Դե հիմա իրենց ուսմունքն էլ դա է. կոնկրետ աստված չկա, ես ինչ իմանամ` ինչի
Ընդհանուր առմամբ, տարբերություն չեմ տեսնում Բուդդիզմի, Քրիստոնեության, Իսլամի միջև /առավել հեռու են համաշխարհային կրոններից դաոսիզմը, կոնֆուցիանիզմը, ըստ իս/... Եթե ուշադիր նայեք պատվիրանները եւ սկզբունքները, դրանք շաաատ նման են իրար` այն մասով, ինչ վերաբերում է կրոնի հասարակական, քաղաքական, նյութական ուղղվածություն ունեցող մասին:
Բայց երբ նայում ենք ուսմունքի փիլիսոփայությանը, ապա դրանք շաաա~տ տարբեր են:
Անձամբ ես համարում եմ բուդդիզմը ամենամարդասիրական, անհատի ու անձի զարգացմանը նպաստող կրոնը, ու ոչ թե ամպագորգոռ հայտարարություններով ու սուրբ գրքերի մեջ գրված գեղեցիկ նախադասություններով, այլ փաստացի` ըստ պատմության ու "ըստ գործերի"...
Նարեի ստորագրություն արդեն ամեն ինչ ասում է...![]()
Some are born to sweet delight,
Some are born to an endless night,
End of the night...
impression Մերսի: Այո, բուդդիզմի հիմնադիրը Հայաստանում Արտաշեսն ա:
Չամիչ Ճիշտն ասած շատ եմ լսել նմանատիպ կենտրոնների մասին, բայց կոնկրետ ինչ-որ տեղզեկություն չունեմ:
Dekada Գիտեմ, որ հավաքվում և սեմինարներ են անցկացնում, նրանք հենց իմ իմացած բուդդիստներն են, որ ասում էի: Ինձ երբեք չի հաջողվել ներկա լինել իրանց հավաքույթներին, ուստի մանրամասն տեղեկություններ չգիտեմ: Այո՛, Արտաշն ու Հրանտն աշխատում են Հայաստանում գտնվող բուդդիստներին կամ բուդդիզմով հետաքրքրվողներին օգնել ինչով կարող են, բայց գիտեմ նաև, որ շատ քչերը գիտեն սրա մասին, ուստի էս թեմայի նպատակն էն ա նաև, որ ինֆորմացնենք մարդկանց: Ու քանի որ շատ քիչ մարդ ա հիմիկվա դրությամբ այցելում էդ սեմինարները, ուստի չի լինում ավելի մեծածավալ ուսում անց կացնել, պրակտիկաներ ու մեդիտացիաներ անել, Ուսուցիչներ հրավիրել և այլն…
Моя религия очень проста, моя религия - доброта.
(c)<<The Dalai Lama: Kindness, Clarity and Insight>>
http://www.buddhism.am
Հարգելի Jarre, նախ շնորհակալ եմ բացատրության համար...
ես շատ լավ ծանոթ եմ բուդդիզմին և նրա նպատակակետին...
Բուդդան Աստծո անձնավորության տասը Ավատարանեիրց ինը-րդն է, Շակտի ավեշա Ավատարան է: Նրա նպատակն էր կանգեցնել կենդանիների անկապ սպանությունները, որոնք կատարվում էին դեգրադացված քրմերի կողմից, որոնք զոհաբերում էին կենդանիներին բայց չունեին քրմական որակներ և Բուդդան համարեց, որ Վեդաների այդ մասը սխալ է, և Նա ուսուցանեց Կարմայի օրենքը, որը նշանակում է ցանկացած գործնեություն ունի իր հակազդեցությունը, որը մարդ ստանալու է հետ, Սամսարայի օրենքը, ծնունդ մահից հետո, և Ահիմսա, հակաբռնություն:
Բուդդան չի մարդկանց անուղակիօրեն փորձում է տանել դեպի Աստված, Նա երբեք չի հերքել Աստծո գոյությունը, բայց փոխարենը Նա ուսուցանել է Աստծո ԱնԱնձնական ձևի մասին, որը կոչվում է Բրահմաջյոտի...
Բուդդիստները համարում են աթեիզմ բուդդայականությունը, որովհետև նրանց հարմար է, նեյտրալ ««կրոն»» է, շատ հարմար է նյութապաշտի համար, ...
Քրիստոնեությունը շատ ավելի բարձր է քան Բուդիզմը, որովհետև Քրիստոսը տալիս է Աստծո Սեր, չնայած շատ անհասանելի է ...
Շանկարաչարյան , որը անանձնականների ուսուցիչն էր, Նա նույն փիլիսոփայությունն էր քարոզում, բայց վերջում Նա ասեց իր ուսանողներին ««Բհաջա Գովինդա, Բհաջա Գովինդա, Բհաջա Գովինդա մուդհա մատե»» փառաբանեք Աստծուն, այ՛հիմմարներ ...
]«Բուդդիզմը ցույց է տալիս բացարձակ առաքինության և իմաստության ճանապարհը, առանց անձնավորված Աստծու։ Ցույց է տալիս ճանապարհը դեպի վերին իմաստություն, բայց առանց «հայտնությունների», ճանապարհը դեպի փրկություն, բայց առանց փրկիչի. քո փրկիչը դու ինքդ ես»[/I]։ (Bhikkhu S. The Message of Buddhism)
Չեի ասի, որ Բուդդիզմը ցույց է տալիս բացարձակ առաքինության և իմաստության ճանապարհը, որովհետև Բացարձակը միյայն Աստծո Գերագույն Անձնավորությունն է, ոչ ոք առանց Աստծո օգնության չի կարող փրկվել, նրանք ովքեր մտածում են, որ կարող են փրկվել առանց Աստծո օգնությամբ, մոլորության մեջ են, որովհետև Աստված օգնում է բոլորին, լինի աթեիստ, հավատացյալ, տրանցենդենտալ, թե միստիկ...
Բուդդիստները խոկման ժամանակ կրկնում են ՕՄ Մանտրան, ՕՄ-ը դա Աստծո Անձնավորության ձայնային ինկառնացյան է, Բուդդիստները չիմանալով խոկում են Աստծո վրա...
Այնպես որ Աստված ներկա է Ամենուրեք...
www.torsunov.ru նայեք այս հասցեն , յոգայի , մեդիտացյայի և այուր վեդայի մասին շատ լավ տեղեկություններ կան...
եթե ինչ որ մեկին իսկապես հետաքրքրում է յոգան, այուր վեդան, մեդիտացիան կամ վերանցական փիլիսոփայություն, ապա կարող եմ օգտակար լինել իմ իմացածով, ես դրանցով զբաղվում եմ արդեն քսան տարի և մեծ հաճույքիվ կկիսվեմ հետաքրքրվողների հետ...
Սիրելի "յոգի", եթե հաշվի առնենք, որ աշխարհում բացարձակություն չկա, ապա ինչպես է, որ ասում ես` Բացարձակը միայն Աստծո Գերագույն Անձնավորությունն է,
Եվ առանց բացարձակության Բուդիզմը ուսուցանում է կատարյալ ազատության`Նիրվանայի հասնելու ուղին, որն անվեջ է և որտեղ ամենք իրենց մեջ կգտնեն "ուժեր" և ինքնուրույն կսկսեն "շարժվել" կամ ձգտել զարգանալ...
Միմիայն թևեր ...
Անսահման թռիչք ...
Ազատություն ...
[QUOTE=Narinfinity;1705077]Սիրելի "յոգի", եթե հաշվի առնենք, որ աշխարհում բացարձակություն չկա, ապա ինչպես է, որ ասում ես` Բացարձակը միայն Աստծո Գերագույն Անձնավորությունն է,
Եվ առանց բացարձակության Բուդիզմը ուսուցանում է կատարյալ ազատության`Նիրվանայի հասնելու ուղին, որն անվեջ է և որտեղ ամենք իրենց մեջ կգտնեն "ուժեր" և ինքնուրույն կսկսեն "շարժվել" կամ ձգտել զարգանալ...[/QUOT
Սիրելի Narinfinity , այո նյութական աշխարհում չկա բացարձակություն, բայց Աստծո Գերագույն Անձնավորությունը չի գտնվում նյութական աշխարհի ազդեցության տակ, իսկ Նիրվանան Գերագույնի Անձնական և Անանձնական ձևերն են...
Նիր նշանակում է դուրս, իսկ Վանա նշանակում է նյութական տիեզերք, նիրվանա նշանակում է դուրս գալ նյութական տիեզերքից, Բուդդան ասում է չ՞ե ,որ նյութական աշխարհը տառապանքի վայր է, և դա ճշմարտությունն է, ...
Բուդդան ուսուցանում է Աստծո գիտակցականուլյունը առանց Աստծո մասին ուղղակի խոսելու: Բուդդան ինքը Աստծո Անհատականության իննը-րդ մարմնացումն է, եթե նայես ««դասավատարա»» վեդաներում ապա կտեսնես որ Բուդդհան Վիշնույի ինկառնացյան է...
Այո իհարկե կատարյալ ազատություն, և այո Նիրվանան անվերջ է, բայց քանի որ Բուդդհան ուսուցանում է Գերագույնի Անանձնական ասպեկտը, և անուղղակիորեն տանում է դեպի Բացարձակը, ապա ճանապարհը շատ է երկարում և հասնել Նիրվանայի դառնում է անհնար կամ հազվագյուտ ամձանց կարող է հաջողվել դա...
Ասում են, որ Բուդդիզմը աթեիզմ է, որովհետև Աստծո մասին խոսք չկա, բայց եթե նայեք Բուդդիստական մեդիտացյաները ապա կհանդիպեք Մանտրաների, որոնք սկսում են ՕՄ-վանկով, Օմ-ը դա Գերագույնի ձայնային ինկառնացիան է, Խոկելով (մեդիտացյա) այդ Մանտրաներով մարդ երկրպագում է Գերագույնին առանց իմանալու դրա մասին:
Անհավատներին ու աթեիստներին հնարավորություն տալու Աստծուն հասնելու, Բուդդհան հատուկ չխոսեց Աստծո մասին, բայց Նա անուղղակիորեն ուղղորդում է նրանց դեպ Գերագույնը...
Նիրվանան դա հենց Գերագույնին հասնելն է, երբ մարդ լքում է նյութական մարմինը և եթե հասել ե կատարելիության իր ճգնություններում ապա նա կարող է հասնել Նիրվանայի...
Նիրվանայի հասնելու ուղին, որն անվեջ է և որտեղ ամենք իրենց մեջ կգտնեն "ուժեր" և ինքնուրույն կսկսեն "շարժվել" կամ ձգտել զարգանալ...[/
Նիրվանայի մեջ ուժեր չեն գտնում, այլ մինչև Նիրվանա պետք է ուժեր ունենալ , արդեն զարգացած լինել որ կարողանաս Նիրվանային հասնել, այլ կերպ անհնար է հասնել Նիրվանա:
Նիրվանա նույնպես նշանակում է Նիրգունա, (նյութական գոյավիճակներից ազատ), կամ Վիշուդհա Սատվա, Բացարձակ Առաքինություն, որը Հոգևոր վիճակն է...
Հ.Գ.
կարդացեք Բհագավադ Գիտան ինչպես որ է գիրքը կհամոզվեք ամեն ինչում...
Բարին ձեզ հետ...
Կարդացեք Բուդդիզմի մասին այստեղ - http://buddhism.am/e107/request.php?45
Սա վերջերս հայերեն թառգմանվաց գիրք է:
![]()
Նիրվանան դա բացարձակ ճշմարտությունն է, և այն կախված չէ փոփոխություններից ու շարժումից, այն շարժումից ու փոփոխություններից, որոնք առկա են էակների և օբյեկտիվ իրականության աշխարհում և որոնցով գոյատևում է տիեզերքը,
այո մինչև նիրվանային հասնելը ուժեր են պետք, որոնց շնորհիվ հնարավոր կլինի անցնել դեպի "անփոփոխ ճշմարտություն" տանող ճանապարհը...
նրան հասնելու ճանապարհը մարդը կարող է գտնել միայն իր ներսում, իր ուժերի շնորհիվ, իսկ նիրվանային հնարավոր է միայն ձգտել, քայլել դեպի այն տանող արահետով, և անվերջ, քանի-որ նիրվանային հասնելու դեպքում կորում է ամեն ձգտման իմաստը, բացարձակ ճշմարտությունը դա վերջի վերջն է...
Վերջին խմբագրող՝ Narinfinity: 03.06.2009, 21:54:
Միմիայն թևեր ...
Անսահման թռիչք ...
Ազատություն ...
[quote=յոգի;1705994]Դա քո Աստվածային լինելու բացարձակ գիտակցություննա: Քո միաձուլումն է քո բարձրագույն ԵՍ-ի հետ: Այդ վիճակի մեջ դու ինքդ հասկանում էս որ դու էս հենց Արարիչը և այս ամենը մեկ ամբողջություն է, դու էլ այդ ամբողջության մի մասնիկը, (որին Աստված են կոչում) որն էլ մարդը իր ինտելեկտուալով բաժանել է տարբեր հասկացողությունների:Ինչ՞պես էս պատկերացնում Նիրվանան, այդ բացարձակ Ճշմարտությունը...
Մենք իրար սեր ենք պարտք մարդիկ:
Arisol աշխարհում եղած բազմաթիվ ուսմունքներից ինչու քեզ հրապուրել հենց բուդդիզմը
[quote=յոգի;1705994]Նիրվանան այն վիճակն է, երբ չկա հարաբերականություն և պայմանականություն և փոփոխականություն, կարծես մի պահ ժամանակը կանգ է առել, և այդ ակնթարթում համակարգն ու իր մեջ տարրերը ունենում են իրենց անփոփոխ, կայուն, բացարձակ էությունը, վիճակը, այսինքն` այնպիսին, ինչպիսին որ իրականում, ազատ, անկախ ամեն մնացածից կան... գուցե զրոյական և չեզոք վիճակի նման է դա... երբ էներգիան չի անցնում մի վիճակից մյուսին, այլ մնում է իրեն հատուկ` նիրվանայի, "ճշմարիտ" կամ "իրական", ազատ, կատարյալ վիճակում...Ինչ՞պես էս պատկերացնում Նիրվանան, այդ բացարձակ Ճշմարտությունը...
Վերջին խմբագրող՝ Narinfinity: 04.06.2009, 15:14:
Միմիայն թևեր ...
Անսահման թռիչք ...
Ազատություն ...
[quote=Սելավի;1706167]Բայց այս միտքը իրական Բուդդիստական է, բայց ոչ Բուդդհայի ասածը, կամ իրական Իմպերսոնալ (անանձնական) կամ Մայավադիզմ, որը նշանակում է հենց քո ասածը,
Միաձուլումը Բարձրագույնի հետ մարդ երբեք չի կորցնում իր Անհատականությունը, Նիրվանա այլ բառերով կոչվում է Մուկտի- ազատագրում, Մուկտին կարող է լինել իմպերսոնալ(անանձնական) և պերսոնալ(անձնական), Իմպերսոնալ Ասպեկտը դա Բրահմաջյոտին է, որտեղ թվում է թէ տեղի է ունենում այդ քո ասած միաձուլումը,
Քո Ես-ը դա քո Ես-ն է, այսինքը Դու ինքտ էս, իսկ Բարձրագույն Ես-ը Դա Բացարձակն է, Գըրագույնն է, Նիրվանայի Տիրակալն է և Աղբույրը, Բոդդհայի ասած Նիրվանան դա Անձնական ասպեկտն է Գերագույնի, բայց բուդդիստները հասկանում են միյայն անանձնական ասպեկտը...
Այդ քո ասած վիճակի մեջ Ես-ը երբեք չի մտածում թե ինքն է արարիչը, այլ Նա տեսնում է թե ինչքան փոքրիկ է համեմատած Բարձրագույնի հետ...
Այդպես մտածում են միյայն մայավադաները, որոնք ասում են թե նրանք հավասար են Գերագույնին կամ նրանք էլ են գերագույնը, ...
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ