Վախ իմ արև: Կտրուկ ջան, էս ի՞նչ կտրուկ հայտարարություններ ես արել:
Չէ, էս թեման լքել չի ստացվում:
Հարգելիս, եթե դու մի բան ունակ չես պատկերացնելու և, առավել ևս, հասկանալու, դա դեռ չի նշանակում, որ նման բան չի կարող լինել: Գուցե քեզ համար 55մլն տարին ահռելի, անչափելի, անիմանալի ժամանակահատված է, գուցե: Սակայն դա դեռ հիմք չէ պնդելու համար, որ ոսկրանյութը այդքան տարի չի կարող պահպանվել, մանավանդ որ հիմա կան գտածողներ, որոնք ունեն անգամ մոտ 540մլն տարվա պատմություն: Ռադիոմետրիկ չափումների մասին լսե՞լ ես: Իսկ ուրանի-արճճի իոններով նյութի տարիքը չափելու սկզբունքի մասի՞ն: Իսկ գիտե՞ս նավթը, հողը՝ հումուսը, երկրակեղևը, ընդհանուր առմամբ, նաև ինչից են առաջացել: Եվ, ի վերջո, այս ամենը արդեն ոչ տեսություններ են, ոչ հիպոթեզներ, ոչ էլ մարգարեություններ. բոլոր շոշափելի փաստերը առկա են՝ թանգարաններում, լաբորատորիաներում և այլն: Փորձիր ձեր այգին փորել. եթե բախտդ շատ բերի ու շատ խորը փորես, հնարավոր է՝ բրախիոզավրի կոնք կգտնես, գուցե հարստանաս էլ:
Գիտությունը և, մասնավորապես, հնէաբանությունը, կենսաբանությունն ու երկրագիտությունը, բավականին լուրջ բան է. ցանկացած այսօր ճշմարտություն համարվող ինֆորմացիա նախքան ընդունվելը հազար տակ քննադատվել ու հերքվել է քեզնից ու ինձնից բազում անգամներ ավելի կոմպետետնտ, տեղեկացված ու նյութին տիրապետող մասնագետների կողմից: Եվ ոչ միայն նախնադարերին վերաբերվող հայտնագործությունները. դեռ մի հարյուր տարի առաջ ոչ ոք չէր հավատում, որ ընձուղտն ու օկապին իրար ամենամոտ կենդանական տեսակներն են, կամ որ թռչունները սողուններից են առաջացել: Հասկանում եմ. քեզ համար ատվածաշնչյան մոտ 6000 տարիներից ավելի մեծ ժամանակահատված դժվար է պատկերացնելը, բայց ի՞նչ արած. փաստը մնում է փաստ:
Արևի ջերմության ու արևի ծավալի հետ կապված հաշվարկներդ կատարյալ անհեթեթություն են, շատ կներես: Զահլա չունեմ ասելու, թե ինչու:
Էջանիշներ