Ուզում եմ նաև Եհովայի վկա հանդիսացող առանձին մարդկանց հետ ունեցածս շփման արդյունքում արածս հետևությունների մասին ասել։ Ինչքան Եհովայի վկաների հետ որ շփվել եմ, նրանց հետ խոսելիս հիմնականում այնպիսի տպավորություն եմ ստացել, որ խոսում եմ տրամաբանելու և վերլուծելու ունակությունից զրկված, սահմանափակ մտածողության տեր մարդկանց հետ, նույնիսկ կարելի է ասել՝ զոմբիների հետ... Այո, բավականին շատ հիմքեր կան եզրակացնելու, որ այդ աղանդը մարդկանց իրոք զոմբիացնում է, զրկում է անհատականությունից և ինքնուրույն մտածելու, վերլուծելու կարողությունից։ Նրանք, որպես կանոն, անգիր արած կրկնում են Ատվածաշնչից վերցված որոշ հատվածներ, մեկնաբանում իրենց ուզածով, իսկ երբ ինչ-որ հարց ես տալիս, որի պատասխանը նախապես անգիր արած չեն լինում, ապա կամ ասում են, որ իրենք դա դեռ չեն ուսումնասիրել (չնայած այդ հարցերը հաճախ շատ լուրջ, կարևոր և հիմնարար հարցեր են լինում), կամ փորձում են իրենց բնորոշ անտրամաբանական, «գլուխ հարթուկելու» եղանակներով տակից դուրս գալ, որը թեկուզ մի քիչ տրամաբանություն ունեցող մարդու համար ուղղակի ծիծաղելի է։
Իսկ նրանց «մարդկանց փրկելու» առաքելությունը շատ հաճախ զուտ ձևական բնույթ է կրում։ Իրականում նրանք ամեն մի «որսացած» մարդու համար որոշակի գումար են ստանում, և խիստ կասկածելի է՝ արդյոք նույն բանը կանեին առանց վարձատրության թե ոչ։
Եվ, վերջապես, մարդիկ, դառնալով «Եհովայի վկաներ» աղանդի անդամ, գործնականում դադարում են հասարակության անդամ լինելուց. փաստորեն, նրանք, բացի իրենց կազմակերպության ղեկավարությունից, օրենսդրությունից և այլն, այլ ղեկավարություն, այլ օրենքներ չեն ճանաչում, հետևաբար որքան շատ լինեն նրանք, այնքան շատ քաղաքացի է կորցնում տվյալ պետությունը։ Մի՞թե սա վտանգավոր չէ պետության համար։

Էջանիշներ