Չամիչ, եթէ մի երգ, ազգային հայկական երգարուեստի ոճով չի մատուցւում, ապա դա նոյն է, թուրքական, քրդական թէ, լոնդոնեան ոճով է: Սա իմ խորին համոզմունքն է անշո'ւշտ:
Որովհետեւ անհանգստանում եմ թուրքական ոճից, ինչպէս որ անհանգստանում եմ ջամայքեան ու պապուասեան ոճերից:
Առաւել եւս անհանգստանում եմ՝ անյաջող կերպով իրենք իրենց եւրոպացի ցուց տալ ուզողներից...կամ՝ չեն կարողանում փայլել հայ երգում, ու քանզի pop եւ estrada երգի ասպարէզում ամենաթողութիւն է այժմ, որտեղ կարելի է առհասարակ երգել, առանց ձայնային կարողութիւններ ունենալու, ուստի երգում են այնտեղ:
Ինչ որ երեւում է գրառումներումդ, համակարծիք ես, Հայաստանում իրականացւող մշակութային ցեղասպանութեան: Ըստ իս, անցնող 20 տարիներում, անկախութիւնից ի վեր, կարելի եղածին չափ՝ ինչքան որ հնարաւոր է, անմակարդակ ու անորակ երգ-երաժշտութիւն մատուցուեց հանրութեան, որ դեռ շարունակւում է: ՈՒ ՈՉ ՄԻԱՅՆ ՌԱԲԻԶԻ ԱՍՊԱՐԷԶՈՒՄ:
Ու եթէ, Դուք, իրօք մտահոգուած էք ազգային երգի (տարատեսակ ժանրերում), ու ընդհանրապէս երգ-երաժշտութեան մակարդակի բարձրացումով, ապա քաջութիւն պիտի ունենայիք չխնայել բոլորին, եւ ոչ միայն ռեստորաններում երգողներին:
Ըստ իս, երգարուեստում՝
Յասմիկ Կարապետեան= 0 (ընդհանուր 10-ից)
Հայկո (ոչ սպիտակցին) = 0
Անդրէ = -1
Շուշան = 2,5
Սիրուշո = 2,25
Arsen Safaryan = 2
Սոֆի Մխէյեան = 1,5
Սյուզի= -3
Կարելի է շարքը երկարել: Սրանց,- եւ նմաններին,-երգիչ չեմ համարում:
Ի՜նչ կարող եմ սպասել, երբ գանգատւում ես, որ հայաստանեան ռեփը չունի ամերիկեանի մակարդակը:
Իսկ ռաբիզը, իր ողջ ցածրութեամբ, կմնայ ամերիկեան ռեփից մի հասակ բարձր:
Էջանիշներ