User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 263 հատից

Թեմա: Ես սիրած մի աղջիկ ունեի...

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Ես սիրած մի աղջիկ ունեի...

    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    ավելի է այդ մարդու հետ հանդիպել ու «տղամարդավարի» միմյանց քիթ փշրել
    Առաջարկում եմ մոռանալ միմյանց քիթ փշրելու բարբարոս պրակտիկան: Դա տղամարդավարին չէ

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ariadna (14.07.2009)

  3. #2
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ես սիրած մի աղջիկ ունեի...

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Առաջարկում եմ մոռանալ միմյանց քիթ փշրելու բարբարոս պրակտիկան: Դա տղամարդավարին չէ
    Երևի ճիշտ ես: Բայց առաջարկում եմ չմոռանալ, որ նմանատիպ թեմաներում պետք չէ գրել ուղղակի գրելու համար ու պետք է լավ հիշել, որ դիմացինդ մարդ է, իր հույզերով, բնավորության գծերով, ապրած օրով և լավ կամ վատ տրամադրությամբ:

    Մնացածը... թե ինչ պետք չի անել նման թեմաներում, թող ամեն մարդը ինքն իր համար որոշի՝ ըստ իր կարողացածի, պատկերացրածի ու հասկացածի
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  4. #3
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Ես սիրած մի աղջիկ ունեի...

    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Երևի ճիշտ ես: Բայց առաջարկում եմ չմոռանալ, որ նմանատիպ թեմաներում պետք չէ գրել ուղղակի գրելու համար ու պետք է լավ հիշել, որ դիմացինդ մարդ է, իր հույզերով, բնավորության գծերով, ապրած օրով և լավ կամ վատ տրամադրությամբ:

    Մնացածը... թե ինչ պետք չի անել նման թեմաներում, թող ամեն մարդը ինքն իր համար որոշի՝ ըստ իր կարողացածի, պատկերացրածի ու հասկացածի
    Մհեր ջան, համաձայն եմ քեզ հետ, լիովին: Պետք չէ գրել միայն գրելու համար: Բայց ինչու՞ միայն այս թեմայում, ինչու՞ միայն նմանատիպ թեմաներում: Ընդհանրապես ակումբում, որևէ թեմայում պետք չէ գրել միայն գրելու համար: Ապրիկոս: Հրաշալի բանաձև: Մնում է խնդիր, Մհեր ջան: Ես հիմա քեզ պարզ օրինակի վրա ցույց տվեցի, թե ինչքան անկապ են գրառումները, որոնք արված են միայն գրելու համար: Մնում է խնդիր, ոնց հասկացնեմ քեզ, որ էդպիսի գրառումներ ակումբում չանես
    Շատ պարզ:
    Իմ կողմից խոստանում եմ աշխատել հնարավորության դեպքում յուրաքանչյուր նմանատիպ գրառման առկայության դեպքում (քո կողմից) այցելել այս թեմա ու կատարել նմանատիպ մի գրառում
    Գուցե էսպես աստիճանաբար հասկանաս, թե իմ պահանջը՝ ֆլուդը դադարացնելու վերաբերյալ, ինչ է նշանակում, ընկալես ըստ կարողացածիդ, պատկերացրածիդ, հասկացածիդ

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  5. #4
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ես սիրած մի աղջիկ ունեի...

    Արտակ ջան - ես, ինչպես և իմ ծանոթներից մեկը, չեմ սիրում, որ ինձ հետ վերջնագրերով են խոսում: Ես պահպանում եմ ակումբի կանոնադրությունը, սակայն միաժամանակ էլ ինձ իրավունք եմ վերապահում այդ շրջանակներում գրել ցանկացած թեմայում...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  6. #5
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Ես սիրած մի աղջիկ ունեի...

    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Արտակ ջան - ես, ինչպես և իմ ծանոթներից մեկը, չեմ սիրում, որ ինձ հետ վերջնագրերով են խոսում: Ես պահպանում եմ ակումբի կանոնադրությունը, սակայն միաժամանակ էլ ինձ իրավունք եմ վերապահում այդ շրջանակներում գրել ցանկացած թեմայում...
    Մհեր ջան, պատկերացրու որ ես էլ: Սկսեցինք այդ գործընթացը հենց հիմա, հենց այս պահին, հենց այստեղ: Ուրեմն սկսում ենք փաստելուց, որ ահա այս գրառումդ նույնպես թեմայից դուրս է ու ես խոսում եմ մասնավորապես նաև այս տիպի գրառումների մասին:

    Հակադարձ օֆտոպ #1

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  7. #6
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ես սիրած մի աղջիկ ունեի...

    Տղաներ, դադարեցրեք օֆտոպը, արդեն չեմ կարողանում ձեր օդտոպները թեմայի քննարկումներից տարբերել:

  8. #7
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ես սիրած մի աղջիկ ունեի...

    Հատուցում


    Չեմ սիրել թույլ մարդկանց: Նյարդերիս վրա միշտ ազդել են, ուղղակի չեմ կարողանում համակերպվել թույլ մարդկանց գոյության հետ: Ասում են, երբ քեզ նույնիսկ մարդակերն է կուլ տվել... ցանկացած դեպքում երկու ելք ունես...

    Պատերը կկրծեի, թեկուզ և փիղ կտրորեի... Կանեյի այդ բոլորը ու... սրտիս ծանրությունը չէի զգա: Բայց ստիպված ես քեզ ուրախ տեսք տալ և ծիծաղել կատակների վրա, կատակներ, որ իրականում քեզ չեն ուրախացնում: Իրականում նույնիսկ ժպիտ չեն առաջացնում: Բայց պետք է, ծիծաղել - մոտիկ մարդկանց պետք չէ վշտացնել...

    Սիրտս ծանրացած է. զարմանալի է, այսքան տարի է, չէի զգացել, որ «սիրտ ունեմ», բայց հիմա... արդեն մի քանի օր է, կրցքավանդակիս ձախ կողմում տարօրինակ ծանրություն եմ զգում: Երևի տենց պետք է լիներ... կամ չլիներ: Բայց եղավ...

    Դրսում շոգ ամառ է, բայց ես մրսում եմ: Ընկերներս խմբերով գնում են Սևան՝ «ժամանակ անցկացնելու»: Ես չեմ գնում, քանի որ դա ինձ չի տաքացնում, ես մրսում եմ: Ուզենամ, հենց հիմա վեր կկենամ մոնիտորի մոտից և մեկ ժամից կհիանամ Սևանի անկրկնելի լազուրով: Բայց... կրցքիս ձախ կողմի ծանրությունը ինձ չի լքում: Իսկ ծանրություն զգալու դեպքում պետք է ջրից հեռու մնալ...

    Արթուր Մեսչյանի երգերն եմ հիշում… Բայց դա առաջ էր, որ տխրության պահերին լսում էի դրանք: Հիմա իրենք-իրենց են մտքիս գալիս: Երևի ծերացել եմ, արյունն էլ չի խաղում երակներիս մեջ - երևի...

    Չեմ սիրել թույլ մարդկանց: Նյարդերիս վրա միշտ ազդել են... երևի իրենք էլ ինձ չեն սիրել: Բայց դե այլ կերպ չես կարող - կոտրվելը, խելագար ձայնով ոռնալն ու պատերը կրծելը... ինձ համար չեն: Ես ինձ չեմ հարգի, իսկ ինքդ քո նկատմամբ հարգանքի կորուստը կործանման սկիզբն է:

    «Ամեն ինչի համար վճարել է պետք»,- կասեր իմաստուն ընկերներիցս մեկը: Վճարում եմ՝ լիուլի: Սիրտս ծանրացած է. զարմանալի է, այսքան տարի է, չէի զգացել, որ «սիրտ ունեմ»...
    Վերջին խմբագրող՝ Ձայնալար: 19.07.2009, 19:23:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  9. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Nadine (19.07.2009), Tig (22.07.2009), Մանոն (05.08.2009)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Աղջիկ-աղջիկ ընկերություն
    Հեղինակ՝ Mar, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 127
    Վերջինը: 16.12.2019, 01:02
  2. Տղա՞, թե՞ աղջիկ
    Հեղինակ՝ Cassiopeia, բաժին` Տուն-տեղ, ընտանիք, երեխաներ
    Գրառումներ: 70
    Վերջինը: 24.08.2013, 02:06
  3. Գնալ աղջիկ տեսնելու
    Հեղինակ՝ Aurora, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 85
    Վերջինը: 25.11.2011, 20:15
  4. Փողը աղջիկ-տղա հարաբերություններում
    Հեղինակ՝ electrical_storm, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 92
    Վերջինը: 10.11.2011, 23:19
  5. Տե՛ս, աղջիկ են փախցնում…
    Հեղինակ՝ Cassiopeia, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 61
    Վերջինը: 25.06.2011, 15:15

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •