Մի տեղ օգտագործել եմ "ուղեղի ճկունություն" արտահայտությունը: Եվրոպացիների/ամերիկացիների ուղեղը ճկուն չէ: Կարելի է ասել` ֆորմալիզացված է: Նրանք սովորել են ապրել ինստրուկցիաներով: Աշխատում են կամայական իրավիճակի համար մշակել ինստրուկցիաներ: Իսկ հայերի, այլ ասիական ազգերի համար նման բան գոյություն չունի: Նրանց կյանքը լի է իրավիճակներով, երբ հստակ ինստրուկցիաներ չկան և անհրաժեշտ է լուծում փնտրել: Այդպիսի մտածելակերպի պայմաններում հային շատ դժվար է ստիպել ասենք կաշառք չվերցնել: Յուրաքանչյուր մարդ էլ, լինի նա հայ թե ամերիկացի, մտածում է սեփական բարեկեցության մասին: Պարզապես ամերիկացու ինստրուկցիաների մեջ կաշառք վերցնելը չի մտնում:
Էջանիշներ