Գեղից մարդ չկա, Սելավասը ՉԹՕ-ների տեսությո՞ւնն է զարգացնում

Ողջո՛ւյն, Սելավի
Ներողություն, դուք այս թվերը մարդահամարների հիման վրա՞ եք գրում:
Հենց այդպես էլ ասվո՞ւմ է
Խելքս բան չի կտրում. հիմա դրանք հրեշտա՞կ են, թե մարդ, էդ պսևդիացիները:
Իսկ էն հին ԴՆԹ-ի նմուշներից գոնե մի երկու հատ հետները տարա՞ն Պսևդաստան, որ թանգարանում-բանում պահեն:
Է՜, սենց չեղավ: Կարծեմ թե, բառացի չեմ հիշում... Սենց ո՞ւր կգնա կհասնի: Մեջբերեմ, մի հատ միասին նայենք.
Երբ սկսեցին մարդիկ բազմանալ երկրի վրայ եւ դուստրեր ունեցան, Աստծու որդիները, տեսնելով որ մարդկանց դուստրերը գեղեցիկ են, կին առան նրանց, ում ընտրեցին։ Տէր Աստուած ասաց. «Իմ ոգին յաւիտեան թող չմնայ այդ մարդկանց մէջ, որովհետեւ նրանք մարմնաւոր են։ Նրանց կեանքի սահմանը թող լինի հարիւր քսան տարի»։ Այդ օրերին հսկաներ էին ապրում երկրի վրայ։ Երբ Աստծու որդիները մարդկանց դուստրերի հետ պառկեցին, իրենց համար որդիներ ծնեցին։ Նրանք այն հսկաներն էին, որոնք հնուց ի վեր անուանի մարդիկ էին։ (Ծննդ Զ 1-4)
Ով այստեղ «հրեշտակ» բառը գտնի, նրան դրամական պարգև եմ խոստանում:
Հա՜, ուրեմն բառացի պետք չի, հա՞: Դե լավ, փորձենք այլաբանորեն:
Վիքիփեդիա՝ ազատ հանրագիտարանն «Աստծո որդիների» մասին
Ըստ նշված նյութի՝ մի քանի տեսություններ կան Ծննդոց գրքում հիշատակված «Աստծո որդիներ» բառակապակցության վերաբերյալ («բընեյ էլոհիմ» բնագրում)
Ա. Առաջինն այն է, որ նրանք Ադամի որդի Սեթի սերունդն են, իսկ «մարդկանց աղջիկները»՝ եբայրասպան Կայենի սերունդը:
Բ. Հրեշտակներ են, որոնք, իբր երկիր են եկել և, խառնվելով մարդկային ցեղին, երեխաներ ունեցել («հսկաներ»):
Հարկ է նշել, որ այս տեսակետը հակասում է Քրիստոսի՝ Մատթևոսի Ավետարանում մեջբերվող խոսքերին.
Յիսուս պատասխանեց նրանց ու ասաց. «Մոլորուածնե՛ր, ո՛չ Գրքերն էք հասկանում եւ ո՛չ էլ Աստծու զօրութիւնը. որովհետեւ յարութեան ժամանակ ո՛չ կին են առնում եւ ո՛չ էլ մարդու գնում, այլ կը լինեն՝ ինչպէս հրեշտակները երկնքում։ » (Մատթ. ԻԲ 29, 30)
Այստեղից երևում է, որ հրեշտակները սեռական կապերի մեջ չեն մտնում:
Գ. Ազդեցիկ մարդիկ, իշխաններ էին: Տեսակետը հիմնված է «Էլոհիմ» բառի ստուգաբանաության վրա, համաձայն որի, այն բառացիորեն նշանակում է «զորություններ», և այդ բառով երբեմն Աստվածաշունչը կոչում է «աշխարհի հզորներին»:
Եվ այլն... (ՉԹՕ-ները նշված չեն Վիքիփեդիայում):
Իմ անձնական կարծիքն է, որ ամենատրամաբանական տարբերակը (հաշվի առնելով Աստվածաշանչի կրոնական նշանակությունը) Հայ Առաքելական Եկեղեցու՝ «Տերունական տոներ» գրքում Ավագ Երեքշաբթի օրվա մեկնության հետևյալ հատվածն է.
Ես մի բան եմ նկատել, որ մարդիկ (հատկապես աղանդավորական որոշ ուղղություններ) շատ են սիրում հրաշքների մասին պատմել, գերբնական, մտացածին բացատրություններ փնտրել այնտեղ, ուր կարելի է բանականությամբ ու տրամաբանությամբ (երկուսն էլ, ի դեպ, Աստվածատուր պարգևներ են) «յոլա գնալ»: Նույնն է և այստեղ. էլ հրաշտակները մարդ դառան, էլ այլմոլորակայիններ եկան, էլ չգիտես ինչ...
Էջանիշներ