Լուսաբեր (23.05.2009)
Կարդացի բոլորը։ Ես էլ եմ կարծում, որ եթե ակնկալիքներ չկան (ուրախ եմ, որ չկան), ապա առավել ևս խոստովանելու մեջ իմաստ չկա, համենայնդեպս, ես միայն բացասական հետևանքներ եմ տեսնում էդ դեպքում։ Թեև քեզ շատ լավ հասկանում եմ ու պատկերացնում եմ խոստովանելու անհագ ցանկությունը, բայց ամեն դեպքում սխալ եմ համարում։ Հետո, երբ ամեն ինչ արդեն անցյալում լինի, ենթադրում եմ, որ անչափ գոհ կլինես, որ քեզ զսպել ես ու ոչինչ չես ասել։![]()
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Apsara (24.05.2009)
Կյանքում ոչ մեկն ապահովագրված չէ անցանկալի զգացումներից ու զգացմունքներից: Կարևորը կամքի ուժ դրսևորելն ու ժամանակին հետ կանգնելն է, որ ցավ չպատճառես քեզ ու նրանց ում սիրում ես, ովքեր թանկ են քո համար:
Ես ոչինչ չեմ ուզում...
Ուզում ես ասես՝ ասա: Ինձ եղել ա, որ առանց ակնկալիքների խոստովանել են, շատ նորմալ եմ ընդունել, ավելի եմ սկսել հարգել ու սիրել: Սակայն ես եթե ակնկալիք չունենամ, երբեք չեմ խոստովանի, ինձ համար անիմաստ ա, բայց եթե դու դրա մեջ իմաստ ես տեսնում, կարող ես ասել:
Իսկ ի՞նչ եք ակնկալում նրանից լսել ասելով ձեր զգացմունքների մասին:
Ծիծաղը դեմքի վարդն է:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ