Հա, իրոք, շատ ծանր հարցա: Նախ ինձ հետաքրքիր է որքան է քո ու էդ մարդու տարիքային տարբերությունը, նա երեխաներ ունի, թե ոչ, երեխաները ինչ տարիքի են, եթե ունի: Ես քեզ ճիշտը կասեմ, այսինքն չեմ նայի ոչ մի ձևականության: Շատ վատա, որ դու սիրահարվել ես ամսւսնացած տղամարդու: Տարիքը դեռ այնքան էլ պրոբլեմ չէ, ասում են սերը տարիք չի ճանաչում: Սակայն մեկ ուրիշ ընտանիքի հնարավոր փլուզման պատճառ հանդիսանալը, համաձայնի, որ այնքան էլ հաճելի չէ: Նույնիսկ, եթե մեջտեղը կա երեխանների հարց, փաստորեն դու դառնում ես այդ երեխանների թերի զարգացման պատճառ: Սակայն կա հետևյալ հարցը, եթե այդ մարդու երեխանները բավականին չափահաս են, ապա խնդիրը առավել հեշտ է լուծվում: Մարդը այլևս չի սիրում իր կնոջը, նրա իրավունքն է թույլ տալ կնոջը գտնել այն տղամարդուն, որ կսիրի իրեն և հակառակը: Այս տեսանկյունից կարող ես զգացմունքներդ արտահայտել, իսկ ինչու ոչ: Սակայն ես քեզ խորհուրդ կտամ մեկ անգամ ևս մտածես քո զգացմունքների մասին: Գտիր ինքդ քեզ, քո տեղը, մի շտապիր և կգտնես այն պատասխանը, որն ամենաճիշտն է: Բայց մի բան հստակ է նման հարցերում չեն շտապում, այն էլ այս իրավիճակում: Լավ, հանգիստ խորը ինքդ քո մեջ վերլուծություն արա:

Էջանիշներ