Մեջբերում armena-ի խոսքերից Նայել գրառումը
ես իհարկե նրա հետ այդ թեման երբեք չեմ քննարկել(բայց գիտեմ որ ունի երեխա)
այնքան էլ լավ չեմ հասկանում,բայց ինձ թվում է,որ նա լավ է(ու թող միշտ լավ լինի),ես նորից եմ ասում,որ չեմ պատրաստվում նրա կյանքի մեջ խծկվել,խոսքը գնում է զգացմունքների ասել-չասելու մասին
Ասելն արդեն խցկվել է նշանակում։ Դրանով կամա թե ակամա խցկվելու ես, թեկուզ նրանով, որ այդ մարդու ներսում արդեն ինչ–որ բան փոխվելու է՝ անկախ նրանից՝ քո հանդեպ պատասխան սեր տածում է, թե ոչ։ Առանց ակնկալիքի ասելն ուղղակի ինքնախաբեություն է։ Խոստովանելն ինքնին ակնկալիք է ու շատ որոշակի, ի դեպ։ Իսկ իսկապես ակնկալիք չունեցողը պարզապես հեռանում է՝ լուռ ու աննկատ։