Արդար ա ժողովուուուուրդ(armena), արդար աաաա, ծանոթացեք և հաստատ կշահեք![]()
Բա էլ ասելդ քանի՞ կոպեկ արժի, եթե չես պատրաստվում նրա կյանք «խցկվես»...
Էնքան որ ներսինդ դուրս թափես...
Անարդար մարդ ես: Չի կարելի:
Հավայի տեղը ասես, էդ տղու զգացմունքներն էլ խառնես իրար, վերջում էլ ասես, չեմ պատրաստվում խցկվեմ քո կյանք:
Էհ... Արի դու վերջնական խցկվի Չուկի կյանք էլի...Աչքիս իսկականից ամենահարմար տարբերակն էդ էր...
Մի բան էլ ես ասեմ լավ?
Երբ մեկին, ով "քեզ չի սիրում" ասում ես էդ մասին, հաջորդ քայլով ուղղակի պիտի անհետանաս, իսկ երբ Նա ոչինչ չգիտի այդ մասին, ինչքան ուզում ես սիրի, ոչ ոք չի կարող արգելել: Ասածներս օդից չեմ վերցրել, հավատացեք ինձ, եթե փոխադարձ չի, ավելի լավ է չիմանա![]()
Վերջին խմբագրող՝ Dayana: 25.05.2009, 20:19:
Ասելն արդեն խցկվել է նշանակում։ Դրանով կամա թե ակամա խցկվելու ես, թեկուզ նրանով, որ այդ մարդու ներսում արդեն ինչ–որ բան փոխվելու է՝ անկախ նրանից՝ քո հանդեպ պատասխան սեր տածում է, թե ոչ։ Առանց ակնկալիքի ասելն ուղղակի ինքնախաբեություն է։ Խոստովանելն ինքնին ակնկալիք է ու շատ որոշակի, ի դեպ։ Իսկ իսկապես ակնկալիք չունեցողը պարզապես հեռանում է՝ լուռ ու աննկատ։![]()
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
շնորհակալ եմ...
հասկանում եմ...ու չափազանց լավ...
ես միշտ էլ փորձում եմ նրա հետ հանդիպումներից խուսափել,բայց երբեմն չեմ դիմանում: Չեմ կարող չտեսնել...ուզում եմ գոնե հազարից մեկ տեսնել,որ զգամ,իմանամ,որ հաստատ լավ է...հետո գնամ մի տեղ,որ ինձ ոչ մեկ չի կարող գտնել,ու լուռ արտասվեմ,հետո գիտակցել,թե որքան շատ եմ սիրում ես նրան ու պարզապես երջանիկ լինեմ...
Առանց ոչինչ ակնկալելու ինչ որ բան ասելը անիմաստությունների անիմաստությունը կլինի, ամեն դեպքում կարծում եմ ակնկալում ես, "прост так даже мухи не т***аются", շատ ես քեզ զոհի տեղ դնում ու մեղադրում ես քեզ անտեղի, դու դեռ ոչ մի վատ բան չես արել:
Ինչ հրաշքի մասինա խոսքը եթե դու դրանից տանջվում ես, հրաշք կլիներ եթե ինքն էլ քեզ սիրեր,ինչով ես հպարտանում , որ անհաջող սիրահարվել ես? եթե դու մի որոշ ժամանակ ապրեիր էտ մարդու հետ կհասկանաիր որ սովորական մահկանացուա ու էտքան հիացած չէիր լինի: Դու քեզ ես վատություն անում:
Չի կարելի ինչ որ մեկին կյանքի իմաստ դարձնել, աշխարհդ կփլվի երբ էտ մարդը չլինի, դու ինքդ քեզ դատապարտել ես դժբախտության: Ինչա նշանակում ինչ որ մեկը , որ քո ոչինչնա քո կյանքի իմաստնա? Դու քեզ չես սիրում, ինչի ես ջահել կյանքդ մատաղ անում ինչ որ մեկին? Իսկ ինչու դու պիտի տանջվես կամ մեռնես? Քեզ դրա համար են լույս աշխարհ բերել? Բացի քո ծնողներից ոչ ոք արժան չի որ զոհես քեզ:
Երևի սիրուն, ջահել աղջիկ ես, մի թաղի քեզ էտ սիրուդ մեջ, ամեն ինչ էլ անցողիկա, կարողա շատ դժվար լինի, բայց դե դիմանալույա: Մտածի քո մասին ինչա քեզ պետք, մտածի որ դու ժպտաս ու երջանիկ լինես:
Կներես եթե կոպիտ էին գրածներս , ուղակի էտա ճշմարտությունը:
Հաջողություն քեզ, ուղակի սիրի քեզ :
Полюбить так короля, своровать так миллион
Король +
Dina (09.06.2009)
Sisuan - շատ կարճ ժամանակ առաջ դու նիհարում էիր, որ սիրեցյալդ ուրիշների չնայի, հիմա էս աղջկան մեղադրում ե՞ս սիրելու մեջ![]()
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ