Իսկ ինչու՞ չի կարող հոգին վերածնվի ուրիշ կյանքով, դե բացատրեք:

արմենա ջան, նենց ես ասում, ոնց որ մարդկանց տարբերությունները կամ նմանությունները մենակ հոգևոր մակարդակով ա որոշվում, մարդիկ կան շատ նման են , կոպիտ ասած հոգեպես իրար զգում են, դա ո՞նց ես բացատրում

Հոգին անմահ է Երկիր գալիս է ժամանակ առ ժամանակ, որպեսզի ապրի մարդկային մարմնում ու ամեն անգամ տարբեր մարդ է այն իրենից ներկայացնում, չնայած նույն հոգին է

Հոգին հիշում է բոլոր ապրած երկրային կյանքերը, բայց մարդու գիտակցությանը ու մտքին այդ հիշողությունները հասանելի չեն, դրանք պետք էլ չեն, որովհետև մարդը երկրի վրա պետք է ապրի ոչ թե անցյալով, այլ ներկայով ; Ու ընդհանրապես ես այսպես եմ մտածում, որ հոգին վերածնվելով բերում է ինչ որ չլուծված խնդիրներ, որը իր վրա դրված էր հենց սկզբից, նաև իր հետ բերում է որոշակի հատկանիշներ, որպես օգնություն խնդրի լուծման, երկրային կյանքը դա հատուկ ֆորմա է(դպրոց ասեմ ինչ ասեմ,հոգու կատարելագործման համար ), որը անհրաժեշտ է հոգուն : Եթե նույն հոգին նորից ծնվում է, նշանակում է, որ խնդիրը դեռ լուծված չէ Ու հոգին այնքան ժամանակ կվերածնվի մինչև իր միսիան այսպես ասենք, չիրագործի :
Ու ընդհանրապես ես կարմային էլ եմ հավատում : Կարմային մեջ բոլոր հարցերի պատասխանները շատ հեշտությամբ տրվում են :

Էջանիշներ