User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ո՞վ է մարտի 1-ի դեպքերի ամենամեծ պատասխանատուն

Քվեարկողներ
289. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Իշխանությունը

    168 58.13%
  • Ընդդիմությունը

    61 21.11%
  • Ոստիկանությունը

    5 1.73%
  • Ցուցարարները

    13 4.50%
  • Սադրիչները

    42 14.53%
Էջ 69 118-ից ԱռաջինԱռաջին ... 195965666768697071727379 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1,021 համարից մինչև 1,035 համարի արդյունքները՝ ընդհանուր 1769 հատից

Թեմա: Ո՞վ է մարտի 1-ի դեպքերի ամենամեծ պատասխանատուն

  1. #1021
    անծանոթուհի murmushka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    1,168
    Բլոգի գրառումներ
    20
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ո՞վ է մարտի 1-ի դեպքերի ամենամեծ պատասխանատուն

    Մյասնիկ Մալխասյանի գործով վկան անհետացել էր դատարանի շենքից

    20.05.2009
    Տաթեւիկ Լազարյան
    2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների առնչությամբ ձերբակալված պատգամավոր Մյասնիկ Մալխասյանի գործով ցուցմունք տալու համար ներկայացած վկա Գագիկ Ավդալյանը մայիսի 20-ին, անսպասելիորեն անհետացել էր դատարանի շենքից:

    Մի քանի ժամ Գագիկ Ավդալյանի հեռախոսը չէր պատասխանում: Ի վերջո, երբ նա հասանելի դարձավ, պատմեց իր հետ ինչ է կատարվել։

    «Ես ներկայացել էի որպես վկա հարցաքննությանը: Վկաների համար նախատեսված սենյակում նստած էինք: Նշեցին իրենց մոտ, որ Ավդալյանը եկել է: Երեք հոգով էինք: Երկուսին հանցեին դուրս: Ես էլ նստած էի: Մաշտոցի ոստիկանությունը` քրեական հետախուզությունը, թեւերս ոլորեցին, իջեցրեցին դատարանի հետեւի մուտքից: Նստեցրեցին սպիտակ «07» ավտոմեքենա: Տարան Մաշտոցի ոստիկանություն: Հետո տարան Թամանյանի մոտ` քրեական վարչություն», - «Ազատություն» ռադիոկայանին պատմեց Ավդալյանը:

    «Ես դատված եղբայր ունեմ: Ինձ առաջարկում էին, ասում էր` ուզո՞ւմ ես եղբորդ ազատ արձակենք: Զանգենք` հենց հիմա թողնեն: Դու դատարանում պնդի, որ քեզանից այդ ցուցմունքը ծեծելով չեն վերցրել: Ինձ ժամանակ են տվել, որ ես մտածեմ: Ես էլ հիմա ասում եմ` ես չեմ հրաժարվում: Ես գալու եմ դատարան` ասելու եմ ինչը եղել է», - հայտարարեց վկան:

    Գագիկ Ավդալյանը դեռ 2008 թվականի ամռանը «Ազատություն» ռադիոկայանին ասել էր, որ թե իր նկատմամբ նախաքննության ընթացքում ոստիկանների կողմից կիրառվել են բռնության մեթոդներ` ցուցմունքներ կորզելու նպատակով:

    Մյասնիկ Մալխասյանի գործով մեկ այլ վկա` Հմայակ Գալստյանը դատարանի դահլիճում հայտարարեց, որ իրենից կորզվել են քննությանը խորթ մեթոդներով։ ՄԵղադրողը միջնորդեց հրապարակել նախաքննական ցուցմունքները, նախաքննական եւ դատարանում հնչեցրած ցուցմունքների անհամապատասխանության հիմքով։

    Եւս մեկ վկայի` Գրիգոր Եղիազարյանին, դատարանը հարցաքննեց դռնփակ կարգով, վկայի դիմումի համաձայն։
    http://www.azatutyun.am/content/article/1735979.html
    Մի՛ փորձիր թաքցնել սխալդ, ընդունի՛ր այն, պատասխա՛ն տուր և շարժվի՛ր առաջ

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Հայկօ (20.05.2009)

  3. #1022
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Kuk-ի խոսքերից Նայել գրառումը
    11-ՐԴ ԶՈՀԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԱԿԱՆԱՏԵՍԸ
    Ժողովուրդ, սելջուկները մեզ անօգնական ճանճերի պես կոտորում են:

    Մեջբերում murmushka-ի խոսքերից Նայել գրառումը
    Մյասնիկ Մալխասյանի գործով վկան անհետացել էր դատարանի շենքից
    Ու հետո էլ ձեռ են առնում…
    Վերջին խմբագրող՝ Elmo: 21.05.2009, 09:40: Պատճառ: #

  4. #1023
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ո՞վ է մարտի 1-ի դեպքերի ամենամեծ պատասխանատուն

    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժողովուրդ, սելջուկները մեզ անօգնական ճանճերի պես կոտորում են:
    Գոնե ճիպոտով վերացնելու ճանապարհը ընտրեին՝ հատ-հատ. բռնել ռապտռը միացրել են, օփշյակ կոտորում են:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  5. #1024
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Kuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Գոնե ճիպոտով վերացնելու ճանապարհը ընտրեին՝ հատ-հատ. բռնել ռապտռը միացրել են, օփշյակ կոտորում են:
    սսսսսս ապեր, սահմանադրական ճանապարհով ......

    Ու Կուկ, գիտե՞ս էս ֆենոմենը ոնց ա կոչվում - իմպոտենցիա:
    Վերջին խմբագրող՝ Elmo: 21.05.2009, 09:40: Պատճառ: #

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Վիշապ (21.05.2009)

  7. #1025
    running... Elmo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    5,551
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. Ո՞վ է մարտի 1-ի դեպքերի ամենամեծ պատասխանատուն

    Մոդերատորական: Ցեղել բառը պարունակող գրառումը և այդ բառի շուրջ ծավալված քննարկումները ջնջվել են: Հեղինակին խնդրում եմ նորից կատարել իր գրառումը, առանց հայոց լեզվին անհայտ բառերի կիրառմամաբ:
    էսպես չի մնա

  8. #1026
    անծանոթուհի murmushka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    1,168
    Բլոգի գրառումներ
    20
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. Ո՞վ է մարտի 1-ի դեպքերի ամենամեծ պատասխանատուն

    Համատեղ հայտարարություն
    20:06 | Այսօր | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

    Հայ Ազգային Կոնգրեսի եւ «Ժառանգություն» կուսակցության համատեղ հայտարարությունը

    Մարտի 1-ի իրադարծությունների եւ 10 զոհերի մահվան հանգամանքների ուսումնասիրության նպատակով 2008 թ. նոյեմբերին ձեւավորվեց Փաստահավաք խումբ: Չնայած իշխանության մարմինների հարուցած բազմաթիվ խոչնդոտների, Փաստահավաք խումբը շուրջ 6 ամիս արդյունավետ աշխատեց եւ 2009 թ. ապրիլին ԱԺ ժամանակավոր հանձնաժողովին ներկայացրեց իր աշխատանքի առաջին ամփոփ արդյունքներից մեկը՝ ոստիկանության զոհված սպա Համլետ Թադեւոսյանի մահվան հանգամանքների հետ կապված զեկույցը: Զեկույցից ակնհայտ է, որ սպան զոհվել է ոչ ցուցարարների մեղքով, ինչով մերժվեց այն վարկածը, որ ի սկզբանե պնդում էին իշխանությունները: Եզրափակման փուլում են գտնվում մյուս սպանությունների հանգամանքների մասին զեկույցները:

    Դրանից անմիջապես հետո՝ մայիսի 4-ից անակնկալ արձակուրդ գնաց /ինչը նախատեսված չէ կարգադրությամբ/ Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչ Վահե Ստեփանյանը, ով միաժամանակ նաեւ Փաստահավաք խմբի ղեկավարն էր: Ավելին՝ նրա եւ Փաստահավաք խմբում կոլաիցիայի երկու ներկայացուցիչների կողմից որոշում ընդունվեց խմբի աշխատանքների ժամանակավոր կասեցման մասին, ինչը նույնպես նախատեսված չէ կարգադրությամբ: Դրանից հետո ընդդիմության երկու ներկայացուցիչներին պարզապես թույլ չտրվեց մտնել Փաստահավաք խմբին տրամադրված աշխատավայրը: Այդ օրվանից սկսած մինչեւ հիմա Փաստահավաք խմբի բնականոն աշխատանքը վերականգնված չէ: Թեեւ ընդդիմության ներկայացուցիչները ամեն օր պարտաճանաչորեն ներկայանում են աշխատանքի, խմբի մյուս անդամների ոչնչով չհիմնավորված բացակայությունների, ինչպես նաեւ՝ Վահե Ստեփանյանի եւ Ռոբերտ Ավագյանի՝ կարգադրությամբ չնախատեսված ինքնահրաժարականների պատճառով խումբը չի կարողանում վեսկսել իր աշխատանքը:

    Այսպիսով արձանագրում ենք, որ.

    1. ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի եւ իշխանությունների ներկայացուցիչների կողմից կազմալուծվել է Փաստահավաք խմբի գործունեությունը

    2. Փաստահավաք խմբի աշխատանքների միտումնավոր կազմալուծման պատճառը 2008թ. մարտի 1-ի իրադարձությունների եւ սպանությունների հանգամանքերի իրական պատկերի բացահայտումն է, քանի որ հրապարակված առաջին արդյունքները արմատապես հակասում են իշխանության՝ ի սկզբանե տարածած վարկածներին:

    3. Մարտի 1-ի իրադարձությունների եւ այդ օրը զոհված քաղաքացիների մահվան հանգամանքները պարզելուն ուղղված Փաստահավաք խմբի գործունեության դադարեցման ողջ պատասխանատվությունը ընկնում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի եւ իշխանական կոալիցիայի վրա

    4. Մարտի 1-ին զոհված քաղաքացիների մահվան հանգամանքների փաստերի ամբողջական բացահայտման նախաշեմին Փաստահավաք խմբի աշխատանքների նմանօրինակ կոպիտ կասեցումը ցույց է տալիս, որ իշխանությունները շահագրգռված չեն ճշմարտության բացահայտման մեջ եւ դիմում են ամեն միջոցի իրականությունը պարտակելու համար:

    Պահանջում ենք միջոցներ ձեռնարկել Փաստահավաք խմբի բնականոն աշխատանքները անհապաղ վերականգնելու ուղղությամբ: Այլապես ըննդդիմությունը ստիպված է լինելու փնտրել մարտի 1-ի իրադարձությունների եւ 10 զոհերի մահվան հանգամանքների բացահայտման եւ հրապարակայնացման այլ ուղիներ:

    Հայ Ազգային Կոնգրես
    «Ժառանգություն» կուսակցություն
    Մի՛ փորձիր թաքցնել սխալդ, ընդունի՛ր այն, պատասխա՛ն տուր և շարժվի՛ր առաջ

  9. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (30.05.2009), Kuk (31.05.2009), Mephistopheles (31.05.2009), Norton (30.05.2009), Rammer (31.05.2009)

  10. #1027
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ո՞վ է մարտի 1-ի դեպքերի ամենամեծ պատասխանատուն

    ԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ, ՈՐ ՄԱՐՏԻ 1-ԻՆ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆՈՒՄ ԵՂԵԼ Է ՇՏԱԲ


    2008 թվականի մարտի 1-ին արդյոք նախագահի նստավայրում եղել է շտաբ, որը ղեկավարել է այդ օրն իշխանության իրականացրած ուժային գործողությունը: Այդ հարցը ապրիլի 30-ին տեղի ունեցած Մարտի 1-ի հարցերի ուսումնասիրության հանձնաժողովի նիստին հրավիրված Հայկ Հարությունյանին ուղղել է ՆԺԿ նախագահ Արամ Կարապետյանը:

    Հայկ Հարությունյանը, ով 2008 թվականի մարտի 1-ին եղել է հանրապետության Ոստիկանապետ, իսկ այժմ Պետական պահպանության վարչության պետն է, Արամ Կարապետյանի հարցին տվել է դրական պատասխան, ասելով, որ այդպիսի շտաբ եղել է եւ կան համապատասխան փաստաթղթեր, որոնք վկայում են շտաբի ստեղծման մասին որոշում: “Այսինքն կան փաստաթղթեր այդ շտաբի գոյության մասին վկայող”, հարցրել է Արամ Կարապետյանը: Հայկ Հարությունյանը կրկին տվել է դրական պատասխան, ասելով, որ կան փաստաթղթեր, “եղել են պլաններ”, որոնցով առաջնորդվել է շտաբը:

    Արամ Կարապետյանը հարցրել է նաեւ, թե ովքեր են եղել այդ շտաբի անդամ: Հայկ Հարությունյանը դրան պատասխանել է, թե ինքը այժմ չի կարող ասել դա, չի հիշում ամեն ինչ: Ի պատասխան հարցին, թե արդյոք մարտի 1-ին բացի հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանից, Հայկ Հարությունյանն իրադարձությունների զարգացման մասին զեկուցել է նաեւ Սերժ Սարգսյանին, նախկին ոստիկանապետը պատասխանել է, թե առավոտյան Ազատության հրապարակի գործողության մասին Սերժ Սարգսյանին զեկուցել է արդյունքի մասին, իսկ մինչ այդ վարչապետը տեղյակ չի եղել այդ գործողությունից, իսկ հետագա իրադարձությունների մասին Հայկ Հարությունյանը արդեն Սերժ Սարգսյանին զեկուցել է պարբերաբար:

    15:34:26 - 30/04/2009
    http://lragir.am/src/index.php?id=country&pid=26313
    Շտաբ գործել է մարտի 2-ին, իսկ 1-ի՞ ն

    ԱԺ Ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը նիստում ներկայացրեց ՀՀ Նախագահի աշխատակազմին ուղարկված գրության պատասխանը:

    Հիշեցնենք, որ հանձնաժողովը խնդրել էր տեղեկացնել, թե արդյոք ՀՀ նախագահի նստավայրում մարտյան իրադարձությունների ժամանակ գործե՞լ է շտաբ, ինչին ի պատասխան ստացվել է ՀՀ նախագահի օգնական Գեւորգ Կոստանյանի գրությունը, որում ասվում է. «Ձեր հարցման առնչությամբ հայտնում եմ, որ 2008 թվականի մարտի 1-ին ՀՀ Նախագահի կողմից արտակարգ դրություն հայտարարելու կապակցությամբ ՀՀ նախագահի նստավայրում շտաբ չի ստեղծվել, հետեւաբար շտաբի իրավասության, գործունեության պլանների վերաբերյալ որեւէ փաստաթուղթ ՀՀ նախագահի աշխատակազմում առկա չէ: Միաժամանակ, հաշվի առնելով արտակարգ դրություն հաստատելու մասին ՀՀ Նախագահի հրամանագրի հինգերորդ կետի պահանջները, ըստ որի` նշված հրամանագրի կատարումն ապահովելու համար անհրաժեշտ միջոցառումները պետք է իրականացվեն ՀՀ կառավարության կողմից, տեղեկացնում եմ, որ ձեր գրությունն ուղարկվել է ՀՀ կառավարության աշխատակազմ` հարցմանն ի պատասխան անհրաժեշտ տեղեկատվություն տրամադրելու միջնորդությամբ»:

    Սամվել Նիկոյանը տեղեկացրեց, որ ՀՀ կառավարությունից եւս ստացվել է պարզաբանող գրություն, որում նշվում է, որ ոստիկանության պետի եւ ՀՀ պաշտպանության նախարարի կողմից համատեղ հաստատված ՀՀ պաշտպանության նախարարության եւ ՀՀ ոստիկանության կողմից հրատապ կարգով իրականացվող միջոցառումների պլան եղել է արտակարգ դրության հաստատումից հետո եւ առաջարկվել է կազմավորել արտակարգ դրության ղեկավարման գլխավոր շտաբ` ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորությամբ եւ հետեւյալ կազմով` ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության զորքերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Գ. Գրիգորյան, Երեւանի կայազորի պետ, գեներալ-լեյտենանտ Յու. Խաչատուրով, ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Ա. Աֆյան, ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Ա. Երիցյան: Մյուս արձանագրության մեջ նշվում է, որ քննարկվել է ՀՀ նախագահի հրամանագրից բխող պլանը գործողության մեջ դնելու կարգը:

    Հանձնաժողովի անդամ, ՆԺԿ ներկայացուցիչ Արամ Կարապետյանը այս ամենը ներկայացնելու հետո հետաքրքրվեց, թե արդյոք մարտի 1-ին գործել է որեւէ շտաբ, քանի որ ներկայացված արձանագրությունները փաստում են, որ խորհրդակցությունները տեղի են ունեցել մարտի 2-ին: Այս առնչությամբ Սամվել Նիկոյանն Արամ Կարապետյանին առաջարկեց գրավոր ձեւակերպել իր հարցը, նշելով, որ այն հանձնաժողովի կողմից այն կուղարկվի համապատասխան մարմիններին:Առաջարկ եղավ նույն հարցով դիմել նաեւ Ռոբերտ Քոչարյանին, ինչն ընդունվեց:

    http://lragir.am/src/index.php?id=lr...tics&pid=27093
    Հլը ոնց են խուճապահար մեկը մյուսին հակասում:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  11. #1028
    անծանոթուհի murmushka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    1,168
    Բլոգի գրառումներ
    20
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ո՞վ է մարտի 1-ի դեպքերի ամենամեծ պատասխանատուն

    Մարտի 1"-ն այդպես էլ չի բացահայտվի՞
    16:25 | Այսօր | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

    "Մարտի 1"-ի փաստահավաք խմբի կասեցումը խմբի ընդդիմության կողմից նշանակված անդամներ Անդրանիկ Քոչարյանն ու Սեդա Սաֆարյանը համարում են վերեւից իջեցված պատվեր:

    Նրանք կարծում են, որ խմբի մյուս անդամների կողմից ներկայացված պատճառները անհեթեթ են: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նրանք բացահայտեցին փաստահավաք խմբի գործունեության աշխատանքային մանրամասներից եւ հայտնեցին, որ իրենք աշխատանքային գործունեությունը չեն դադարեցրել այս օրերին:

    "Հետո միայն պարզվեց, որ փաստահավաք խմբի ղեկավար Վահե Ստեփանյանի համապատասխան գրության հիման վրա է նախագահը կասեցրել հանձնաժողովի գործունեությունը: Ավելին, Ստեփանյանը առանց մեր ներկայության բացել է խմբի չհրկիզվող պահարանը եւ հավաքված նյութերն ու փաստաթղթերը հանձնել Նիկոյանին",-ասաց Կոնգրեսի կողմից նշանակված Անդրանիկ Քոչարյանը' հավելելով, որ նմանատիպ գործելաոճը արդեն իսկ կասկած է հարուցում:



    Նա հայտեց, որ իրենք ուշի-ուշով հետեւելու են "Մարտի 1"-ի գործով խորհրդարանական հանձնաժողովի գործունեությանը եւ որոշ փաստաթղթերի կոծկման դեպքում' արձագանելու են: Նա նաեւ ասաց, որ Սեդա Սաֆարյանի հետ կազմել են 15 էջից բաղկացած իրենց եզրահանգումները եւ վաղն արդեն փոխանցելու են Սամվել Նիկոյանի գլխավորած խորհրդարանական հանձնաժողովին:

    "Նիկոյանին լսելով' կարելի է եզրակացնել, որ "մարտի 1"-ը այդպես էլ չի բացահայտվի ու հանձնաժողով այստեղ պետք չէ' հասկանալու Նիկոյանի գործողությունների ենթատեքստը",-ասաց «Ժառանգությունը» ներկայացնող Սեդա Սաֆարյանը եւ ավելացրեց' քանի որ փաստահավաք խումբը ցրվել է, աշխատանքային գաղտնիության խնդիրը այլեւս չկա, չի բացառվում, որ իրենք բացահայտումներ կանեն: Անդրանիկ Քոչարյանն էլ չհերքեց, որ աշխատանքային որոշ փաստաթղթերի պատճեները պահպանված են իր մոտ:

    "Անձամբ ես համարում եմ "մարտի 1"-ը չի բացահայտվելու եւ նախագահի հրամանով այն առընդմիշտ համարում եմ փակված",-ասաց Սեդա Սաֆարյանը: Նա նշում է, որ փաստահավաք խմբի 7 ամսվա աշխատանքը իզուր չի անցել եւ իրենք պատրաստակամ են խորհրդարանական հանձնաժողովի հետ համագործակցելու:
    Մի՛ փորձիր թաքցնել սխալդ, ընդունի՛ր այն, պատասխա՛ն տուր և շարժվի՛ր առաջ

  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (11.06.2009), Աբելյան (12.06.2009)

  13. #1029
    Սկսնակ անդամ Phantom Lord-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.05.2009
    Հասցե
    Praha, Česká Republiká
    Տարիք
    33
    Գրառումներ
    36
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. Ո՞վ է մարտի 1-ի դեպքերի ամենամեծ պատասխանատուն

    Լևոննա մեղավոր

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աբելյան (13.06.2009)

  15. #1030
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. Ո՞վ է մարտի 1-ի դեպքերի ամենամեծ պատասխանատուն

    Մեջբերում Phantom Lord-ի խոսքերից Նայել գրառումը
    Լևոննա մեղավոր
    օկ:
    DIXI
    carpe noctem

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ungrateful (12.06.2009)

  17. #1031
    Հայ-բանտարկյալ
    Գրանցման ամսաթիվ
    15.01.2009
    Հասցե
    "Հայաստան" Քրեակատարողական Հիմնարկ
    Գրառումներ
    1,842
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. Ո՞վ է մարտի 1-ի դեպքերի ամենամեծ պատասխանատուն

    Կեղծել են՝ իրականությունը թաքցնելու համար

    Երեկ մարտի 1-ի իրադարձությունները ուսումնասիրող փաստահավաք խմբում ընդդիմությանը ներկայացնող անդամներ Սեդա Սաֆարյանը և Անդրանիկ Քոչարյանը երրորդ փաստաթուղթն են ուղարկել ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանին։ Փաստաթղթում բերված են մարտի 1-ի տասը զոհերից՝ ՀՀ ոստիկանության զորքերի թիվ 1033 զորամասի զինծառայող Տիգրան Աբգարյանի մահվան հանգամանքների ուսումնասիրության արդյունքները։ Ըստ այդմ, Փաստահավաքի անդամները հանգել են եզրակացության, որ Տիգրան Աբգարյանը սպանվել է ավտոմատ ընդհուպ կրակահերթով։
    Հիշեցնենք, որ զինվորը սպանվել է պարանոցին հասցված կրակոցներից։ Մինչև այս ներկայացված պաշտոնական վարկածով՝ Տիգրան Աբգարյանը սպանվել է հեռվից անհայտ ցուցարարի կողմից արձակված կրակոցից։ Սակայն Փաստահավաքի անդամների կազմած փաստաթղթում բերված են փաստեր, թե ինչպես են իրավապահները կեղծել և կոծկել փաստերը՝ պաշտոնական վարկածը առաջ տանելու և իրականությունը թաքցնելու համար։

    ԹԵՐԹ

  18. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mephistopheles (09.08.2009), murmushka (31.07.2009), Norton (29.07.2009), Հայկօ (29.07.2009), Տրիբուն (29.07.2009)

  19. #1032
    անծանոթուհի murmushka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    1,168
    Բլոգի գրառումներ
    20
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. Ո՞վ է մարտի 1-ի դեպքերի ամենամեծ պատասխանատուն

    Մի՛ փորձիր թաքցնել սխալդ, ընդունի՛ր այն, պատասխա՛ն տուր և շարժվի՛ր առաջ

  20. #1033
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,474
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ո՞վ է մարտի 1-ի դեպքերի ամենամեծ պատասխանատուն

    Մարտիմեկյան դեպքերի առիթով 4 ոստիկանի մեղադրանք է առաջադրվել

    2008 թվականի մարտի 1-ին Հանրապետության հրապարակում, ինչպես նաև Մաշտոցի պողոտայում՝ շուկայի մոտ, քաղաքացիների նկատմամբ ոստիկանների կողմից բռնություններ կիրառելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում օգոստոսի 27-ի դրությամբ մեղադրանք է առաջադրվել 4 ոստիկանի:

    Այս մասին հաղորդագրություն է հրապարակել Հայաստանի գլխավոր դատախազության պաշտոնական կայքը՝ տեղեկացնելով, որ 2008 թվականի մարտի 1-ին առավոտյան Հանրապետության հրապարակում քաղաքացու նկատմամբ բռնություններ կիրառելու, հատուկ միջոց հանդիսացող ռետինե մահակներով հարվածներ հասցնելու համար մեղադրանք է առաջադրվել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ոստիկաններ Գ.Հարությունյանին և Հ.Ղուկասյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով:

    «Նախաքննությամբ պարզվել է նաև այն ոստիկանների ինքնությունը, որոնք, ըստ նախաքննությանը ներկայացված տեսագրությունների, 2 քաղաքացու նկատմամբ բռնություններ են գործադրել Մաշտոցի պողոտայի շուկայի մոտ և ձեռք բերված ապացույցների հիման վրա ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ոստիկաններ Ա.Մանուկյանին և Գ.Գրիգորյանին մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով»,- ասվում է հաղորդագրության մեջ:

    Tert.am
    Si vis pacem, para bellum

  21. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ambrosine (28.08.2009)

  22. #1034
    սուբյեկտիվ Norton-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2008
    Գրառումներ
    4,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ո՞վ է մարտի 1-ի դեպքերի ամենամեծ պատասխանատուն

    Մարտի 1-ի բանդաները
    Երեկ Փաստահավաք խմբի անդամներ Անդրանիկ Քոչարյանը և Սեդա Սաֆարյանը հրապարակեցին իրենց չորրորդ զեկույցը, որը Մարտի 1-ին օլիգարխների և բարձրաստիճան պաշտոնյաների սափրագլուխների բանդաներին հանդերձավորելու մասին է։ Օրաթերթը հրապարակել է որոշ տվյալներ:

    Չորրորդ զեկույցը

    Զեկույցին կից հրապարակված ցանկի համաձայն՝ Մարտի 1-ին ՀՀ պաշտպանության նախարարության թիկունքի ծառայության պահեստից տրամադրվել է 950 հատ երկու տեսակի զինվորական կոստյում և 140 գլխարկ։ Ըստ ցանկի՝ Վաչիկ Ղազարյանին (Սերժի Վաչո) հատկացվել է 20 հագուստ, Գագիկ Ծառուկյանին՝ 300 հագուստ և 49 գլխարկ, Սուրիկ Խաչատրյանին (Լիսկա)՝ 156 հագուստ և 51 գլխարկ, Լևոն Սարգսյանին (Ալրաղացի Լյովիկ)՝ 67 հագուստ, Գագիկ Բեգլարյանին (Չոռնի Գագո)՝ 83 հագուստ և 10 գլխարկ, Հովիկ Աբրահամյանին (Մուկ)՝ 115 հագուստ, Առաքել Մովսիսյանին (Շմայս)՝ 22 հագուստ, Մհեր Սեդրակյանին (Թոխմախի Մհեր)՝ 121 հագուստ, և Սամվել Ալեքսանյանին (Լֆիկ Սամո)՝ 66 հագուստ ու 30 գլխարկ։ Իսկ ըստ որոշ լուրերի՝ հագուստը սափրագլուխներին բաժանվել է «Վերնիսաժում» կայանված զինվորական բեռնատարի թափքից։
    www.tert.am (սկզբ. ՀԺ)

  23. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (28.08.2009), Kuk (28.08.2009), Հայկօ (28.08.2009), Քամի (28.08.2009)

  24. #1035
    ʎ1ǝuo1 Lonely-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.01.2008
    Հասցե
    Երևան
    Տարիք
    32
    Գրառումներ
    111
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ո՞վ է մարտի 1-ի դեպքերի ամենամեծ պատասխանատուն

    Կներեք, բայց ուրիշ սայթերից նորություններ copy & past անելով անմեղ զոհերին հետ չեք բերի, ոչ էլ իրանց հիշատակը բարձր կպահեք:

Էջ 69 118-ից ԱռաջինԱռաջին ... 195965666768697071727379 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Իմ ամենամեծ թերությունը
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 103
    Վերջինը: 09.06.2014, 21:58
  2. «Հարսնաքարի» դեպքերի մասին
    Հեղինակ՝ Հայկօ, բաժին` Լրահոս
    Գրառումներ: 113
    Վերջինը: 06.12.2012, 17:21
  3. Ամենամեծ ՕԳԳ ունեցող ֆուտբոլիստը (2010/2011):
    Հեղինակ՝ Ambrosine, բաժին` Ֆուտբոլ
    Գրառումներ: 25
    Վերջինը: 17.04.2011, 02:20
  4. Ո՞ր ֆուտբոլիստը ունի ամենամեծ ՕԳԳ
    Հեղինակ՝ Cesare, բաժին` Ֆուտբոլ
    Գրառումներ: 41
    Վերջինը: 11.04.2011, 17:50
  5. Գրառումներ: 27
    Վերջինը: 25.11.2007, 22:15

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •