Նայ, երբ մարդ մահանում է, հոգին որպես մարդու մի մաս բաժանվում է իրենից, այսինքն էլ տվյալ մարդու հետ կապ չի ունենում, բայց վերածնվելու համար, նա չի կարող իր նախորդ շորիկի՝ նախկին մարդու հետ կապված բաները , հետը տանի նոր շորի մեջ, ինքը պետք ա մաքրվի, այսինքն նորից կյանքի կոչվելով, նա մաքուր էջով է արթնանում, բայց ունենում է իր բնորոշ գծերը, ընդհանրապես սենց բան կա, եթե իհարկե ռենկարնացիային հավատում ես, հոգին մարդու նման կարող է բարի լինել , կախված թե տվյալ մարդը ինչ ձևի է եղել ու հոգին այսպես ասած մարդու արարքների համար պատասխան է տալիսաբսուրդ բաներ եմ չէ՞ խոսում, եթե վատ մարդ է եղել այն մարդը, որի մեջ եղել է քո հոգին ուրեմն դու քո կյանքի ընթացքում պատասխան ես տալու որոշ չափով
Ինչու՞ մի մարդ իր ամբողջ կյանքի ընթացքում ոչ մի բարդություն չի տեսնում, իսկ մարդ էլ կա սաղ կյանքը մի մեծ բարդույթ ա....
Իսկ էն օրինակը , որ գրեցի մի քիչ վերև, որ տղան մի օր արթնացել ա ասել, ես բրազիլուհի եմ ու իրան սկսել է տրանսվեսթիտի նման պահել, ես բացատրում եմ այս կերպ՝ հնարավոր չի նման բան, հա անոմալ բաներ շատ կան կյանքում, կարող է տղան մահացել է, իսկ այդ բրազիլուհու հոգին ազատ շորիկ ա տեսել, ասել ա ՝ վայ ի՜նչ պուպուշն ա ու բնականաբար զավթել ա, իսկ տղան լրիվ խորթ ա պահել իր հարազատների հետ: Կան նաև հոգիներ, որոնք թափառում են, մաքրման փուլ հասած չեն լինում, իրանք ձգտում են նորից ապրել... հիմա կասես, բա եթե տենց լինի, երբ մարդ մահանում է կարող է մեջը ուրիշ թափառող հոգիներ մտնեն, այ էտ հարցին հիմա չեմ կարող պատասխանել
![]()
Վերջին խմբագրող՝ *e}|{uka*: 01.07.2009, 23:01:
Чеширский КотЭ
ասեմ քեզ,որ գրածդ շատ բարդ էր: ոչ թե բարդ էր,այլ խՃճված :10 անգամ կարդացի:
բայց ամեն մեկն իր հոգին ունի: Երբ վերջանում է մարդու կյանքը,ես կարծում եմ,որ հոգին գնում է մի ուրիշ աշխարհ,ու այդ հոգին էլ երբեք երկիր չի վերադառնում:Ես համ հավատում եմ,որ ամեն մի մարդ ունի իր հոգին: Ես կասեի: Հոգին էլ մարդու երկրային կյանքի մի մասն է(մարմնի հետ):
Ես հավատում եմ,որ հոգին չի մեռնում,այս միշտ կա,ապրում է մի տեղ,որտեղ հնարավոր չէ ամեն բան չափել տարածությամբ,իմաստ տալ,խոսքով բացատրել:
Վերջին խմբագրող՝ armena: 01.07.2009, 23:28:
Իմ կարծիքով, երբ մարդը մահանում է, նրա հոգին ինչ-որ ժամանակով գնում է ուրիշ աշխարհ, սակայն ժամանակ անց, այն վերադառնում է նոր ծնված մարդու մարմին: Ես հավատում եմ հոգու անմահությանը և նաև հավատում եմ, որ մարդը կարող է ունենալ մի քանի կյանք:
Մոտ 1 տարի առաջ մի հաղորդում էի նայում մահվան մասին: Ուրեմն, մի ընտանիքում ծնվում է տղա: մոր 3 տարեկան հասակում նա, առանց մտածելու, սկսում է ասել, որ իր հայրենիքը Հնդկաստանն է, որ նա ունի կին և 2 զավակ: Նա անգամ հիշում էր իր (կամ իր կնոջ) անունը: Ծնողները այդ ամենին բանի տեղ չեն դնում, սակայն, երբ տեսնում են, որ երեխան անընդհատ կրկնում է, որոշում են գնալ Հնդկաստան և գտնել այդ անունով մարդուն: Երբ նրանք գնում են Հնդկաստան, նրանք գտնում են այդ մարդու գերեզմանը, հետո գտնում են նրա կնոջը և 2 զավակներին (նրանք արդեն բավականին մեծացած են լինում), փոքրիկը ճանաչում է իր կնոջը և երեխաներին: Հետո պարզվում է, որ այդ կնոձ ամուսնուն շատ տարիներ առաջ սպանել են` գլխին կրակելով, իսկ այդ փոքրիկի գլխի հենց նույն հատվածում ծնողները գտնում են սպի:
Կարծում եմ այս պատմությունը իսկապես մտածելու տեղիք է տալիս: Ես ապշել էի.....Ու ես հանկարծ հիշեցի, որ ես էլ մինչև 5 տարեկան ինչ-որ նման բաներ էի ասում (ասում էի, իբր ես անգլիցի եմ, իբր իմ մայրիկը հիմա Անգլիայում ինձ է սպասում ու որ տանը ինձ նեղացնում էին կամ նկատողություն անում, ասում էի, որ կհավաքվեմ ու կգնամ Անգլիա իսկական մայրիկիս մոտ):
*e}|{uka* (02.07.2009)
Եվուկ ջան, եթե ըստ քեզ հոգին վերածնվում է, ապա մի էսպիսի հարց: Առաջ երկրագնդի վրա մարդկանց քանակը շատ ավելի քիչ էր, քան հիմա (հիմա արդեն 6 մլրդից ավել): Այսինքն` չի կարող պատահել, որ միշտ նույն հոգիները վերածնվին, որովհետև մարդկանց քանակը նույնը չի մնում, այլ գնալով շատ արագ տեմպերով ավելանում է: Ստացվում է, որ հին հոգիների վերածնվելու հետ մեկտեղ ծնվում են նոր հոգիներ, այո՞: Այդ դեպքու՞մ որտեղից այդ նոր հոգիները![]()
Իսկ քո տեսած հաղորդումը կարծում եմ սովորական սենսացիա է եղել (հնարած), պետք չէ դրանց հավատալ![]()
Այնպես ես խոսում, կարծես հոգին ու մարմինը լրիվ իրարից անկախ են և միայն ժամանակավոր համագործակցության մեջ են գտնվում:
Ես հավատում եմ հոգու գոյությանը: Բայց կարծում եմ, որ հոգին ու մարմինը մեկ ամբողջություն են կազմում և առանց մեկի մյուսը գոյություն ունենալ չի կարող: Ըստ իս հոգին անմահ չէ, մարմնի մահի հետ մեկտեղ մահանում է նաև հոգին:
Չէ Լեո ջան, նոր հոգիներ չեն ստեղծվում, նրանք բազմատրիլիոն են ամբողջ աշխարհաստեղծ տիեզերքներում:
Հոգիներ կան որ գալիս են մեր խաղատախտակ տարբեր փորձեր ստանալու համար, ամեն մի հոգին, ինքնա որոշում թե հաջորդ անգամ որտեղ ծնվի, և ինչ փորձ է իրեն պետք, Լույսին հասնելու համար:
Մեր մոլորակը տիեզերքի ամենահետաքրքիր մոլորակներից մեկնա, որտեղ գալիս են «ամենահամարձակները» որովհետև այս մոլորակի բնակիչները միայն ունեն ազատ ընտրության իրավունք, և փակված են ամբողջությամբ, ոչինչ չեն հիշում թե իրանք ովքեր են և որտեղից են սերվում: Մի խոսքով շատ նման է պահմտոցի խաղին:
Օրինակ Ինդիգոները մեր մոլորակի բնակիչներ չեն եղել ի սկզբանե, սակայն հիմա մասայական ծնվում են այստեղ, այս անցողիկ ժամանակահատվածում մեզ օգնելու համար:
Այս մոլորակի բնիկ բնակիչները միայն Լեմուրականներն են: Անգամ Ատլանտները, որոնք պլեվդյանցիներն են, որոնց արիացիներ ենք կոչում, նրանք այստեղ են եկել ավելի բարձր զարգացած լույսային տատանում ունեցող մոլորակից:
Այնպես որ նոր հոգիներ ստեղծվելու կարիք չկա:![]()
Մենք իրար սեր ենք պարտք մարդիկ:
*e}|{uka* (02.07.2009)
Սելավի ջան, քո այս գրառումը կարելի է ուղարկել հոլիվուդյան որևէ ռեժիսորի: Որոշակի լրացումներից հետո կարծում եմ շատ լավ ֆանտսատիկ ֆիլմի սցենար կստացվի
Միգուցե քո ասածը ճշմարտություն է, բայց ո՛չ դու, ո՛չ ես և երկրագնդի վրա ոչ մի այլ մարդ դա չի կարող ասել: Այս հարցում չի կարելի վստահ լինել, ավելին՝ այստեղ վստահության նշույլ իսկ չի կարող լինել: Եվ քանի դեռ չկա այդ վստահությունը, քո առաջարկած վարկածը (և նմանատիպ մյուս բոլոր վարկածները) կմնա «ֆանտաստիկ կինո» ոճի մեջ![]()
Վերջին խմբագրող՝ Լեո: 02.07.2009, 10:07:
armena (02.07.2009)
Ինքս հավատում եմ հոգու անմահությանը և վերաբնակեցմանը, բայց մի բան հաստատ է, հոգին վերածնվելիս նոր կաղապար է ստանում և ոչ մի կապ չունի իր նախկին կաղապարի` մարմնի հետ, և տղայի գլխի սպին , իմ կարծիքով, արդեն հեքիաթների բաժնից է,ինչով և ողողված է մեր հեռուսատեթերները, այնպես որ շատ լուրջ մի ընդունի, Անգլիա էլ չգնաս![]()
armena (02.07.2009)
armena (02.07.2009)
Լեո ջան գիտեմ մարդկայնորեն շատ դժվար է այս ամենը ըմբռնել և հասկանալ:
Հիմա քո տված հարցը շատ սեղմ նկարագրելի վիճակով միայն այսպես կարողացա բացատրել:
Իսկ մնացածը դու գիտես ես ոչ պնդում եմ որ հավատաս, ոչ էլ ուզում եմ բանավիճել, պարզապես գրեցի:
Հույսով եմ հուլիսի 22-ի ամբողջովին արևի խավարումը, քեզ ավելի շատ ինֆորմացիա կբերի իր հետ, քան ինչ որ մեկը կկարողանա քեզ տալ:
Ի դեպ այդպիսի ամբողջովին արևի խավարում մեկ էլ տեղի է ունեցել Հիսուսի խաչելության օրը:
Մենք իրար սեր ենք պարտք մարդիկ:
Բոլորս էլ մարդ ենք ու մարդկայնորենից այլ կողմ անցնել չենք կարող:
Եվ չասես, թե դու կարողանում ես ընկալել այնպիսի երևույթներ, որոնք «մարդկայնորեն»-ի սահմանից դուրս ենՆման մարդ չկա
Արևի խավարում միշտ էլ լինում է, ու դրա վրա վաղուց ոչ ոք չի զարմանումԸնդ որում եթե տեղյակ ես, արևի խավարման ժամանակ երկրի վրա է ընկնում լուսնի երկու տեսակի ստվեր՝ լրիվ և մասնակի: Այն վայրերում, որտեղ լրիվ ստվերն է ընկնում, լինում է արևի լրիվ խավարում (և հետևաբար մասնակի ստվերի ընկնելու վայրերում մասնակի խավարում է լինում): Սա հրաշք չէ, հասարակ տիեզերական երևույթ է
![]()
Ճիշտ էս ասում, ով կարծումա որ չի կարող անցնել, չի էլ անցնում, իսկ ով մի կողմա դնում բոլոր ապացուցված դոգմաները, կամ ընդհանրապես գաղափար չունի թե գիտնակաները ինչ են ասում՝ այս կամ այն երևույթին, նա անցնումա:
Վկան միլոնավոր Ինդիգո երեխաներն են: Որոնք իրենց ֆենոմենալ հնարավորություններով և իմաստություններով ցնցել են Երկիր մոլորակի գիտններին ու գիտնականներին:
Մենք իրար սեր ենք պարտք մարդիկ:
Ինչու՞ էս ինձ հարցնում, դու ինքդ կարող էս գտնել և կարադալ կամ դիտել, եթե հետաքրքիր է: Ամբողջ ինտեռնետը ողողված է այդ երեխաներով:
Իսկ եթե քեզ հետաքրքիր չէ այդ թեման, ես ինչ էլ որ գրեմ միևնույնն է դու չէս հավատա, կամ էլ հոլիվուդյան սցենար կհամարես,քանզի ոչ ինձ էս ճանաչում, ոչ էլ ես կարող եմ լինել քեզ համար վստահելի աղբյուր: Դրա համար էլ Լեո ջան ավելի լավ կլինի որ դու ձգտես գտնել այդ ինֆորմացիանները:
Մենք իրար սեր ենք պարտք մարդիկ:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ