Մեջբերում Jarre-ի խոսքերից Նայել գրառումը
«Բուդդիզմը ցույց է տալիս բացարձակ առաքինության և իմաստության ճանապարհը, առանց անձնավորված Աստծու։ Ցույց է տալիս ճանապարհը դեպի վերին իմաստություն, բայց առանց «հայտնությունների», ճանապարհը դեպի փրկություն, բայց առանց փրկիչի. քո փրկիչը դու ինքդ ես»։ (Bhikkhu S. The Message of Buddhism)

Բուդդիստների Լոնդոնյան դիվանի կողմից հրատարակված գրքում («Ի՞նչ է Բուդդիզմը») տրվում է շատ հետաքրքիր պատասխան հետևյալ հարցին՝ «արդյո՞ք Բուդդիստները աթեիստ են»։ Այդ ձեռնարկում մասնավորապես ասվում է. «Եթե աթեիստ ասելով հասկանում եք մարդ ով ժխտում է Աստծու գոյությունը որպես անձնավորություն, ապա այո՛ մենք աթեիստ ենք»։

Գրքում տրված հետագա բացատրություններից և իմ՝ Բուդդիստների հետ ունեցած զրույցներից ես հասկացել եմ, որ Բուդդիստները չեն հավատում Աստծու կամ Արարչի գոյությանը։ Բայց հետաքրքիր է այն փաստը, որ համարյա թե բոլոր երկրներում, որտեղ գործում է Բուդդիզմը, տաճարներում և ստուպերում (բուդդիստական կրոնական շինություններ), հավատացյալները երկրպագում, զոհաբերում և աղոթում են Բուդդայի պատկերների առջև։ Փաստորեն ստացվում է, որ Բուդդան, որը երբեք չէր հավակնում Աստծու դիրքին, այսօր դարձել է այդպիսին։
Հարգելի Jarre, նախ շնորհակալ եմ բացատրության համար...
ես շատ լավ ծանոթ եմ բուդդիզմին և նրա նպատակակետին...
Բուդդան Աստծո անձնավորության տասը Ավատարանեիրց ինը-րդն է, Շակտի ավեշա Ավատարան է: Նրա նպատակն էր կանգեցնել կենդանիների անկապ սպանությունները, որոնք կատարվում էին դեգրադացված քրմերի կողմից, որոնք զոհաբերում էին կենդանիներին բայց չունեին քրմական որակներ և Բուդդան համարեց, որ Վեդաների այդ մասը սխալ է, և Նա ուսուցանեց Կարմայի օրենքը, որը նշանակում է ցանկացած գործնեություն ունի իր հակազդեցությունը, որը մարդ ստանալու է հետ, Սամսարայի օրենքը, ծնունդ մահից հետո, և Ահիմսա, հակաբռնություն:
Բուդդան չի մարդկանց անուղակիօրեն փորձում է տանել դեպի Աստված, Նա երբեք չի հերքել Աստծո գոյությունը, բայց փոխարենը Նա ուսուցանել է Աստծո ԱնԱնձնական ձևի մասին, որը կոչվում է Բրահմաջյոտի...
Բուդդիստները համարում են աթեիզմ բուդդայականությունը, որովհետև նրանց հարմար է, նեյտրալ ««կրոն»» է, շատ հարմար է նյութապաշտի համար, ...
Քրիստոնեությունը շատ ավելի բարձր է քան Բուդիզմը, որովհետև Քրիստոսը տալիս է Աստծո Սեր, չնայած շատ անհասանելի է ...
Շանկարաչարյան , որը անանձնականների ուսուցիչն էր, Նա նույն փիլիսոփայությունն էր քարոզում, բայց վերջում Նա ասեց իր ուսանողներին ««Բհաջա Գովինդա, Բհաջա Գովինդա, Բհաջա Գովինդա մուդհա մատե»» փառաբանեք Աստծուն, այ՛հիմմարներ ...

]«Բուդդիզմը ցույց է տալիս բացարձակ առաքինության և իմաստության ճանապարհը, առանց անձնավորված Աստծու։ Ցույց է տալիս ճանապարհը դեպի վերին իմաստություն, բայց առանց «հայտնությունների», ճանապարհը դեպի փրկություն, բայց առանց փրկիչի. քո փրկիչը դու ինքդ ես»[/I]։ (Bhikkhu S. The Message of Buddhism)

Չեի ասի, որ Բուդդիզմը ցույց է տալիս բացարձակ առաքինության և իմաստության ճանապարհը, որովհետև Բացարձակը միյայն Աստծո Գերագույն Անձնավորությունն է, ոչ ոք առանց Աստծո օգնության չի կարող փրկվել, նրանք ովքեր մտածում են, որ կարող են փրկվել առանց Աստծո օգնությամբ, մոլորության մեջ են, որովհետև Աստված օգնում է բոլորին, լինի աթեիստ, հավատացյալ, տրանցենդենտալ, թե միստիկ...
Բուդդիստները խոկման ժամանակ կրկնում են ՕՄ Մանտրան, ՕՄ-ը դա Աստծո Անձնավորության ձայնային ինկառնացյան է, Բուդդիստները չիմանալով խոկում են Աստծո վրա...
Այնպես որ Աստված ներկա է Ամենուրեք...