User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 9 համարի արդյունքները՝ ընդհանուր 9 հատից

Թեմա: Երազ(Էտյուդ)

  1. #1
    Անհայտ կորած.. Firegirl777-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.05.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,001
    Բլոգի գրառումներ
    10
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Երազ(Էտյուդ)

    Նախապես ներողություն եմ խնդրում ոչ այնքան հաճելի պատկերների համար…

    Երազ (Էտյուդ)


    Իջնում էին աստիճաններով, 3 թե 4 հոգի, մշուշոտ էր ու անհասկանալի: Իսկ աստիճանների վրա մի տեսակ խաղնաշփոթ էր, կարծես երեխաները դասից տուն եին գնում, ամենինչ կարծես սովորական էր, բայց ինչ-որ լարվածություն կար ու անհանգստություն: Դրսում արդեն պատրաստ սպասում էին նրանց, ավելի շուտ հենց նրան, սպասում էին ոչ թե ուրախությամբ, այլ վրեժ լուծելու մղումով: Վերջապես հասան դռանը ու դուրս եկան, մի հայացքով նա գնահատեց ողջ իրավիճակը, հասկացավ ամեն ինչ ու կանգնեց: Նիհար էր, շատ նիհար կարծես հենց ինքը մահը լիներ, աչքերը կարմիր էին, իսկ այտերը ներս ընկած: Ձեռքեր կարծես չունենար: Մաշկը, եթե դա կարելի էր այդպես անվանել, չոր ու կոպիտ էր, ու կրցքավանդակից պատռված լինելով անձրևանոցի նման կախվել էր ողջ մարմնի երկարությամբ ի ցույց դնելով ներքին օրգանները, որոնք հակառակ նրա արտաքին խունացած ու մոխրագույնին մոտ երանգներին վառ գույների էին, սիրտը բաբախում էի արնագույն բախյուններով, լյարդը ստամոքսը եռում էին աշխատանքից, չնայած նա ընդհանրապես, ոչինչ էլ չէր համտեսել մոտակա հազարամյակում, իսկ աղիքները ոլորվերով առկայծում էին մանուշակագույն լույսով:
    Հանկարծ, շատ արագ ետ շրջվեց, ետևում կանգնած, բոլորովին սևի մեջ թաղված խոհակիցը լուռ հասկացավ ամեն ինչ, հանեց թուրն ու երկու տեղից հատեց նրա աղիքը: Բոլորը զարմացան, միթե սպանեց, բայց զարմանքը երկար չտևեց: Մանուշակագույն լույսը դուրս պրծավ նրանից ու սկսեց յուրօրինակ զենքի նման գնդակահարել շուրջ բոլորը:
    Փախա….
    Կամուրջ էր, կողքին շագանակագույն ցանկապատով, սովորական մի կամուրջ, բայց ներքևում ինչ է չի երևում: Հեռվում շենքեր են, շատ շատ շենքեր, ցածր ու բարձր, լայն ու բարակ, տարբեր ու տարբեր: Ո՛չ, հեռվում չեն, ահա իմ առջև են ու արդեն բարձրանում եմ նրանց տանիքը պատի վրայով, կարծես հրշեջ սանդուղքի վրայով, ահա, ինչ-որ մեկը ինձ ուղղություն է ցույց տալիս, “Այսպես գնա, կհասնես”, “Ո՞ւր”: Չեմ հասցնում հարցնել ու գնում, տանն եմ, բայց այս ինչ է կատարվում: Կարծես փորձարկման սենյակ լինի, յուրաքանչյուրը երկու օրինակով, ամեն մեկն իր երկվորյակով: Ձայներ եմ լսում ու շտապում խոհանոց, ահա և այդ հեղուկը, գաղտնիքը բացահայտված է, իսկ ինչպիսին է լուծումը դեռ անհասկանալի է: Իսկական սարսափ, տիկնիկ կրկնօրինակված բայց արդեն կենդանի, ինչքան շատ են, հեռանում եմ:
    Ուղաթի՞ռ… Որտեղի՞ց, ինչո՞ւ
    Լրագրողը իջնում է պարանե աստիճանով, իսկ ներքևում…
    Կրակը ինձ խանգարոմ է, բայց պարզ տեսնում եմ ահռելի անցքի չորս անկյուններից դուրս եկող շղթաներից կախված կախարան հարթակը, որի վրա էլ վառվում է կրակը, չեմ կարողանում նշմարել ինչ կա ներքևում, իսկ նա իջնում է հենց այդ հարթակի վրա: Ո՛չ, կանգնի՛ր… արդեն ուշ է: Աչքիս առջև կարծես կիսվում է երկու մասի ու մոմե արձանիկի նման կամաց հալչում, վերջապես նշմարվում է շարժում փոսի հատակին, գուցե փրկեմ, ձգվում եմ ու սարսափած ետ թռչում: Գլուխներ… շատ ու խիտ, իրար կպած, բոլորն էլ խունացած գույներով, բայց կրակից կենդանություն առած, գոռում ու գոչում:
    Հանկարծ մի միտք է փայլատակում, երկվորյակների հարցը լուծված է, գործողությունը մտքից արագ է կատարվում ու ես արդեն տեսնում եմ մոմի նման հալչող մարմինները, զարմանում ինքս իմ դաժանության վրա:
    Մթնում է, մառախուղը կամաց- կամաց փակում է ամենը, լռություն է ու անձրևի մոտենալն եմ զգում մշուշում:
    Ամեն ինչ խաղաղվեց, բայց հիշողությունը ինձ հանգիստ չի տա…
    Վերջին խմբագրող՝ Firegirl777: 26.08.2011, 15:05:

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ֆոտոն (29.08.2011)

  3. #2
    ՆԵՐԴԱՇՆԱԿ ՔԱՈՍԻ ՄԱՍՆԻԿ Mark Pauler-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.02.2010
    Հասցե
    Հայաստան,
    Գրառումներ
    547
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բան չհասկացա
    Մի հատ որ բացատրող լինի հոգաչափ շնորհակալ կլինեմ:
    Ընենց տպավորություն ա, կարծես հոլիվուդյան տարբեր սարսափ ֆիլմերից, անկախ հատվածների խառը նկարագրություն էր...
    Իմ ՔԱՈՍԸ գնում է ամենուր, իր հլու ծառայի` "Տիրակալ Ժամանակի" ուսերին նստած: _________

  4. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    KiLa (29.08.2011), laro (26.08.2011), Nadine (27.08.2011), Sambitbaba (27.08.2011), Դեկադա (26.08.2011)

  5. #3
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,661
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mark Pauler-ի խոսքերից Նայել գրառումը
    Բան չհասկացա :think
    Մի հատ որ բացատրող լինի հոգաչափ շնորհակալ կլինեմ:
    Ընենց տպավորություն ա, կարծես հոլիվուդյան տարբեր սարսափ ֆիլմերից, անկախ հատվածների խառը նկարագրություն էր...
    Ես ցանկանում էի երեկ հարցնել, բայց մի տեսակ քաշվեցի, մտածելով, որ միայն ես եմ, որ ինչ-որ բան չեմ հասկանում: Քանի որ, ստացվում է, որ ես մենակ չեմ, ուրեմն կհարցնեմ.
    Սիրելի Հրաղջիկ, դու ի՞նչ ես ցանկանում, որ մենք հասկանանք:
    Իսկ զգա՞նք…

  6. #4
    Մշտական անդամ lili-4-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.01.2007
    Գրառումներ
    484
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես ոնց հասկացա, մարդը երազն էր պատմում, մնում է գուշակել, թե իրական կյանքի համար ինչ է իրեն սպասվում:Այստեղ խոսքն արդեն երազից բան հասկացող մարդկանց է տրվում:
    Ես ավելին եմ եղել քան դու կարծում էիր...
    Ո՜նց կուզեի, որ դու էլ ավելին լինեիր, քան կայիր....

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Firegirl777 (29.08.2011)

  8. #5
    Պատվավոր անդամ KiLa-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.02.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    531
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես կասեյի, որ մեզանից մեկը փորձում է իրեն ,,սարսափ՛՛ թեմայում: Երևի սուր զգացողությունների տեր մի աղջիկ: Տեսարանները իհարկե նման էին այդ սարսափ ֆիլմերին, Մարկը ճիշտ նկատեց: Բայց սա մի կողմ: Դու՞ր է գալիս ինձ սարսափ տեսարանները թե ոչ, կարծում եմ կարևոր չէ: Մեր ընկերը երևի կուզեր կարծիքներ լսել:
    Ասեմ, որ սիրելիս, այդ տեսարաններում անձամբ ես, ոչ մի նոր կամ արտասովոր բան չտեսա: Գոնե մի քիչ...
    Այնպես որ, փորձիր գտնել քոնը... մի խոսքով չհամոզեցիր... Դու ,,թարգմանել՛՛ էիր այն, ինչ տեսել ես ֆիլմերում: Փորձիր ներկայացնել այն, ինչ կատարվում է քո հոգում: Ամեն բնագավառում էլ կարևորը սա է... Ու երևի այդ դեպքում դու կգտնես քո ընթերցողին:
    Եվ խնդրում եմ ոչ մի դեպքում չնեղանաս հնչած կարծիքներից: Առայժմ...
    Թևում է այլուր ,,էժանագինը”,
    Շատ թանկ է սակայն նրա հագինը,
    Գրավում է նա ամեն մի անկյուն
    Հաշվի չառնելով ոչ արյուն ոչ գույն...

  9. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lion (29.08.2011), Mark Pauler (29.08.2011), Sambitbaba (29.08.2011)

  10. #6
    ՆԵՐԴԱՇՆԱԿ ՔԱՈՍԻ ՄԱՍՆԻԿ Mark Pauler-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.02.2010
    Հասցե
    Հայաստան,
    Գրառումներ
    547
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Firegirl777 ջան, իսկապես քեզ նեղացնելու ցանկություն չենք ունեցել: Եթե ասելիք ունես` մի քաշվի:
    Իմ ՔԱՈՍԸ գնում է ամենուր, իր հլու ծառայի` "Տիրակալ Ժամանակի" ուսերին նստած: _________

  11. #7
    Անտառային Ֆոտոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2009
    Հասցե
    Չուկչստան
    Տարիք
    37
    Գրառումներ
    1,814
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես անհասկանալի ոչ մի բան չտեսա: Իմ ընկալմամբ սա հենց երազ է, որը տեղի է ունեցել ու անհանգստություն պատճառել: Գրողն էլ փորձել է դա նկարագրել ու իր զգացածը փոխանցել ընթերցողին: Հետաքրքիր երազ է, մի շնչով կարդացի:
    Քայլ առ քայլ դեպի ինքնաբավ երջանիկ կյանք


  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Firegirl777 (29.08.2011)

  13. #8
    Անհայտ կորած.. Firegirl777-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.05.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,001
    Բլոգի գրառումներ
    10
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շնորհակալ եմ բոլորիդ կարծիքների համար, սարսափ ֆիլմեր, միշտ խուսափում եմ դիտել, իսկ գրածս իրոք մի երազ է, որը ինձ հանգիստ չէր տալիս նույնիսկ երազը տեսնելուց մի քանի օր հետո ու որոշեցի նկարագրել այն, ի դեպ կարծես թե օգնեց, այլևս նրա մասին չեմ մտածում: Ստեղծագործել սիրում եմ, բայց ինձ երբեք էլ չեմ փորձի սարսափ ժանրի մեջ, նկարագրածս լոկ այն է ինչ տեսել եմ, այսինքն ենթագիտակցությանս հորինվածքը: Մի երազ էլ ունեմ, որը տեսել եմ շատ տարիներ առաջ բայց մինչև հիմա էլ վառ հիշում եմ ամեն դրվագը, շուտով այն էլ կգրեմ: Խնդրում եմ շատ խիստ չդատել
    Նորից շնորհակալություն բոլորիդ

  14. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    laro (30.08.2011), Lion (29.08.2011), Mark Pauler (29.08.2011), Ֆոտոն (29.08.2011)

  15. #9
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նման գործում ոչ-ոք մեծ հաշվով "դատելու" իրավունք մյուսին չունի, կարծիքներ` ահա առավելագույնը

    Ի դեպ ասեմ, մի ժամանակ ես էլ էի փորձում երազներս գրել ու զարմանալի բան էր ստացվում: Նույնիսկ եղել են դեպքեր, երբ գիշերն արթնացել, ուղղակի հիացած պառկել եմ երազիս ազդեցության տակ, հատուկ կենտրոնացած հիշել եմ մանրամասները, որ առավոտ չմոռանամ ու գրեմ, բայց օ զարմանալի բան ու հիասթափություն - ինչքան էլ առավոտյան փորձել եմ շարադրել տեսածս, զգացել եմ, որ սովորական, սով-սովորական մի բան էր երազս ու ինքս էլ եմ քանի անգամ զարմացել, թե, լավ, դա ոնց ինձ հիացրեց գիշերը???!!

    Կարծում եմ գաղտնիքը նրանում է, որ երազները տեսնելիս մենք "ազդվում" ենք ոչ միայն նրա "սցենարից", այլև զգացմունքային ֆոնից` տրամադրվածություն, գիշեր, "հենց ուղեղիդ մեջ է" և այլն: Իսկ առավոտյան, երբ ավելի սթափ ենք քննարկում այդ ամենը... ավաղ, լոկ հիասթափվում ենք...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  16. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Firegirl777 (02.09.2011), Mark Pauler (29.08.2011), Sambitbaba (29.08.2011)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրական դիմակ N9. Մարսյան երազ
    Հեղինակ՝ ivy, բաժին` Գրական նախագծեր
    Գրառումներ: 108
    Վերջինը: 01.12.2016, 21:28
  2. "Երազ"
    Հեղինակ՝ Մարի-Լույս, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 02.08.2016, 16:28
  3. Արձակ. Երազ....
    Հեղինակ՝ Meme, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 32
    Վերջինը: 30.10.2011, 19:43
  4. Պոեզիա. Ամերիկական Էտյուդ
    Հեղինակ՝ Մուշեղ Ասատրյան, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 23.04.2009, 07:24
  5. Երազ
    Հեղինակ՝ John, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 11
    Վերջինը: 21.03.2008, 23:53

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •