User Tag List

Էջ 3 13-ից ԱռաջինԱռաջին 1234567 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 31 համարից մինչև 45 համարի արդյունքները՝ ընդհանուր 183 հատից

Թեմա: Հայրենիքի պաշտպանության համար զենք վերցնողը...

  1. #31
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    11.01.2009
    Գրառումներ
    740
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Կյանքի խոսք (խարիզմատներ)

    Մեջբերում Nareco-ի խոսքերից Նայել գրառումը
    Կտրո'ւկ,

    1. Նախ, հարցս քեզ չէր ուղղված դու իմ նախորդ հարցին պատասխանել էիր:
    2. Ի՞նչը կոնկրետ չեմ պատասխանել, Դուք երևի կոնկրետ հասկացության տակ հասկանում եք կոնկրետ բառը, իսկ ես նկատի ունեմ երևույթը, վերաբերմունքը: Մեկ անգամ ևս կարդացեք, կըմբռնեք:
    3. Կտրո'ւկ, բայց շատ կտրուկ ես արտահայտվում, ո՞վ է հավատքին հակառակվում, ձեր մի քանի գրառումներից ինձ մոտ առաջացան որոշ հարցեր, որոնք էլ ուղղեցի ձեզ, հարցեր ուղղելը դա դեռ հավատքին հակառակվել չէ:
    4. Նախ, տեղին համեմատություն չէր. մանրամասնեմ.
    1. I.Հայրենիքը, ընտանիքը պաշտպանելու համար դու չունես «ընտրության լայն
      հնարավորություն», այսինքն երբ թշնամին հարձակվում է, ու կյանքդ, ընտանիքիդ ապահովությունը մազից է կախված, չես նստում մտածում, «ո՞նց խփեմ, որ չսպանեմ, մարդասպան դուրս չգամ հանկարծ» ...

    1. II. Իսկ քո բերած գողի օրինակը ուղղակի աբսուրդ է, նախ համեմատության ապա «ընտրության լայն հնարավորության» տեսանկյունից:
    Նարեկ. ասածս ինչ էր.երբ վստահությունդ և հավատքդ հերիքում է առ Աստված.՝ոչ վախենում ես սովից.ոչ փոթորկից ոչ մահից...... իսկ անընդհատ հարցնել բա որ այսպես լինի ի՞նչ կանես .բա որ այնպես լինի ինչ կանես.դա հիմնականում աթեիստների հարցեր են։Կարելի է ապրել ուղղակի տվյալ օրով.իսկ թէ հետո ինչ հողմեր ու փորձություններ կգան մեր գլխին այդ ժամանակ էլ պարձ կլինի ինչ անենք։
    թէ չէ ես էլ վերցնեմ ու հարցնեմ ՝
    Նարեկ եթէ միայն քո վկայություննէ պետք դատարանում .որ ընկերոջդ դատեն կամ ոչ ՝ հանուն դրա կարելի՞ է մի թեթև ստել ու ընկերոջդ ազատել։
    ես չեմ ասում թէ ունեմ սարեր շուռ տվող հավատք. հարցը ոչ թէ ինձանում կամ մյուսում է կայանում այլ ճշմարիտ վարդապետությանը ։
    իսկ երբ կհասնենք կատարյալ հավատքին կամ չենք հասնի դա այլ հարց է։

  2. #32
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    11.01.2009
    Գրառումներ
    740
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Կյանքի խոսք (խարիզմատներ)

    Մեջբերում ars83-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի Կտրուկ, անձամբ դուք սո՞ւրբ եք, թե՞ ոչ:
    Արսեն ջան չեմ սիրում երբ հարցիս հարցով են պատասխանում.այն էլ ընդհանրապես հարցից հեռու մի հարցով։
    Մեջբերում ars83-ի խոսքերից Նայել գրառումը
    Որտե՞ղ եք տեսել, որ Քրիստոս Ավետարանում ասի, որ Իրեն հավատացողի եղբայրը միայն իր հավատակիցն է:

    ես չասացի միայն։ Ասում եմ տվյալ դեպքում խոսքը գնում է հավատակցության մասին։
    Հիշիր թէ Հիսուս ինչ ասաց երբ իր մայրն ու եղբայրները նրան դուրս էին կանչում։

  3. #33
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Կյանքի խոսք (խարիզմատներ)

    Մեջբերում Կտրուկ-ի խոսքերից Նայել գրառումը
    Արսեն ջան չեմ սիրում երբ հարցիս հարցով են պատասխանում.այն էլ ընդհանրապես հարցից հեռու մի հարցով։
    Չեղավ, խնդրում եմ չփախնել հարցիցս. դուք ձեզ սուրբ համարո՞ւմ եք: Դեմ եք, որ Ս.Սարգսին սուրբ անվանենք, ուզում եմ իմանալ ինքներդ ձեզ սուրբ անվանո՞ւմ/համարո՞ւմ եք:


    ես չասացի միայն։ Ասում եմ տվյալ դեպքում խոսքը գնում է հավատակցության մասին։
    Ես էլ չասացի «միայն»: Ձեր գրածի տոնն էր այնպիսին, որ «միայն հավատակիցների համար»:
    Այսինքն ընդունո՞ւմ եք, որ այդ «եղբայր» հասկացության մեջ (ում համար Առաքյալը կոչ է անում կյանքը դնել), կարող է մտնել արյունակից (բայց անհավատ) եղբայրը, քույրը, մայրը, զավակը, հարևանը, և այլն: Եթե այո, ապա ստացվում է, որ ընտանիքը պաշտպանած նահատակը կատարել է Աստծո պատվիրանը: Եթե ոչ, ապա ինչպե՞ս կհիմնավորեք, որ խոսքը միայն հավատակիցների մասին է:
    Հիշիր թէ Հիսուս ինչ ասաց երբ իր մայրն ու եղբայրները նրան դուրս էին կանչում։
    Գիտեի, որ այս դրվագն եք նշելու, դրա համար հատուկ գրեցի ոչ թե Քրիստոսի եղբայրների, այլ Նրան հավատացողների եղբայրների մասին: Այո, հավատակիցն էլ է եղբայր, արնակից եղբայրդ էլ (լինի հավատացյալ, թե անհավատ), այդպես չէ՞:

    Հ.Գ. Ես չեմ հասկանում առարկությունների իմաստը: Ենթադրենք, դադարեցինք ազգակիցների համար մարտի դաշտում ընկածներին Աստծո պատվիրանը կատարած համարել, ի՞նչ դրանից: Որ դեմ եք արտահայտվում դրան, ի՞նչ եք ուզում ասել, սովորեցնել:

  4. #34
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    11.01.2009
    Գրառումներ
    740
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Կյանքի խոսք (խարիզմատներ)

    Մեջբերում ars83-ի խոսքերից Նայել գրառումը
    Հ.Գ. Ես չեմ հասկանում առարկությունների իմաստը: Ենթադրենք, դադարեցինք ազգակիցների համար մարտի դաշտում ընկածներին Աստծո պատվիրանը կատարած համարել, ի՞նչ դրանից: Որ դեմ եք արտահայտվում դրան, ի՞նչ եք ուզում ասել, սովորեցնել:
    Ինչ կա չհասկանալու Հարգելի Արսեն։ Այս պատերազմի թոհ ու բոհը կարծեմ թէ դու ես բարձրացրել։ եթէ չեմ սխալվում. դու համարում ես որ մարդ կարող է ապրել իր ուզած կյանքը. հետո զոհվել պատերազմում՝ հանուն հայրենիքի. և համարել որ Աստծո պատվիրա՞ն է կատարել. և դրանով իսկ փրկվել ու տեղափոխվել երկի՞նք։

  5. #35
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    11.01.2009
    Գրառումներ
    740
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Կյանքի խոսք (խարիզմատներ)

    Մեջբերում ars83-ի խոսքերից Նայել գրառումը
    Չեղավ, խնդրում եմ չփախնել հարցիցս. դուք ձեզ սուրբ համարո՞ւմ եք: Դեմ եք, որ Ս.Սարգսին սուրբ անվանենք, ուզում եմ իմանալ ինքներդ ձեզ սուրբ սուրբ անվանո՞ւմ/համարո՞ւմ եք
    սրա մասին այլ թեմայում կխոսենք.որովհետև շատ ծավալուն ու առանձին թեմա է։

  6. #36
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Կյանքի խոսք (խարիզմատներ)

    Մեջբերում Կտրուկ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչ կա չհասկանալու Հարգելի Արսեն։ Այս պատերազմի թոհ ու բոհը կարծեմ թէ դու ես բարձրացրել։ եթէ չեմ սխալվում. դու համարում ես որ մարդ կարող է ապրել իր ուզած կյանքը. հետո զոհվել պատերազմում՝ հանուն հայրենիքի. և համարել որ Աստծո պատվիրա՞ն է կատարել. և դրանով իսկ փրկվել ու տեղափոխվել երկի՞նք։
    Չեմ պնդում, որ այդպես է բոլոր դեպքերում, բայց չեմ բացառում այս դեպքը: «Իր ուզած կյանքն է ապրել»-ը մի քիչ շատ աղոտ է: Բայց այն Աստծո Շնորհը, որին այդքան հղվում եք, չեմ խափանում այս մարդկանց դեպքում էլ, քանի որ ուրիշի համար կյանքը տալը սիրո մեծագույն արտահայտություն եմ համարում: Միգուցեև մարդը ողջ իր կյանքում Եկեղեցի չի հաճախել, Աստծո խոսքին ականջ չի դրել, բայց եթե նա որոշել է կամավոր իր կյանքը տալ ուրիշի համար, նրա մեջ հաստատ ինչ-որ բան կա Աստծուց: Դուք միանգամից «ոչ» եք ասում նման մարդու փրկությանը, ես ասում եմ՝ Աստված գիտի:

    Այնուամենայնիվ, ի՞նչու եք առարկում նաև բացահայտորեն հավատքի համար կյանքը զոհելու դեպքերի դեմ (ՎարդանՄամիկոնյան և այլոք): Սա էլ հո Աստծո Խոսքը լսած, ընդունած մարդիկ էին, գնում էին պատերազմելու հանուն իրենք զավակների, նրանց ֆիզիկապես և հոգեպես առողջության համար:

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Tig (29.05.2009)

  8. #37
    Toreador from AF Nareco-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.06.2006
    Հասցե
    Երևան-Բարսելոնա
    Տարիք
    39
    Գրառումներ
    353
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Կյանքի խոսք (խարիզմատներ)

    Մեջբերում Կտրուկ-ի խոսքերից Նայել գրառումը
    Նարեկ. ասածս ինչ էր.երբ վստահությունդ և հավատքդ հերիքում է առ Աստված.՝ոչ վախենում ես սովից.ոչ փոթորկից ոչ մահից...... իսկ անընդհատ հարցնել բա որ այսպես լինի ի՞նչ կանես .բա որ այնպես լինի ինչ կանես.դա հիմնականում աթեիստների հարցեր են։Կարելի է ապրել ուղղակի տվյալ օրով.իսկ թէ հետո ինչ հողմեր ու փորձություններ կգան մեր գլխին այդ ժամանակ էլ պարձ կլինի ինչ անենք։
    թէ չէ ես էլ վերցնեմ ու հարցնեմ ՝
    Նարեկ եթէ միայն քո վկայություննէ պետք դատարանում .որ ընկերոջդ դատեն կամ ոչ ՝ հանուն դրա կարելի՞ է մի թեթև ստել ու ընկերոջդ ազատել։
    ես չեմ ասում թէ ունեմ սարեր շուռ տվող հավատք. հարցը ոչ թէ ինձանում կամ մյուսում է կայանում այլ ճշմարիտ վարդապետությանը ։
    իսկ երբ կհասնենք կատարյալ հավատքին կամ չենք հասնի դա այլ հարց է։
    Բայց ո՞վ խոսեց վստահության ու հավատի պակասից: Նորից եմ կրկնում, հուսով եմ վերջին անգամ.
    Ձեր (Կտրուկ, Հրայր ) մի շարք գրառումներից հետո ինձ մոտ հարց առաջացավ, որն էլ ուղղեցի ձեզ: Աթեիստների հարցեր չեն: Շատ նորմալ, տրամաբանված, հիմնավորված հարց էր: Այդ ի՞նչ շնորհի եք արժանացել, որ հարցերն այդպես կարողանում եք դասակարգել աթեիստի, ոչ աթեիստի:

    Դուք ավելի լավ է պատասխանեիք, թե որ եկեղեցու անդամ եք, ո՞րի գաղափարախոսությունն եք կիսում: Ինչո՞ւ եք խուսափում պատասխանելուց:
    ArmFootball.com / First Armenian Front

  9. #38
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    11.01.2009
    Գրառումներ
    740
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Կյանքի խոսք (խարիզմատներ)

    Մեջբերում ars83-ի խոսքերից Նայել գրառումը
    Դուք միանգամից «ոչ» եք ասում նման մարդու փրկությանը, ես ասում եմ՝ Աստված գիտի:
    Արսեն ջան ես ոչ մեկի փրկությանն էլ ոչ չեմ ասում.ու ընդհանրապես ես կրոն բաժնում իմ անձնական թեզերը աշխատում եմ չդնել.այլ միայն կտակարանի տեսակետն եմ ուզում որ շահած լինեն։
    Մեջբերում ars83-ի խոսքերից Նայել գրառումը
    Այնուամենայնիվ, ի՞նչու եք առարկում նաև բացահայտորեն հավատքի համար կյանքը զոհելու դեպքերի դեմ (ՎարդանՄամիկոնյան և այլոք): Սա էլ հո Աստծո Խոսքը լսած, ընդունած մարդիկ էին, գնում էին պատերազմելու հանուն իրենք զավակների, նրանց ֆիզիկապես և հոգեպես առողջության համար:
    սենց ասեմ՝ այսինքն ես չեմ ասում այլ կտակարանը՝
    ուզում ես օրինավոր ամուսին ու լավ հայր եղիր ընտանիքիդ համար.
    ուզում ես մեծն բարեգործ եղիր .
    ուզում ես կյանքդ մի քանի անգամ տուր հայրենիքիդ համար
    ուզում ես պարկիր նռնակի վրա որ մյուսները չվնասվեն
    մեկ է՝
    եթե Հիսուսին տեր ու փրկիչ չես ընդունել՝ դատապարտության տակ ես։
    Վերջին խմբագրող՝ Կտրուկ: 28.05.2009, 18:48:

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Hrayr (29.05.2009)

  11. #39
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    11.01.2009
    Գրառումներ
    740
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Կյանքի խոսք (խարիզմատներ)

    Մեջբերում Nareco-ի խոսքերից Նայել գրառումը
    Դուք ավելի լավ է պատասխանեիք, թե որ եկեղեցու անդամ եք, ո՞րի գաղափարախոսությունն եք կիսում: Ինչո՞ւ եք խուսափում պատասխանելուց:
    ԱՐԻ ՈՒ ՏեՍ ։
    Այն եկեղեցին է. որը շարժվում է կտակարանով .որևէ անվանում չի կրում իր վրա։ կան դրսից կպցված անուններ.բայց ես դրանք չեմ կրկնի։
    եթե այդքան հետաքրքիր է իմ անձը .ասեմ որ այղ եկեղեցու անդամը չեմ դեռ այլ ունկնդիրը և համախոհը։
    Վերջին խմբագրող՝ Կտրուկ: 28.05.2009, 18:46:

  12. #40
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    11.01.2009
    Գրառումներ
    740
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Կյանքի խոսք (խարիզմատներ)

    Մեջբերում ars83-ի խոսքերից Նայել գրառումը
    Կրկին հիշեցնեմ բարի սամարացու առակը՝ սամարացին վիրավորվածի եղբա՞յրն էր արդյոք:
    ես էլ հիշեցնեմ Հարգելի Արսեն։
    մի մարդ երուսաղեմից(Աստծո տունն է խորհրդանշում) իջնում էր երիքով(մեղքի և անօրենության քաղաք էր) և ընկավ ավազակների ձեռքը։(երբ թողնում ենք Աստծուն ամեն բան կորցնում ենք.թալանվում ենք մեղքից)
    Քահանան անցավ և չօգնեց.ղեվտացին անցավ և չօգնեց. Սամարացին անցավ. գթաց վիրավորին .նրա վերքերին գինի(արյունն է խորհրդանշում) և յուղ(Օծություն է խորհրդանշում) լցրեց. տարավ նրան իջևանատուն (եկեղեցի) և իջևանատիրոջը (հովվին)հանձնեց. որոշ գումար թողնելով.և ասեց. որ եթե ավել բան ծաղսի՝մյուս գալուց(Հիսուսի 2 րդ գալուստը)կփոխհատուցի։
    Արսեն ես այնպես եմ կարծում.որ Բարի Սամարացին՝հենց Հիսուսն է։

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Hrayr (29.05.2009)

  14. #41
    Toreador from AF Nareco-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.06.2006
    Հասցե
    Երևան-Բարսելոնա
    Տարիք
    39
    Գրառումներ
    353
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Կյանքի խոսք (խարիզմատներ)

    Մեջբերում Կտրուկ-ի խոսքերից Նայել գրառումը
    ԱՐԻ ՈՒ ՏեՍ ։
    Այն եկեղեցին է. որը շարժվում է կտակարանով .որևէ անվանում չի կրում իր վրա։ կան դրսից կպցված անուններ.բայց ես դրանք չեմ կրկնի։
    եթե այդքան հետաքրքիր է իմ անձը .ասեմ որ այղ եկեղեցու անդամը չեմ դեռ այլ ունկնդիրը և համախոհը։
    Բա չիմանա՞մ ուր գամ:
    Ո՞ր եկեղեցին: Պիտի մի քանի անգամ հարցնե՞մ, որ բարեհաճեք պատասխանել:
    ArmFootball.com / First Armenian Front

  15. #42
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    11.01.2009
    Գրառումներ
    740
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Կյանքի խոսք (խարիզմատներ)

    Մեջբերում Nareco-ի խոսքերից Նայել գրառումը
    Բա չիմանա՞մ ուր գամ:
    Ո՞ր եկեղեցին: Պիտի մի քանի անգամ հարցնե՞մ, որ բարեհաճեք պատասխանել:
    Նարեկ. ես ուրիշ պատասխանելու ձև չգիտեմ.էլ տարբերակ չի մնացել այս հարցիդ պատասխանելու։
    Իսկ թէ ու՞ր գաս .շատ պարզ է։ օր ու ժամ ենք հարմարեցնում .իրար տեսնում ու գնում։

  16. #43
    Toreador from AF Nareco-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.06.2006
    Հասցե
    Երևան-Բարսելոնա
    Տարիք
    39
    Գրառումներ
    353
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Կյանքի խոսք (խարիզմատներ)

    Մեջբերում Կտրուկ-ի խոսքերից Նայել գրառումը
    Նարեկ. ես ուրիշ պատասխանելու ձև չգիտեմ.էլ տարբերակ չի մնացել այս հարցիդ պատասխանելու։
    Իսկ թէ ու՞ր գաս .շատ պարզ է։ օր ու ժամ ենք հարմարեցնում .իրար տեսնում ու գնում։
    Կտրուկ, լավ փորձենք այսպես:
    Ես Հայ Առաքելական Եկեղեցու անդամ եմ, դու ո՞ր եկեղեցու անդամ ես:
    Ամենևին էլ պարզ չէ: Անունը նույնիսկ չես ասում:
    ArmFootball.com / First Armenian Front

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    յոգի (29.05.2009)

  18. #44
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    02.09.2007
    Տարիք
    41
    Գրառումներ
    287
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Կյանքի խոսք (խարիզմատներ)

    Ես այն եկեղեցու անդամ եմ, որ ծնվեց առաջին դարում,ես Քրիստոսի եկեղեցու անդամ եմ։
    Մեր եկեղեցում շատ հոգիներ կան, կան ՀԱԵ -ից ԿԽ-ից և այլնից, մենք հասկանում ենք իրար ու սիրում ենք մեր Տիրոջ սիրով, այն սիրով որով Նա մեզ սիրեց,իսկ եթե դուք էլ այդ եկեղեցուց լինեիք, դուք էլ կսիրեիք մեզ,իսկ նա ով սիրում է, շնորհավորում եմ դուք ճանաչում եք Աստծուն, Նա սեր է։
    Հիներն անցան և ահա ամեն բան Նոր է ...

  19. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Կտրուկ (29.05.2009)

  20. #45
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Կյանքի խոսք (խարիզմատներ)

    Մեջբերում Hrayr-ի խոսքերից Նայել գրառումը
    Լավ, ես պասիվ դիրք եմ ընդունում.... ժամանակավորապես, մինչև կրքերը մարեն....
    ափսոս որ չեք ուզում ընդունել ճշմարտությունը, եթե թշնամուն սպանելը ճիշտ եք համարում ապա այդպես էլ վարվեք, ես իմ Աստծո ասածն եմ ճիշտ համարում և հակված եմ պնդելու, որ թշնամու համար աղոթել է պետք.... իսկ պաշտպանվելու համար խնդիր չունեմ ես, ով ունի թող կարդա 91 սաղմոսն ու իմանա որ ինքն էլ կարող է անհանգստանալու պատճառ չունենալ....
    Հրայր, փաստորեն Աստծո խոսքը քո ձևով հասկանալով դուրսա գալիս, որ էս կյանքը անիմաստա; Բա էլ չարի ու բարու պայքարի իմաստը ո՞րն ա: Բա էլ հարազատի նկատմամբ սիրո իմաստը ո՞րնա: Չէ որ Աստված Սեր է: Ուրեմն դու բացի քեզնից ոչ ոքի չես սիրում, քանի որ մտածում ես լոկ քո հոգու «փրկության» մասին: Սիրել նշանակում է պատրաստ լինել թշնամու կոկորդը կրծել հանուն հարազատներիդ ու եթե պետք է կյանքիդ գնով: Դե քո հետ հայրենասրության մասին խոսելն էլ ավելորդ է…
    Աստծո բոլոր խոսքերն ու գործերն էլ տրամաբանական են, եթե կարողանաս մի քիչ ճիշտ հասկանաս: Իսկ քո մոտեցման մեջ տրամաբանություն չեմ տեսնում: Ի՞նչ արժեք ունի հոգուդ փրկությունը առանձ պայքարի, ինչիդ է պետք նման «փրկված», բայց ողորմելի հոգին:

    հ.գ. Կներես իհարկե, որ կոպիտ եմ արտահայտվում, բայց այլ կերպ չէի կարող քեզ հասցնել մտքերս:
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  21. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Չամիչ (19.07.2009)

Էջ 3 13-ից ԱռաջինԱռաջին 1234567 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հայաստանը միջուկային զենք ունի՞
    Հեղինակ՝ Ներսես_AM, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 13
    Վերջինը: 20.05.2016, 20:52
  2. Երեխաների պաշտպանության օրը
    Հեղինակ՝ Smokie, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 14
    Վերջինը: 03.06.2011, 18:27
  3. Ում է զենք պետք և ինչ նպատակների համար
    Հեղինակ՝ Sirop, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 22
    Վերջինը: 12.05.2008, 14:29
  4. Շնորհավոր Հայրենիքի պաշտպանների օրը
    Հեղինակ՝ Ֆելո, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 11
    Վերջինը: 09.03.2008, 13:05
  5. Խանդը որպես զենք
    Հեղինակ՝ Սամվել, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 20
    Վերջինը: 12.08.2007, 14:31

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •