեն.
    Եվ ինչ եղել է դարերում նախկին, կլինի նորեն:

  13. #222
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    10.07.2009
    Գրառումներ
    302
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դարվինիզմ

    Մեջբերում Միքայէլ-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ ժամկետների վերաբերյալ այս թեմայում ինձ համար դժվար է պատասխան տալ, և առավել ևս անցանկալի է այդ պատասխանի շուրջ որևէ զրույց ծավալել, քանի որ այն ինչ-որ չափով պայմանավորված է լինելու ոչ միայն փաստերով, այլ նաև իմ ներքին համոզմամբ:
    Շնորհակալություն անկեղծ պատասխանի համար:
    Պարզապես բացի էվոլյուցիոն հարցերից գիտնականները նույն հետազոտությունների միջոցով, ստեղծում են այն ամենը որից ես եւ դուք օգտվում ենք` կենցաղային սարքավորումներ, տրանսպորտ, էլեկտրոնիկա, տիեզերք են թռչում, բժիշկական նորագույն սարքավորումներ են ամեն տարի արտադրվում, այդ ամենով զբաղվում է նույն գիտությունը, որի հանդեպ դուք վստահություն չէք հայտնում, բայց որի դասագրքերը, դպրոցները եւ համալսարանները լրիվ նույնն են:
    Ամեն դեպքում շատ շնորհակալություն համբերատար զրույցի համար, եւ Կտրուկինել շնորհակալություն եւ իմ համախոհներին: Ես դեռ ուրիշ հարցեր չունեմ, սակայն եթե մյուս զրուցակիցները թեման շարունակեն, մի գուցե հրցեր առաջանան, շնորհակալություն:

  14. #223
    քերովբե Միքայէլ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.06.2009
    Գրառումներ
    75
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դարվինիզմ

    Մեջբերում Doc-ի խոսքերից Նայել գրառումը
    Շնորհակալություն անկեղծ պատասխանի համար:
    Պարզապես բացի էվոլյուցիոն հարցերից գիտնականները նույն հետազոտությունների միջոցով, ստեղծում են այն ամենը որից ես եւ դուք օգտվում ենք` կենցաղային սարքավորումներ, տրանսպորտ, էլեկտրոնիկա, տիեզերք են թռչում, բժիշկական նորագույն սարքավորումներ են ամեն տարի արտադրվում, այդ ամենով զբաղվում է նույն գիտությունը, որի հանդեպ դուք վստահություն չէք հայտնում, բայց որի դասագրքերը, դպրոցները եւ համալսարանները լրիվ նույնն են:
    Ամեն դեպքում շատ շնորհակալություն համբերատար զրույցի համար, եւ Կտրուկինել շնորհակալություն եւ իմ համախոհներին: Ես դեռ ուրիշ հարցեր չունեմ, սակայն եթե մյուս զրուցակիցները թեման շարունակեն, մի գուցե հրցեր առաջանան, շնորհակալություն:
    Հարգելի իմ Doc,
    Գիտնականներին էվոլյուցիոնիստ համարելով դուք ընկնում եք թյուրիմացության գիրկը: Էվոլյուցիոնիստները նույնքան գիտնական են, որքան քրիեյշնիստները: Կենցաղային սարքավորումները, տրանսպորտը, էլեկտրոնիկան, բժշկական նորագույն սարքավորումները ստեղծել են գիտնականները, որոնց մեջ Աստծուն հավատացողների թիվը հաստատ ավելի քիչ չի եղել, քան աթեիստներինը: Դուք աշխարհը պայմանավորում եք միայն նյութական բարիքներով, սակայն կան նաև հոգևորները` գրականություն, երժշտություն, թատրոն, գեղանկարչություն, որոնք ստեղծողների մեջ անհամեմատելի կերպով տեսակարար մեծ կշիռ են կազմում Աստծուն և հոգու գոյությանը հավատացողները:
    Իսկ ինչ վերաբերվում է տիեզերք թռչողներին.... նրանք գրեթե միշտ խոստովանում են, որ իրենք երբեք այնքան մոտ չեն զգացել իրենց Աստծուն, քան երբ տիեզերքում են եղել:

    Հ. Գ.
    Հարկավոր չէր սևացնել իմ գրառման վերջին հատվածը: Ես արդեն զղջում եմ այն անելուս համար: Դուք հերթական անգամ սխալ հասկացաք ինձ:
    Շնորհակալ եմ Ձեզ, և ակումբի մյուս մասնակիցներից զրույցի համար:
    Ինչ եղել է, կա. ինչ պետք է լինի, եղել է արդեն.
    Եվ ինչ եղել է դարերում նախկին, կլինի նորեն:

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Չամիչ (16.07.2009)

  16. #224
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    11.01.2009
    Գրառումներ
    740
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դարվինիզմ

    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Արևի ջերմության ու արևի ծավալի հետ կապված հաշվարկներդ կատարյալ անհեթեթություն են, շատ կներես: Զահլա չունեմ ասելու, թե ինչու:
    Հայկօ ջան.քեզանից շատ շնորհակալ եմ. որ զահլա չունես բացատրելու։շնորհակալությունս վերևում հայտնել էմ։ Թող. որ Աստված մեկին խելք տա(ինձ Էլ) մյուսին ՝փող .էն մյուսին էլ զահլա։
    Վերջին խմբագրող՝ Կտրուկ: 14.07.2009, 23:03:

  17. #225
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    11.01.2009
    Գրառումներ
    740
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դարվինիզմ

    Դոք ՝դու համենայն դեպս ավելի քաղաքակիրթ զրույց ես վարում՝մի շտապիր հեռանալ.մի հարց ունեմ։ինձ իրոք հետաքրքիր է՝ ինչո՞ւ ես այդպես շահագրգիռ պաշտպանում Դարվինյան տեսությունը։չե՞ս կարծում արդյոք. որ Դարվինիզմը ՝մահվան տեսություն է ՝ոչ կյանքի։ Այսինքն ըսդ այդ տեսության՝ մահն է իշխում կյանքին և վերջ ի վերջո մահն է թագավորելու։սա՞ է այն ռեալիզմը որին հարում ես։

Էջ 15 97-ից ԱռաջինԱռաջին ... 51112131415161718192565 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •