Ա1+Վերահաշվարկ կնշանակվի՞
15:19 | Այսօր | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Գլխավոր դատախազությունը դիմել է ԿԸՀ-ին' 8 տարբեր ընտրատեղամասերում վերահաշվարկ կատարելու եւ արդյունքների մասին գլխավոր դատախազությանը ներկայացնելու համար: Դատախազությունը հիմնվել է լրատվամիջոցների հրապարակումների վրա, համաձայն որոնց լցոնումներ են կատարվել մի շարք ընտրատեղամասերում:
Դիմումում մատնանշված են կոնկրետ ընտրատեղամասերի համարները: Այս մասին մեզ հայտնեց ՀՀ գլխավոր դատախազի մամլո քարտուղար Սոնա Տռուզյանը:
Նա նաեւ տեղեկացրեց, որ բացի այդ հարուցվել է քրեական գործ' լցոնումների փաստով, որոնք զուգորդվել են լրագրողների, դիտորդների նկատմամբ բռնություններով:
Սուտ մոմենտ ա: Եթե նույնիսկ նշանակվի վերահաշվարկ, ոչինչ չի փոխվելու: Սրանք ինադու էդքան շատ լցրեցին երեկ, որ բողոքները չանտեսեն, վերահաշվարկ անեն մի երկու տեղ, մի թեթև իրանց ձայներից կհանեն, կասեն էական ազդեցություն չեղավ, գոհ եղեք, որ բարեհոգի գտնվեցինք, էսքանն էլ արինք:
Էջանիշներ