Միքայէլ-ի խոսքերից
Doc ջան,
Ամեն ինչ այդքան սահուն չէ, ինչպես թվում է:
Օրինակ մեր կենսաբանության դասարանի պատին մի սխեմա կար, որը ցույց էր տալիս ձիու աստիճանական էվոլյուցիան: Դասատուն ցույց էր տալիս այդ սխեման և ամբողջ դասարանին ամենայն լջությամբ վստահեցնում, թե ինչպես է աղվեսի չափի չորս մատնանի ինչ-որ արարած էվոլյուցիայի արդյունքում դարձել ժամանակակից ձին: Բայց իրեն ինչ մեղադրես: Ինքն էլ երևի չգիտեր, որ բոլոր այն հետազոտությունների և ուսումնասիրությունների արդյունքները, որոնց հիման վրա կառուցվել է այդ սխեման, նույն էվոլուցիոնիստների կողմից բազիցս վերանայվել են և վերջիվերջո համարվել են սխալ: Էվոլյուցիոնիստների հանրությունը դեռ 1980 թվականին գիտեր, որ այդ սխեման իրականությանը չի համապատասխանում, բայց ակտիվ քայլեր չէր ձեռնարկում այդ մասին հայտնել լայն մասսաներին: Բացի այդ դպրոցական ուսումնական ծրագրերն էլ միշտ դժկամությամբ են փոփոխվել: Եվ արդյունքում, երևի մինչև հիմա էլ կլինեն դպրոցներ, որտեղ ձիու էվոլյուցիայի այդ հին սխեման երեխաներին ներկայացնում են, որպես ապացուցված իրականություն:
Էջանիշներ