User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ի՞նչ եք կարծում,

Քվեարկողներ
169. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • արդյոք մարդն ու կապիկը ունեն նույն նախնին

    58 34.32%
  • արդյոք մարդուն Աստված է ստեղծել

    71 42.01%
  • Չգիտեմ

    40 23.67%
Էջ 6 97-ից ԱռաջինԱռաջին ... 23456789101656 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 76 համարից մինչև 90 համարի արդյունքները՝ ընդհանուր 1445 հատից

Թեմա: Դարվինիզմ

  1. #76
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    10.07.2009
    Գրառումներ
    302
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դարվինիզմ

    Մեջբերում Կտրուկ-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի Doc. դուք այն կարծիքին եք որ մարդիք մուտանտնե՞ր են։
    Կտրուկ ջան դուք իհարկե կատակում եք, մուտանտ ասելով ինչ որ աննորմալ օրգանիզմ նկատի ունենալով, սակայն ձեր օրգանիզմում հենց այս պահին հազարավոր մուտացիաներ են տեղի ունենում մեկ րոպեյի ընթացքում

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mephistopheles (12.07.2009), Լեո (13.07.2009)

  3. #77
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    11.01.2009
    Գրառումներ
    740
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դարվինիզմ

    ԴՈՔ ջան.մուտանտները սերունդ տալու ունակությունից զուրկ են լինում։ պարզ օրինակ ՝Ջորին։

  4. #78
    Մշտական անդամ յոգի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.03.2009
    Հասցե
    տանը
    Գրառումներ
    408
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դարվինիզմ

    Մեջբերում Cassiopeia-ի խոսքերից Նայել գրառումը
    Թե ինչո՞ւմ է կայանում այս տեսության էությունը, բոլորս էլ գիտենք: Սակայն հետաքրքիր կլինի իմանալ ձեր կարծիքը, ինչքանո՞վ եք կողմ Դարվինի էվոլյուցիայի տեսությանը:
    Դարվինի հայրը և Պապիկը կապիկներ են եղել հետո ինքն էլ էվոլուցվել է մարդանման է դառել...
    Դա առնավազը Տեսություն է, Կարծիք, այլ ոչ թէ իրականություն... ով որ այդ տեսությունը ընդունում է որպես ճշմարտություն, (որը ինքը Դարվինը չեր ընդունում այդ) ապա հենարան է փնտրում մի բանի վրա հենվի, որովհետև չգիտի ճշմարտությունը, կամ խելքին չի հասնում...
    Էտ ինչ՞ի հիմա Կապիկներից Մարդիկ չեն առաջանում...
    գտնում եմ անիմաստ խոսակցություն խելացի մարդկանց համար, իզուր ժամանակի կորուստ...
    Վերջին խմբագրող՝ յոգի: 12.07.2009, 12:47:

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Կտրուկ (12.07.2009)

  6. #79
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    10.07.2009
    Գրառումներ
    302
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դարվինիզմ

    1. Ինֆորմացիան նյութ չէ, ինչպես նաեւ մարդու միտքը եւ բանականությունը, սակայն նրանք ունեն նյութական ծագում, նյութական հիմք , այսինքն գլխուղեղի կեղեվի լրիվ նյութական հիմքեր ունեցող աշխատանք, գեն - ինֆորմացիա եւ այլն: Այսինքն նյութը հնարավորություն ունի կազմակերպվել այնպես, վոր բերել է մտքի, գործողության, այսինքն կյանքի առաջացմանը:
    2. Միանշանակ ճիշտ եք որ նյութից բացի կան էներգիայի գոյության այլ ձեւեր, սակայն համամիտ չեմ թե գիտական աշխարհը խուսափում է նրանց ուսումնասիրությունից, հակառակը, շատ մեծ հաջողություններ կան այդ վոլորտում : Վաղուց ընդունված է բոլորի կողմից, որ կա էլեկտրականություն, մագնիսական դաշտ, գրավիտացիա, էներգետիկ դաշտեր, ռադիոալիքներ, լույսը ունի ալիքի եւ նյութի հատկություններ եւ այլն եւ այլն: Չեմ կասկածում որ դեռ շատ չհայտնագործած ուրիշ ոչ նյութական երեւույթներ կան, որոնք կբացահայտեն գիտնականները:
    3. Ճիշտ հասկացեք, գիտնականը երբեք չի վախենում թե իր հայտնագործությունը կխաթարի ինչ որ նախկինում հայտնագործած դարվինիզմը օրինակ, հակառակը միշտ փորցում է պարզել իրականությունը բոլոր հնարավոր մեթոդներով, ներառյալ ոչ նյութական երեւույթների ուսումնասիրությունները:
    4. hard driver-ի օրինակով ես չեմ կարողանում ձեզ իմ տեսակետը փոխանցել, սակայն դա շատ պատկերավոր է կողքից դիտելու պարագայում: Կյանքի առաջացման վերաբերյալ հաստատ վոչ ոք չի կարող դեռ պնդումներ անել այդ թվում եւ կրոնական վարկածի կողմնակիցները, քանի որ դեռ ոչինչ ապացուցված չէ: Կան մի քանի վարկածներ, համոզված եմ որ ծանոթ եք նրանց: Մնացած տեսակետները, որոնք ես բերում էի գենետիկայից, էվոլյուցիայից, դրանք գիտականորեն եւ գիտական էքսպերիմենտներով ապացուցված փաստեր են եւ վիճելը համարում եմ ավելնորդ:
    5. Էվոլյուցիան կումուլատիվ պրոցես է, նշանակում է որ միանգամից մեկ բջջից (կան նաեւ կյանքի ոչբջջային ձեւեր) չի առաջացել ամբողջ կենդանական աշխարհի բազմազանությունը, այն տեղի է ունեցել քայլ առ քայլ, եւ այդ մուտացիաների հետեւանքով ՆՈՐ առաջացած գենետիկական ինֆորմացիան կուտակվում է այսինքն կումուլյացվում է գեների մեջ: Եթե դա հրաշք եք համարում, ապա ես չեմ կարող վիճել: Մեկը դա հրաշք է համարում, մյուսը բնություն: Իհարկե բնությունը եւ կյանքը դա հրաշք է այդ իմաստով, շատ զարմանալի եւ հետաքրքիր երեւույթ է եւ հիմա մարդիք փորցում են գտնել հարցերին պատասխաններ եւ պատկերացրեք գտնում են:
    6. Դուք ճիշտ եք նոր տեսակների գոյացումը հստակ չի երեւում: Դա այն պատճառով է լինում քանի որ շատ ճամանակ է պահանջում, սակայն ուսումնասիրելով եղած տեսակների միջեւ կապը կարելի գալ եզրակացության նրանց առաջացման մեխանիզմների վերաբերյալ: Նաեւ ասեմ որ ամեն տարի հայտնաբերում են նախկինում անհայտ տասից ավելին տեսակներ, սակայն ես համամիտ եմ որ դա նոր տեսակի գոյացման պրոցեսը դիտելու փաստ չէ: Բայց դուք իզուր եք մանրէների վրա կատարված էքսպերիմենտների արդյունքները անտեսում: Դա ապացուցում է որ հնարավոր է նոր տեսակի առաջացումը թեկուզ մարդու միջամտությամբ: Եթե մարդը կարող է նոր տեսակ ստանալ ուրեմն դա հնարավոր է:

  7. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mephistopheles (12.07.2009), Բիձա (22.08.2009)

  8. #80
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    10.07.2009
    Գրառումներ
    302
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դարվինիզմ

    Մեջբերում Կտրուկ-ի խոսքերից Նայել գրառումը
    ԴՈՔ ջան.մուտանտները սերունդ տալու ունակությունից զուրկ են լինում։ պարզ օրինակ ՝Ջորին։
    Կտրուկ ջան այստեղ բացի ձեզանից ոչ ոք չի կասկածում, որ մատացված գենը կարող է վերարտադրվել եւ փոխանցվել սեռնդե սեռունդ, դուք ժառանգական հիվանդությունների մասին գիտեք, դրանք մուտացված գեների պատճառով են լինում: Պարզապես ես կարծում եմ մուտանտ ասելով ես եւ դուք տարբեր բաներ ենք հասկանում:

    Ջորին այտեղ բացարձակապես կապ չունի, նա հիբրիդ է ոչ թե մուտանտ կամ տերմինատոր:

  9. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mephistopheles (12.07.2009), Լեո (15.07.2009), Հայկօ (12.07.2009)

  10. #81
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դարվինիզմ

    Մեջբերում Կտրուկ-ի խոսքերից Նայել գրառումը
    ԴՈՔ ջան.մուտանտները սերունդ տալու ունակությունից զուրկ են լինում։ պարզ օրինակ ՝Ջորին։
    Հարգելի Կտրուկ, ցավով պիտի արձանագրեմ, որ Դուք բացարձակապես չեք հասկանում, թե ինչի մասին եք բանավիճում: Աշխատեք հոլիվուդյան Ճ կլասի սարսափ-ֆիլմեր քիչ նայել: Շնորհակալություն:
    DIXI
    carpe noctem

  11. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mephistopheles (12.07.2009), Լեո (15.07.2009)

  12. #82
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    10.07.2009
    Գրառումներ
    302
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դարվինիզմ

    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի Կտրուկ, ցավով պիտի արձանագրեմ, որ Դուք բացարձակապես չեք հասկանում, թե ինչի մասին եք բանավիճում: Աշխատեք հոլիվուդյան Ճ կլասի սարսափ-ֆիլմեր քիչ նայել: Շնորհակալություն:
    Շնորհակալություն Հայկօ ջան ճիշտ նկատողության համար:

  13. #83
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    31.01.2008
    Գրառումներ
    43
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դարվինիզմ

    Չե՞ք կարծում արդյոք, որ տրված չի ուղակի, մեզ՝ մարդկանց, Գիտակցել էդ հարցի պատասխանը, էլ ուր մնաց Իմանալ:
    Որտեղից ենք ծագել, ուր ենք գնում....եվ այլ նմանատիպ հարցեր կարելիյա քննարկել, ուղղակի...ժամանակը արագ անց կացնելու համար թեև նման քննարկումների ժամանակ, կարելի է բազմաթիվ հետաքրքիր եվ ուսուցանող փաստեր լսել եվ սովորել....բայց բուն հարցի վերջնական պատասխանին, երբեք չի հանգի մարդը...ուղակի տրված չի Հոլիվուդի ասած՝ Չիպ-ի վրա, էդ սեկտորը արգելափակածա

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Չամիչ (16.07.2009)

  15. #84
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դարվինիզմ

    Իմիջայլոց ասեմ որ Վատիկանն անգամ այսօր էվոլյուցիոն տեսությունը կասկածի տակ չի դնում… ես կասեի ոչ միայն կապիկներն այլ ամբողջ կենդանական աշխահրն ունեն ընդհանուր "նախահայր"

  16. #85
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    10.07.2009
    Գրառումներ
    302
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դարվինիզմ

    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    Իմիջայլոց ասեմ որ Վատիկանն անգամ այսօր էվոլյուցիոն տեսությունը կասկածի տակ չի դնում… ես կասեի ոչ միայն կապիկներն այլ ամբողջ կենդանական աշխահրն ունեն ընդհանուր "նախահայր"
    Դուք միանգամայն ճիշտ եք, որովհետեւ այլեւս հնարավոր չէ փակել աչքերը անհերքելի փաստերի վրա:

  17. #86
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դարվինիզմ

    Մեջբերում hamLT-ի խոսքերից Նայել գրառումը
    Չե՞ք կարծում արդյոք, որ տրված չի ուղակի, մեզ՝ մարդկանց, Գիտակցել էդ հարցի պատասխանը, էլ ուր մնաց Իմանալ:
    ........................
    իսկ որտեղից գիտես որ տրված չի… կամ որտեղից պետք է տրված լիներ… թե՞ դու մարդու ուղեղի կարողություններն այդքան լավ գիտես

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    յոգի (13.07.2009)

  19. #87
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դարվինիզմ

    Մեջբերում Doc-ի խոսքերից Նայել գրառումը
    Դուք միանգամայն ճիշտ եք, որովհետեւ այլեւս հնարավոր չէ փակել աչքերը անհերքելի փաստերի վրա:
    ամբողջ ժամանակակից բժշկությունը հենց այդ տեսության վրա է հիմնված և եթե որևէ մեկը օգտվում է բժշկական ծառայություններից արդեն ուղղակիորեն ընդունում է էվոլյուցիոն տեսությունը…ներառյալ Կտրուկը

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Բիձա (22.08.2009)

  21. #88
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    10.07.2009
    Գրառումներ
    302
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դարվինիզմ

    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    Իմիջայլոց ասեմ որ Վատիկանն անգամ այսօր էվոլյուցիոն տեսությունը կասկածի տակ չի դնում… ես կասեի ոչ միայն կապիկներն այլ ամբողջ կենդանական աշխահրն ունեն ընդհանուր "նախահայր"
    Ավելացնեմ որ Վատիկանը ասում է որ Աստված ստեղծել է կյանքը եւ մարդուն էվոլյուցիայի միջոցով: Դա արդեն ծիծաղելի է: Հարց է առաջանում, թե ինչու Վատիկանը միշտ այդպես չէր կարծում: Մի գուցե նա հիմաել է սխալվում:
    Վերջին խմբագրող՝ Doc: 12.07.2009, 16:41:

  22. #89
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    10.07.2009
    Գրառումներ
    302
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դարվինիզմ

    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    ամբողջ ժամանակակից բժշկությունը հենց այդ տեսության վրա է հիմնված և եթե որևէ մեկը օգտվում է բժշկական ծառայություններից արդեն ուղղակիորեն ընդունում է էվոլյուցիոն տեսությունը…ներառյալ Կտրուկը
    Իհարկե, դա արդեն անցած էտապ է վաղուց:

  23. #90
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    31.01.2008
    Գրառումներ
    43
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դարվինիզմ

    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    ես կասեի ոչ միայն կապիկներն այլ ամբողջ կենդանական աշխահրն ունեն ընդհանուր "նախահայր"
    նոր հարց ա ծագում՝ բա "Նախահայր"- որտեղից ա՞ Ծագել....դա էլ հաջորդ 2 հազարամյակների թեման ա՞

    իսկ որտեղից գիտես որ տրված չի… կամ որտեղից պետք է տրված լիներ… թե՞ դու մարդու ուղեղի կարողություններն այդքան լավ գիտես
    ոչ թե տրված չի ինչ որ մեկի կողմից, այլ ուղակի ուղեղին տրված չի.... այն ինչ չի կարողանում բացատրել մարդ, վերագրումա անսահմանությանը....իսկ մարդու ուղեղը անկարող ա ընկալել անսահմանության երեվույթը...մենք սովոր ենք դիտել ամեն ինչի սկիզբը եվ վերջը...

  24. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Չամիչ (16.07.2009)

Էջ 6 97-ից ԱռաջինԱռաջին ... 23456789101656 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •