User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ո՞ր կուսակցության կամ դաշինքի օգտին եք քվեարկելու Երևանի ավագանու ընտրություններում

Քվեարկողներ
75. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • ԲՀԿ (առաջին համար՝ Հարություն Քուշկյան)

    2 2.67%
  • ԺԿ (առաջին համար՝ Տիգրան Կարապետյան)

    2 2.67%
  • ՀԱԿ (առաջին համար՝ Լևոն Տեր-Պետրոսյան)

    44 58.67%
  • ՀՅԴ (առաջին համար՝ Արծվիկ Մինասյան)

    4 5.33%
  • ՀԱՍԿ (առաջին համար՝ Մովսես Շահգելդյան)

    1 1.33%
  • ՀՀԿ (առաջին համար՝Գագիկ Բեգլարյան)

    5 6.67%
  • ՕԵԿ (առաջին համար՝ Հեղինե Բիշարյան)

    0 0%
  • Ընտրություններին մասնակցելու իրավունք չունեմ

    11 14.67%
  • Ընտրություններին մասնակցելու իրավունք ունեմ, բայց չեմ մասնակցելու

    5 6.67%
  • Դեռ չեմ կողմնորոշվել

    1 1.33%
Էջ 31 96-ից ԱռաջինԱռաջին ... 212728293031323334354181 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 451 համարից մինչև 465 համարի արդյունքները՝ ընդհանուր 1437 հատից

Թեմա: Երևանի քաղաքապետի ընտրություններ

  1. #451
    running... Elmo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    5,551
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Երևանի քաղաքապետի ընտրություններ

    Մեջբերում Լեո դե Գրան-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարծում եմ դա ՀՀԿ-ի ձեռքի գործ էր: Ուղղակի ԲՀԿ-ի վրա էին արել, որ հետո քո նշած պրոբլեմը չունենան: Պարզապես ուզում էին առանց ձեռքերը կեղտոտելու խեղաթյուրել հարցման արդյունքները, որովհետև արդեն լուրջ թվեր էին ձևավորվել:
    Ամեն ինչ կարա ավելի պարզ լինի: Ասենք մեկը զվարճացել ա ու վերջ: Որովհետև նման անպաշտպան հարցումում քվեարկող բոտ գրելու համար մեծ գիտելիքներ էլ պետք չի: Բայց ստեղ հարց ա առաջանում. ադյո՞ք լուրջ մարդը իրան տենց բան թույլ կտար: Ոչ թույլ չէր տա, եթե իհարկե իրան չվճարեյին դրա համար:
    էսպես չի մնա

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Նորմարդ (27.03.2009)

  3. #452
    Պատվավոր անդամ Նորմարդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.11.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    17
    Գրառումներ
    1,444
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Երևանի քաղաքապետի ընտրություններ

    Մեջբերում Elmo-ի խոսքերից Նայել գրառումը
    Ամեն ինչ կարա ավելի պարզ լինի: Ասենք մեկը զվարճացել ա ու վերջ: Որովհետև նման անպաշտպան հարցումում քվեարկող բոտ գրելու համար մեծ գիտելիքներ էլ պետք չի: Բայց ստեղ հարց ա առաջանում. ադյո՞ք լուրջ մարդը իրան տենց բան թույլ կտար: Ոչ թույլ չէր տա, եթե իհարկե իրան չվճարեյին դրա համար:
    Մտքերս ես կարդում

  4. #453
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Երևանի քաղաքապետի ընտրություններ

    Մեջբերում Լեո դե Գրան-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարծես դատարանում լինեմ և դատախազի մեղադրանքները լսեմ: Լավ, ոչինչ, մեղադրի՛ր: Թող դատավորն էլ լինի ժամանակը:

    Չու՛կ, ես հենց սկզբից՝ սահմանադրական փոփոխությունների ժամանակ, այդ դրույթի հետ այնքան էլ համաձայն չեմ եղել, որովհետև կարծում եմ, որ մի փոքրիկ պետության համար երկու մոտավորապես հավասարազոր «գլուխ» ունենալը ոչ այնքան հավասարակշռում է ենթադրում, որքան երկպառակտությունների հավանականություն:

    Սա իմ կարծիքն է: Ունենալ այսպիսի կարծիք բնավ չի նշանակում «կուլ տալ» անարդարությունը կամ չունենալ քաղաքական կեցվածք:
    Լեո, ես խոնարհաբար կընդունեի այս կարծիքդ, եթե իրավիճակը այլ չլիներ: Իմ դատողությունները կառուցված են ոչ թե այս թեմայում արածդ գրառումների հիման վրա, այլ ընդհանուր ֆորումում Ներիր, սակայն այն, ինչը դու գուցե և կարող ես համարել քաղաքական կեցվածք, ես համարում եմ քաղաքացիական կեցվածքի բացակայություն: Ես համարում եմ դա անտարբերություն: Ես համարում եմ դա անարդարությունները չտեսնելու կամ տեսնելու, բայց պայքարելու չկամություն: Ու այո՛, ես այս ամենը միշտ էլ բարձրաձայնելու ու ասելու եմ դիմացինիս երեսին, եթե անգամ նրա երևակայությունը հասնի նրան, որ այդ բարձրաձայնումս անվանի դատախազի խոսք... մյուս կողմից լավ է, որ դատախազի խոսք ես համարում, ուրեմն զգում ես, որ այս հարցերում մեղադրվելու հիմք ունես: Ինչևէ: Շատ չշեղվենք:



    Ա1+-ի պատմությունը ծիծաղեցրեց: Բայց մեր խնդիրը սա չէ: Մեր խնդիրը իսկական ընտրությունների ժամանակ այդ նույն մեթոդով կեղծիքների դեմն առնելն է, որն իրականում անհամեմատ բարդ խնդիր է:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Norton (27.03.2009)

  6. #454
    Վերադարձ Լեո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.10.2007
    Հասցե
    Երևակայություն
    Գրառումներ
    6,253
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Երևանի քաղաքապետի ընտրություններ

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Լեո, ես խոնարհաբար կընդունեի այս կարծիքդ, եթե իրավիճակը այլ չլիներ: Իմ դատողությունները կառուցված են ոչ թե այս թեմայում արածդ գրառումների հիման վրա, այլ ընդհանուր ֆորումում Ներիր, սակայն այն, ինչը դու գուցե և կարող ես համարել քաղաքական կեցվածք, ես համարում եմ քաղաքացիական կեցվածքի բացակայություն: Ես համարում եմ դա անտարբերություն: Ես համարում եմ դա անարդարությունները չտեսնելու կամ տեսնելու, բայց պայքարելու չկամություն: Ու այո՛, ես այս ամենը միշտ էլ բարձրաձայնելու ու ասելու եմ դիմացինիս երեսին, եթե անգամ նրա երևակայությունը հասնի նրան, որ այդ բարձրաձայնումս անվանի դատախազի խոսք... մյուս կողմից լավ է, որ դատախազի խոսք ես համարում, ուրեմն զգում ես, որ այս հարցերում մեղադրվելու հիմք ունես: Ինչևէ: Շատ չշեղվենք:
    Նախորդ գրառումը կատարելիս «քաղաքացիական» բառի փոխարեն սխալմամբ է «քաղաքական գրել»:

    Իսկ նմացած մասին առայժմ և այս թեմայում չեմ պատասխանի:

  7. #455
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    46
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Երևանի քաղաքապետի ընտրություններ

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեր խնդիրը իսկական ընտրությունների ժամանակ այդ նույն մեթոդով կեղծիքների դեմն առնելն է, որն իրականում անհամեմատ բարդ խնդիր է:
    Ընդհանրապես ոնց կարելի ա կեղծումների դեմն առնել?
    Որպես հետամնաց երկիր կարելի էր ներդնել մատները թանաքոտելու համակարգը, կարելի էր քվեաթերթիկները տպել ոչ թե Հայաստանում կամ արտասահմանում, բայց ինքներդ էլ հասկանում եք, որ այդ միջոցները պետք ա կիրառի պետությունը ու պարզից էլ պարզ ա որ չի անի:

    Հիմա ինչ կարող է անի ընդդիմությունը կամ քաղաքացիական գիտակցությամբ քաղաքացին որ կեղծումները նվազագույնի հասցվեն:


    Առաջին հերթին ընտրություններին ակտիվ մասնակցել, որ քո տեղը ուրիշը չքվեարկի:
    Ուրիշ ինչ?

  8. #456
    running... Elmo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    5,551
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Երևանի քաղաքապետի ընտրություններ

    Դե կեղծողները ներսից են: Ժողովրդի մատները թանաքոտելը բան չի փոխի:
    էսպես չի մնա

  9. #457
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2008
    Գրառումներ
    3,550
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Երևանի քաղաքապետի ընտրություններ

    Որպեսզի կեղծումների դեմ պայքարենք կամ կեղծումներից ընդհանրապես զերծ մնանք, նախ պետք ա հասարակության գիտակցության արժեհամակարգն ու աշխարհընկալումը փոխվի: Ցանկացած այլ դեպքում հայի հնարամտությունը թույլ կտա ցանկացած խոչընդոտ շրջանցել:
    Ընենց որ, կեղծիքների դեմ պայքարելու ամենալավ միջոցը կեղծիքներ չանելն է

  10. #458
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Երևանի քաղաքապետի ընտրություններ

    Մեջբերում ministr-ի խոսքերից Նայել գրառումը
    Ընդհանրապես ոնց կարելի ա կեղծումների դեմն առնել?
    Որպես հետամնաց երկիր կարելի էր ներդնել մատները թանաքոտելու համակարգը, կարելի էր քվեաթերթիկները տպել ոչ թե Հայաստանում կամ արտասահմանում, բայց ինքներդ էլ հասկանում եք, որ այդ միջոցները պետք ա կիրառի պետությունը ու պարզից էլ պարզ ա որ չի անի:

    Հիմա ինչ կարող է անի ընդդիմությունը կամ քաղաքացիական գիտակցությամբ քաղաքացին որ կեղծումները նվազագույնի հասցվեն:


    Առաջին հերթին ընտրություններին ակտիվ մասնակցել, որ քո տեղը ուրիշը չքվեարկի:
    Ուրիշ ինչ?
    Մինիստր ջան, հենց դրա համար էլ ասում եմ, որ անհամեմատ բարդ խնդիր է, որը լուծման կարիք ունի:

    Խնդիր 1՝ կարևորագույն խնդիր. Կարողանալ քաղաքացիական գիտակցություն չունեցող քաղաքացու մեջ սերմանել քաղաքացիական գիտակցություն ու այնպես անել, որ չգիտակիցները դառնան բացարձակ փոքրամասնություն: Ահավոր բարդ, թերևս նույնիսկ անլուծելի խնդիր, բայց որի համար պետք է քայլեր ձեռնարկել: Պետք է հասկացնել քաղաքացուն, որ ինքը պիտի գնա ընտրություններին՝ իր ձայնը չփոշիացնելու համար, որ բավական է, ինչ ինքը խոսում է «մեկ է կեղծում են», որովհետև ոչ թե մեկ է կեղծում են, այլ ինքն է իր չգնալով օգնում որ կեղծեն:

    Խնդիր 2՝ կաշառքի հարցը. Կարողանալ ժողովրդին հասկացնել, որ իրենց նետված երկու կոպեկը ստրկացման ճանապարհ է: Գնալ ավելի առաջ ու կարողանալ հասնել նրան, որ փողը վերցրած քաղաքացին քվեարկի իր ուզած քաղաքական ուժի օգտին (լրացուցիչ խնդիր է այդ քարոզչությունն էնպես սարքել, որ նրանք ընտրեն ՀԱԿ-ին, բացատրելով, որ դա լավագույն տարբերակն է):

    Խնդիր 3՝ դիտորդների ու վստահված անձերի հարցը. այս մարդկանց պետք է շատ լավ պատրաստել, որպեսզի նրանք կարողանան ճիշտ ու տեղին ֆիքսել բոլոր ընտրախախտումները, դրանք ամրապնդելով հավաստի ապացույցներով:


    Պետք է մտածել այլ ճանապարհներ, այդ թվում գուցե կիրառելի լինի ընտրատեղամասերի մոտ կողմնակիցների կուտակումը, արագ արձագանքման խմբերի ստեղծումը և այլն: Սրանք ընդամենը մոտեցումներ են, ոչ ավելին:

    Սակայն այս ամենը բարդագույն աշխատանք է լինելու, որն անհրաժեշտ է անել
    Վերջին խմբագրող՝ Chuk: 27.03.2009, 16:57:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  11. #459
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    46
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Երևանի քաղաքապետի ընտրություններ

    Չուկ ջան, ըստ իս մեթոդները կարելի է բաժանել երկարաժամկետ և կարճաժամկետ խմբերի:
    Օրինակ քո նշած առաջին և երկրորդ խնդիրները միանշանակ երկար ժամանակ են պահանջում: Մարդիկ պետք ա մի քիչ քաղաքակիրթ դառնան ու ընդհանրապես կրթվեն, որ էդ խնդիրները սկսեն լուծում ստանալ: Ցիվիլ մարդուն ոչ ոք չի ասի արի քեզ 5000 դրամ տամ գնա ընտրի էս մարդուն:
    Սրա լուծումները հեշտ չեն` կենսամակարդակի բարձրացում, որ 5000 դրամին թամահ չանեն, մշակույթի զարգացում հատկապես շրջաններում, կրթության որակի բարձրացում և այլն:
    Հիմա ինչքան ուզում ես քաղաքացիական գիտակցություն ասա, մեծամասնությունը կընտրի նրան, ով 5000 կտա: Հիշում եմ ԱԺ ընտրությունների ժամանակ Կարապետիչը մանթոյից դուրս չէր գալիս: Ասում էր մարդուն հեռուստացույց եմ տվել.. մի քանի ամիս առաջ, իսկ ընտրության օրն եկել ասումա Կարապետիչ ջան, ինձ 5000 են առաջարկում, բայց որ դու 3000 տաս քեզ կընտրեմ: No Comments..

    Ինչ վերաբերում ա խմբերի ստեղծմանը, ապա նման խմբեր պետք ա ստեղծվեն յուրաքանչյուր տեղամասի համար, որ գոնե թույլ չտան վստահված անձին գողանան տանեն ծեծեն և այլն ու վստահված անձը իրան մի քիչ վստահ զգա, թե չէ մենակ էդքանի դեմ ամեն մեկը չի կարող:

    Մի հարց էլ կա, որ իմ մտքում էր դեռ նախագահական ընտրություններից սկսած.. ԼՏՊ-ի շրջապատում շատ են մարդիկ, որ ընտրությունների կեղծմամբ են զբաղվել 90-ականներին: Միթե չգիտեն հակաթույն կեղծումների դեմ? Այսնքն դիմացինի քայլերը եթե գիտես, հնարավոր դա չի դա ինչ որ ձևի կանխարգելել?

  12. #460
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Երևանի քաղաքապետի ընտրություններ

    Մեջբերում ministr-ի խոսքերից Նայել գրառումը
    Չուկ ջան, ըստ իս մեթոդները կարելի է բաժանել երկարաժամկետ և կարճաժամկետ խմբերի:
    Օրինակ քո նշած առաջին և երկրորդ խնդիրները միանշանակ երկար ժամանակ են պահանջում: Մարդիկ պետք ա մի քիչ քաղաքակիրթ դառնան ու ընդհանրապես կրթվեն, որ էդ խնդիրները սկսեն լուծում ստանալ: Ցիվիլ մարդուն ոչ ոք չի ասի արի քեզ 5000 դրամ տամ գնա ընտրի էս մարդուն:
    Սրա լուծումները հեշտ չեն` կենսամակարդակի բարձրացում, որ 5000 դրամին թամահ չանեն, մշակույթի զարգացում հատկապես շրջաններում, կրթության որակի բարձրացում և այլն:
    Հիմա ինչքան ուզում ես քաղաքացիական գիտակցություն ասա, մեծամասնությունը կընտրի նրան, ով 5000 կտա: Հիշում եմ ԱԺ ընտրությունների ժամանակ Կարապետիչը մանթոյից դուրս չէր գալիս: Ասում էր մարդուն հեռուստացույց եմ տվել.. մի քանի ամիս առաջ, իսկ ընտրության օրն եկել ասումա Կարապետիչ ջան, ինձ 5000 են առաջարկում, բայց որ դու 3000 տաս քեզ կընտրեմ: No Comments..
    Այո՛, սա երկարաժամկետ լուծում պահանջող խնդիր է, իսկ լուծմամբ զբաղվում են արդեն տարուց ավելի: Միանշանակ է, որ այսօր գումար վերցնողներն անհամեմատ ավելի քիչ են: Այլ հարց է, որ անձամբ ես գտնում եմ, որ այս քարոզարշավի ժամանակ մեծապես պետք է զբաղվել այս խնդրի լուծման, բարոյական արժեհամակարգի պրոպագանդայով, ստրկացման մասին մանրամասն վերլուծություններով:

    Մեջբերում ministr-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի հարց էլ կա, որ իմ մտքում էր դեռ նախագահական ընտրություններից սկսած.. ԼՏՊ-ի շրջապատում շատ են մարդիկ, որ ընտրությունների կեղծմամբ են զբաղվել 90-ականներին: Միթե չգիտեն հակաթույն կեղծումների դեմ? Այսնքն դիմացինի քայլերը եթե գիտես, հնարավոր դա չի դա ինչ որ ձևի կանխարգելել?
    Անիմաստ խոսակցությունների գիրկը չընկնելու համար չեմ ուզում բանավեճ ծավալել, թե քանիսն են ՀԱԿ-ում «նախկին ընտրակեղծարար» (այդպիսիք, անշուշտ, չեն կարող չլինել), սակայն այս ասածդ անհիմն է, ասեմ թե ինչու: Բոլորս գիտենք այդ կեղծիքների մեխանիզմները ու գիտենք հրաշալի, պետք չի, որ մարդը նախկինում ինքը դրա մասնիկը լիներ այդ մեխանիզմներ իմանալու համար: Իսկ հակամեխանիզմներ մշակվում կամ առնվազն փորձում են մշակվել: Մասնավորապես վերջին օրերին իմ ունեցած տեղեկատվությամբ այս ուղղությամբ բազում քննարկումներ են գնում:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  13. #461
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    46
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Երևանի քաղաքապետի ընտրություններ

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Անիմաստ խոսակցությունների գիրկը չընկնելու համար չեմ ուզում բանավեճ ծավալել, թե քանիսն են ՀԱԿ-ում «նախկին ընտրակեղծարար» (այդպիսիք, անշուշտ, չեն կարող չլինել), սակայն այս ասածդ անհիմն է, ասեմ թե ինչու: Բոլորս գիտենք այդ կեղծիքների մեխանիզմները ու գիտենք հրաշալի, պետք չի, որ մարդը նախկինում ինքը դրա մասնիկը լիներ այդ մեխանիզմներ իմանալու համար: Իսկ հակամեխանիզմներ մշակվում կամ առնվազն փորձում են մշակվել: Մասնավորապես վերջին օրերին իմ ունեցած տեղեկատվությամբ այս ուղղությամբ բազում քննարկումներ են գնում:
    Դրա համար ես կոնկրետ թիվ, կամ մարդկանց չշեշետեցի: Ես ակումբի շատ մասնակիցներից ավելի տարիքով եմ, ու տեսել եմ շատ բաներ ինչ որ շատերը միայն լսել են կամ չեն ել լսել: Մենք գիտենք կեղծումների միայն ընդհանուր սցենարը: Նույն ձևի գիտենք ասենք շատ սարքերի աշխատանք, բայց որ փչանա դժվար թե սարքենք: Մի բանա ուղղակի իմանալ, մեկ այլ բան կազմակերպել ու մասնակցել: Համարենք, որ ապաշխարհել են: Բայց ներքին խոհանոցին պետք է քաջածանոթ լինեն:
    Հակամեխանիզմները պետք էր կիրառել դեռ նախագահական ընտրությունների ժամանակ, իսկ եթե կիրառվել են ուրեմն անարդյունավետ են եղել: Տեսնենք հիմա ինչ կմտածեն:

  14. #462
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Երևանի քաղաքապետի ընտրություններ

    Մեջբերում ministr-ի խոսքերից Նայել գրառումը
    Դրա համար ես կոնկրետ թիվ, կամ մարդկանց չշեշետեցի: Ես ակումբի շատ մասնակիցներից ավելի տարիքով եմ, ու տեսել եմ շատ բաներ ինչ որ շատերը միայն լսել են կամ չեն ել լսել: Մենք գիտենք կեղծումների միայն ընդհանուր սցենարը: Նույն ձևի գիտենք ասենք շատ սարքերի աշխատանք, բայց որ փչանա դժվար թե սարքենք: Մի բանա ուղղակի իմանալ, մեկ այլ բան կազմակերպել ու մասնակցել: Համարենք, որ ապաշխարհել են: Բայց ներքին խոհանոցին պետք է քաջածանոթ լինեն:
    Հակամեխանիզմները պետք էր կիրառել դեռ նախագահական ընտրությունների ժամանակ, իսկ եթե կիրառվել են ուրեմն անարդյունավետ են եղել: Տեսնենք հիմա ինչ կմտածեն:
    Ներողություն, սակայն թույլ տուր տարիքի հիշատակումդ համարել անտեղի ու ասել, որ ամեն ինչ էլ տեսել ենք ու ամեն ինչ էլ գիտենք: Եվ նաև թող մեծամտություն հնչի, բայց շատ դեպքերում գիտենք նաև կոնկրետ մեխանիզմները: Այնպես ոչ կոչ եմ անում ակամա սև փիառով չզբաղվել

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  15. #463
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    46
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Երևանի քաղաքապետի ընտրություններ

    Անտեղի? 11 ու 17-18 տարեկանը նույն բանն են տեսնում կամ հասկանում?

  16. #464
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    46
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Երևանի քաղաքապետի ընտրություններ

    Սև PR-ի խնդիր չկա: Ինչ կա կա.. դրանից ոչ ոք չի կարող հրաժարվել:

  17. #465
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Երևանի քաղաքապետի ընտրություններ

    Մեջբերում ministr-ի խոսքերից Նայել գրառումը
    Անտեղի? 11 ու 17-18 տարեկանը նույն բանն են տեսնում կամ հասկանում?
    Ես կարող եմ բազում այն ժամանակվա 11 տարեկանների անվանակոչել, ովքեր հազար անգամ ավելի լավ են տեղեկացված այն ժամանակվա կատարվածին, քան այն ժամանակվա 17-18 կամ թեկուզ 30 տարեկանները: Ու բնավ կարևոր չէ այս համատեքստում նրանց այն ժամանակվա տարիքը: Այդպես խոսելու դեպքում ես կարող եմ պնդել, որ 17-18 տարեկանները այն ժամանակ այնքան հասունություն չունեին, ենթադրենք (զուտ որպես օրինակ եմ ասում), որ հստակ հասկանային կատարվածը, առանց ընկնելու կողքի տրամադրությունների տակ:

    Ինչ վերաբերվում է սև փիառին, ապա պնդում եմ: Անտեղի, խոսակցության հետ չառնչվող ժամանակ նետված այդ խոսքերը, որոնք կարող են որոշակի տրամադրություններ արթնացնել, ես լրիվ իրավունք ունեմ կոչելու սև փիառ, անկախ նրանից դա նպատակաուղղված է, թե ակամա:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

Էջ 31 96-ից ԱռաջինԱռաջին ... 212728293031323334354181 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. ԱԺ ընտրություններ, 2017
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 521
    Վերջինը: 25.04.2017, 14:10
  2. ՏԻՄ ընտրություններ. Վանաձոր
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 16
    Վերջինը: 01.09.2012, 17:09
  3. Քաղաքապետի ընտրություն Հրազդանում․ 2012
    Հեղինակ՝ Տրիբուն, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 294
    Վերջինը: 20.02.2012, 16:54
  4. ՏԻՄ ընտրություններ
    Հեղինակ՝ Մարկիզ, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 179
    Վերջինը: 14.05.2009, 13:24
  5. Ընտրություններ
    Հեղինակ՝ Սար Կամլեռ, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 2
    Վերջինը: 13.11.2008, 17:51

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •