Մեջբերում Միքայէլ-ի խոսքերից Նայել գրառումը
Doc ջան,
Գենն ու ինֆորմացիան նույն բանը չեն: Կոպիտ ասած, մեկը hard driver-ն է մյուս soft-ը, սրոնք իրականում ոչ միայն տարբերվում են, այլ նաև տարբեր սուբստանցիաներից են կազմված: Հարցը այլ է, որ հասարակության լայն շրջանակների համար նախատեսված զեկույցներում փորձ է արվում նույնացնել դրանք` իրենց կառուցվածքով այդքան տարբեր երևույթների ի հայտ գալը միևնույն վայրում գոնե ինչ-որ կերպ բացատրելու համար:
Կրկին անչափ հետաքրքիր էր էվոլյուցիոն գործընթացը կումուլատիվ երևույթի հետ համեմատելու փորձը, քանի որ վերջինս կառավարելի միջավայրում իրականացված ուղղորդված գործողություն է: Դուրս է գալիս, որ էվոլյուցիոն գործընթացը ոչ միայն կառավարելի միջավայրում է տեղի ունեցել, այլ նաև ուղղորդվել է:
Իսկ առաջին գենի և նրանում կոդավորված ինֆամորացիան շատ չնչին բան համարելը, կարծում եմ շատ մակերեսային մոտեցում կլիներ: Սակայն եթե նույնիսկ ենթադրենք, որ դա այդպես է, ապա միևույնն է, նույնիսկ այդպիսի չնչին բաների ինքաբերաբար առաջանալու տեսական կողմը անգամ անհնար է պատկերացնել:
Հրաշք ասելով ես սովորաբար նկատի ունեմ այնպիսի երևույթ, որը ամբողջ տիեզերքում տեղի ունենալու միայն մեկ հնարավորություն ունի:



Փոփոխվող պայմաններին տեսակի հարմարվելու համար մուտացիան, որպես միակ լավ միջոց դիտարկելուն դեմ ես հավանաբար ոչինչ չունեմ: Միայն թե մուտացիան պատվերով գործընաց չէ: Տեսակը չի կարող որոշել մուտացվել, քանի որ փոփոխվում են բնական պայմանները: Եթե նույնիսկ մեկ տեսակի մեջ մեծ արագությամբ միլիոնավոր մուտացիաներ տեղի ունենան, հենց այն պահին, երբ փոփոխվում են շրջակա միջավայրի պայմանները, ապա միևնույնն է, կարող է այնպես պատահել (և դրա հավանականությունը անհամեմատ մեծ է), որ դրանցից ոչ մեկը հարմար չգա այդ փոփոխված պայմաններին:

Սուպերինֆեկցիա տերմինի հետ ես ծանոթ չեմ, սակայն ենթադրում եմ, որ դա սարդի կողմից Պիտեր Պարկերին ներարկված թույնի այն քանակությունն էր, որ նրան վերջիվերջո Spaiderman դարձրեց:

Միքայել ջան ես գիտեի որ դու կանես այդ համեմատությունը: hard driver-ը դատարկ սպասումա մինչեւ գրես, իսկ գենի առկայությունը արդեն ինֆորմացիա է, դուք տեսնում եք տարբերությունը? Եվ հետո, մարդու մազերը սպիտակ ներկելով, կամ ել վրան խալ նկարելով դու չես ստանա գենի համապատասխան փոփոխություն որը կփոխանցվի մյուս սերնդին. Դա նշանակում է, որ գենետիկայում կա մեկ ուղղություն գեն, հետո հատկանիշ, միանշանակ է, փոխվեց գենը, առաջացավ հատկանիշի փոփոխություն:

Էվոլյուցիոն զարգացումը կումուլատիվ պռոցես է: Թե ինչու, ես պարզ բացատրեցի, բայց Ձեր ասածը լավ չհասկացա, եթե կարելի է ավելի պարզ ասեք:

Միքայել ջան, փոռձեմ մուտացիաների հարցը պատկերավոր դարցնել:
1. մինչ օրս վերացել են բազմաթիվ տեսակներ եւ այսօրել բոլորի աչքի առաջ վերանում են նաեւ առաջանում են նոր տեսակներ ԴԱ ԱՆՎԻՃԵԼԻ ՓԱՍՏԵՐ ԵՆ
2. Մուտացիան պատվերով չի իհարկե, դա ծիծաղելի կլիներ տեսակը մուտացվում է առանց բաներ որոշելու, Դուք ՇԱՏ ճիշտ եք, սակայն կա մի նրբություն դա 3 կետն է
3. բնական պայմանների փոփոխությունը կարող է ընթանալ բավականին տարբեր ԱՐԱԳՈՒԹՅԱՄԲ միլիոնավոր տարիների ընթացքում կես աստիճան տաքանալուց սկսած մեկ րոպեյում աստերոիդի ընկնելուց վերջացրած. Երեւի արդեն հասկանում եք ինչ եմ ուզում ասել: Եթե շրջակա միջավայրի պայմանը փոփոխվի վոնց դուք ասում եք պահի տակ, բնականաբար տեսակը կվերանա, եթե դա իր գոյատեվման համար անհնար փոփոխություն է, բայց միեւնույն ժամանակ եթե փոփոխությունը լինի դարերի ընթացքում, ապա անգամ մի կասկածեք որ տեսակը գոյատեւելու շատ մեծ շանսեր կունենա, սակայն իհարկե չի բացառվում որ նաեւ չի հարմարվի եւ կվերանա
4. իմիջայլոց արտաքին պայմանների մեջ նաեւ մտնում են այլ տեսակների ազդեցությունը միմյանց վրա, եւ դրանով շատ փոփոխոխթյուններ են պայմանավորված

Եվ վերջում կխնթրեի ավելի մատչելի, օրինակներ բերելով բացատրեք դզեր պատկերացմամբ հրաշք ասածը