Վերջին խմբագրող՝ Dayana: 22.07.2009, 10:28:
Հա, հույզն է լոկ մնայունը՝
Մնացյալը անցողիկ…
Նաիրուհի ջան, հայրենիքի նկատմամբ պարտքդ կատարելու համար մարդուն չպետք է խանգարեն կրոնական հայացքները.... ի վերջո նպատակը մեկն է, հասնել հայրենիքիդ բարօրության և ազատության..... ճիշտն ասած ինձ հայտնի չի մի դեպք, երբ օրհասական պահին հայ առաքելական եկեղեցին ինչ որ կերպ փորձի խոչընդոտել հայրենիքի ազատության համար մղվող պայքարին........... ճիշտ հակառակը, մեր եկեղեցին միշտ էլ սատար է կանգնել իր զինվորին` աղոթելով նրա համար....
եթե ռեալ նայենք, ապա համախմբումը միայն կրոնական հողի վրա անիրական է թվում, այստեղ շատ ավելի հզոր զենք է պետք, որին չկարողանան դիմադրել նույնիսկ մեր երկրում լուրջ գործունեություն ծավալած ԱՊԱԶԳԱՅԻՆ տարրերը.... մեծ հաճույքով և կամքով պատրաստ եմ այդ "զենքի" ձևավորմանը մասնակցել, քննարկել այդ հարցը հայրենիքի համար բոլոր սրտացավ մարդկանց հետ![]()
Վերջին խմբագրող՝ Dayana: 22.07.2009, 10:29:
Ես եկեղեցու դեմ ոչինչ չասացի, ընդհակառակը։ Շատ կուզենայի, որ նույնիսկ այն ազգասեր տարրերը, որոնք եկեղեցին չեն ուզում ընդունել, գոնե չփորձեին հեղինակազրկել նրան։
Ըստ իս՝ կրոնը ոչ միակ, բայց բավական հզոր միջոց է համախմբվելու համար։ Եթե Դուք անձամբ ունեք այլ հետաքրքիր ու կյանքից բխող առաջարկներ կամ մտահղացումներ ապազգային արդեն բավական հզորացած տարրերի դեմ պայքարելու համար, կուզենայի իմանալ դրանց մասին։ Երաշխավորում եմ, որ մի սրտացավ մարդ արդեն գտել եք![]()
Վերջին խմբագրող՝ VisTolog: 25.06.2009, 10:37:
«Հայտնի է, որ Զորավարին բարձր էին գնահատում եւ՛ բարեկամները, եւ՛ թշնամիները: Ու զորավարի մասին բազում ասքեր են հյուսել նրանք:
1934թ. օգոստոսն էր: Այդ օրերին նախագահ Մուստաֆա Քեմալի հրավերով Թուրքիայում էին գտնվում մեծ թվով այլազգի լեզվաբան-գիտնականներ: Նրանց հետ միասին աշխատում էր նաեւ Քեմալի քարտուղարը՝ բուլղարահայ գիտնական Հակոբ Մարթայանը: 1916-ից նա Քեմալի օգնականն ու խորհրդատուն էր: Այդ կապը մի քանի տարի ընդհատվել էր, իսկ 1932-ին նորից շարունակվել: Մարթայանը ծառայություն էր մատուցել թուրքական սահմանադրությունն ստեղծելու, հանրապետական կարգը կատարելագործելու, արաբատառ այբուբենը լատինատառ դարձնելու գործում: Նա է Թուրքիայում մտցրել ազգանունները՝ Քեմալին կոչելով Աթաթուրք (թուրքերի հայր): Վերջինս էլ Մարթայանին կոչել է Դիլաչար (լեզու բացող):
Անդրանիկի մահվան լուրն անթաքույց հրճվանքով ընդունվեց Թուրքիայում: Շատերը գիտեին, որ Քեմալը բարձր էր գնահատում զորավարին: Այդ են վկայում Քեմալի մտերիմները, անձնական վարորդը՝ հայազգի Կարոն: Գիտեր նաեւ Դիլաչարը:
Օգոստոսի 31 - Աշխատանքից հետո խնջույքի հրավիրված լեզվաբաններին էր փոխանցվել տանտերերի ուրախությունը: Կերուխումի թեժ պահին Քեմալն առաջարկում է. «Թող հրավիրվածներից յուրաքանչյուրը մի երգ կատարի: Հյուրերը կարող են իրենց մայրենի լեզվով երգել»: Մեղմ ժպիտը դեմքին, Քեմալը լսեց շատերին՝ հույնին, հրեային, գերմանացուն - հատկապես գերմանացու երգը իր մարտական թափով անչափ դուր եկավ իրեն: Ու հանկարծ Քեմալը շրջվում է դեպի իր քարտուղարը՝ Դիլաչար էֆենդի, մի բան էլ դու երգիր: Բոլորը շրջվում են դեպի Դիլաչարն ու սպասում. «Ի՞նչ լեզվով է երգելու Բուլղարիայում ծնված, օտար համալսարաններում կրթություն ստացած, քսաներկու լեզվի գիտակ, տարիներ շարունակ Քեմալի մոտ ծառայության մեջ գտնվող հայազգի Դիլաչարը...»: Դե, իհարկե, թուրքերեն. այդ են վկայում ներկաներից շատերի քծնանքով լի ժպիտները, այդ է վկայում Քեմալի տեղակալ Իսմեթ Ինենյուի ինքնագոհ դեմքը.Դիլաչարը մի պահ բարձրացնում է հայացքը, նայում հյուրերին, փակում աչքերը... ու լսվում է ինքնաբուխ երգը.
«Իբրեւ արծիվ սավառնում ես լեռ ու ժայռ,
Թնդացնում ես երկինք, երկիր տենչավառ,
Սուրբ անունդ պիտի հիշվի դարեդար,
Հայոց լերինք քեզ ապաստան, Անդրանիկ....»
Ներկաները սարսափով ու կատաղությամբ են նայում Դիլաչարին: Երգի հակաթուրքական բնույթը շատերին է հայտնի: Տեղում անհանգիստ շարժումներ է անում Իսմեթ Ինենյուն՝ ցանկանալով տեղից բարձրանալ (երեւի զինվորներ կանչելու եւ Դիլաչարին պատժելու համար. չէ՞ որ Անդրանիկի անունը Թուրքիայում տալը մահացու հանցանք է): Ինենյուն նայում է Քեմալին... Վերջինս դանդաղ ոտքի է ելնում, ձեռքի շարժումով կանգնեցնում Ինենյուին եւ մտազբաղ սկսում զննել մի ինչ-որ անորոշ կետ՝ հատակի վրա: Իսկ երգը շարունակվում էր.
«Երակներիդ ազնիվ քաջի արյունը,
Չի ցամաքի մինչ հավիտյան, Անդրանիկ...»
Երգն ավարտվեց: Տիրեց քար լռություն: Ու այդ լռության մեջ լսվեց Քեմալի հատու ձայնը.
- Անդրանիկը մեր կատաղի թշնամին էր: Նրա սրից հազարավոր թուրքեր ընկան: Այդպիսի հերոս հայերն անցյալում չեն ունեցել, ներկայումս չկա, ապագայում չի սպասվում: Դուք, հայերդ, ճիշտ եք վարվում՝ հիշելով ու պատվելով ձեր հերոսներին: Բայց այս անգամ նրանք պարտվեցին եւ մենք հաղթեցինք: Դիլաչար էֆենդի, դու էլ շատ լավ երգեցիր մեր թշնամուն գովերգող երգը... բայց սա լինի վերջին անգամը....»
Կարծում եմ, որ Հակոբը ևս պակաս չէ, քան Հայրենիքի համար զենք վերցնող ցանկացած մեկը, քանի որ քեմալական Թուրքիայում նման բան անելը կարող էր հանգեցնել նրա կործանմանը![]()
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Մոդերատորական: VisTolog-ի ու յոգի-ի վերջին գրառումները ջնջված են`առայժմ առանց տուգանային միավորների: Խնդրում եմ մնալ թեմայի շրջանակներում:
Լիոն ջան, կարծում եմ, նախ այդ Հակոբը պիտի չծառայեր Քեմալի, դրանով ավելի մեծ բան արած կլիներ, իսկ եթե ծառայում էլ էր, ապա դա պիտի լիներ միայն մի նպատակի համար Քեմալին ոչնչացնելը, ինչպես նաև վարորդ Կարոն.......
Այ սենց մարդիկ իրենց ձեռքերով կերտել են Թուրքական պետությունը, որն էլ հետո պատուհաս է դարձել մեր գլխին.......
Իսկ երեկ ո՞վ է նայել «Ձորի Միրոն»: Մի փոքրիկ մեջբերում անեմ հիշողությամբ՝
- ...... Իմ տղեն կռիվը կերթա լաո, իմ տղեն զինվոր ի.... կհասկնա?ս ինչ բան է զինվոր տղես.... Զինվոր Գևորգ Չաուշն էր, Անդրանիկը, բոլոր ֆիդայինները........ Նրանք իրենց գլխի մազերու չափ ասքյար են սպանել տղես, բայց նրանք մարդասպան չեն: Զինվոր մարդասպան չի տղես.... կհասկնա?ս ինչ կըսեմ...... զինվոր պաշտպան ի: Մարասպան ասքյարն ի տղես, թալանչի..... իսկ դու զինվոր իս: Ու հարկ է , որ զինվոր չոր աչքով էրթա կռիվ, ու հարկ ի որ նրա ձեռ չդողա տղես.... Ասում ես քո նամակներ ու?մ աղջկան կարդալ տամ տղես......
Հզոր ֆիլմա…
Հա, հույզն է լոկ մնայունը՝
Մնացյալը անցողիկ…
may (17.07.2009), Գոռ Ջան - Հայ (19.07.2009), յոգի (18.07.2009), Նաիրուհի (20.07.2009)
Շատ կներեք. հայրենիքի համար զենք վերցնողը խեղդվողի է նման ով փրփուրներից է կախվում.
Հիներն անցան և ահա ամեն բան Նոր է ...
Սիրելի Տիգրան, ես էլ նույնը կասեի, սակայն դա առաջ էր, արևմտյան հայաստանում հայրենիքի համար զենք վերցրեցին, սուրբ գործի համար գրեթե բոլորը զոհվեցին իրենց հետ նաև միլիոնուկես հայ, հա հասկանում եմ, բայց դա հարցի լուծում չէ, Ղարաբաղի դեպքում էլ նույնն էր ստացվում, ու հանկարծ ուժեղացանք, հասկացանք որ բոլորս միասին պետք է պայքարենք ու հաղթեցինք։ Չէ այդպես չէ, մեր դիմաց կռվում էր վարձու զինվորը, որը մի քանի անգամ լավ էր տիրապիտում և տարածքին և զենքին։ Եթե հույսդ դրել ես զենքի վրա, մեկա խեղդվելու ես....
Հիներն անցան և ահա ամեն բան Նոր է ...
Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)
Հա ճիշդ է, ոնց էի մոռացել ավարայրի ճակատամարտը, երբ մի հատ զինվոր չմնաց, կամ դրանից հետո որ պետականությունն էլ վերացավ, մի մասս թուրք էինք մի մասս բյուզանդացի, չէ դա չէ, դաշնակները համախմբեցին ժողովրդին, զենք վերցրեցին ու կռվեցին մինչև արևմտյան հայաստանը, նախիջևանն ու ղարաբաղը տվեցին հետո զենքները վայր դրեցին ու անցան ընդհատակյա կյանքի։
Ստալինգրադի հաղթանակի մասին շատ կլինես լսած,իսկ իրական պատմությունը գիտի՞ գոնե մեկը.....
Մի փորձեք աղավաղել իրականությունը, դա խորհրդային տարիներից մնացած վատ սովորություն է....
Հիներն անցան և ահա ամեն բան Նոր է ...
Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ