չԷ չէ էկեք իտալական , ֆրանսիական շոկոլադի փոխարեն ԹԱԼ ԳՐԻԳ գնենքոնց որ հալած մոմ լինի
![]()
![]()
չԷ չէ էկեք իտալական , ֆրանսիական շոկոլադի փոխարեն ԹԱԼ ԳՐԻԳ գնենքոնց որ հալած մոմ լինի
![]()
![]()
....և շարունակում ենք ժպտալ ՝ձյան տաքությունով ապրելու հույսով
Ֆրեյա (17.05.2009)
sharick (14.05.2009)
Շարի'կ
Իսկ դու իմացի՛ր, որ կա հայկականը ու համեմատություն արա. եթե կգտնես, որ տարբերություն չկա, գնի մերը, քանի որ վճարածդ գումարի մի մասը կգնա հայ գործարարի և հայ աշխատավորի գրպանը, այլ ոչ՝ արտասահման…իսկ այդ գումարը ևս մի քանի անգամ կշրջանառվի Հայաստանում, դրանով ևս մի քանի անգամ գնումներ կկատարվեն, աշխատավարձեր կվճարվեն, հարկեր կմուծվեն. սոցիալական խնդիր է:
Վերջին խմբագրող՝ Fedayi: 14.05.2009, 17:36:
Քա′յլ առաջ, անունն է քո Զինվոր,
Եվ սա է կյանքը նոր, ապրի′ր այն արժանի:
Քա′յլ առաջ, անունն է քո Զինվոր,
Քո ձեռքերում այսօր Երկիրն է հայրենի:
«ՕՎԱԼ-ՊԼԱՍՏԻԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
Միանգամյա օգտագործման պլաստիկե տարայի արտադրություն եւ տպագրություն ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ, ԱՊՐԱՆՔՆԵՐԸ, ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Արտադրություն: Ամանեղեն` պլաստիկե, միանգամյա օգտագործման
Արտադրություն: Ամանեղեն` պլաստիկե, միանգամյա օգտագործման, տպագրությամբ
Արտադրություն: Արկղեր` բանջարեղենի եւ մրգեղենի համար, պլաստիկե
Արտադրություն: Արկղեր` գյուղատնտեսական մթերքների համար, պլաստիկե
Արտադրություն: Արկղեր` կաթնամթերքի համար, պլաստիկե
Արտադրություն: Արկղեր` կեսլիտրանոց բանկաների համար, պլաստիկե
Արտադրություն: Արկղեր` շշերի համար, պլաստիկե
Արտադրություն: Արկղեր` սննդամթերքի համար, պլաստիկե
Արտադրություն: Թաղանթ` էլեկտրաստատիկ, փաթեթավորման
Արտադրություն: Թաղանթ` փուչիկավոր, երկշերտ
Արտադրություն: Թերթեր` պոլիպրոպիլենային, չափաբերված
Արտադրություն: Թերթեր` պոլիստիրոլե, չափաբերված
Արտադրություն: Խցաններ` շշերի, պլաստիկե
Արտադրություն: Ձողիկներ` կոկտեյլների եւ հյութերի համար
Արտադրություն: Ճաշի հավաքակազմեր (պատառաքաղներ, դանակներ, գդալներ)` միանգամյա օգտագործման
Արտադրություն: Շշեր` պոլիէթիլենտերեֆտալատային (PET-շշեր), տարբեր տարողության
Արտադրություն: Պոլիէթիլենտերեֆտալատային շշերի նախապատրաստվածքներ (պրեֆորմաներ)
Արտադրություն: Տարա` դեղամիջոցների, պլաստիկե
Արտադրություն: Տարա` կաթնամթերքի, պլաստիկե
Արտադրություն: Տարա` կենդանի խեցգետինների համար, միաշերտ նրբատախտակից
Արտադրություն: Տարա` հեղուկների, պլաստիկե
Արտադրություն: Տարա` ձկան համար
Արտադրություն: Տարա` ձվի, պլաստիկե
Արտադրություն: Տարա` մածուցիկ եւ սորուն նյութերի, պլաստիկե
Արտադրություն: Տարա` միանգամյա օգտագործման
Արտադրություն: Տարա` չրի, պլաստիկե
Արտադրություն: Տարա` պլաստիկե, տպագրությամբ
Արտադրություն: Տարա` սննդամթերքի, պլաստիկե
Արտադրություն: Փաթեթանյութ` թափանցիկ թաղանթից, տարբեր ապրանքների համար
Արտադրություն: Փաթեթանյութ` պոլիէթիլենային
Կտրում` նրբաթիթեղի
Տպում` նրբաթիթեղի վրա
ՏԵՍԱԿԸ
ՊԼԱՍՏԻԿԵ ՊԱՏՐԱՍՏՎԱԾՔՆԵՐ (ԱՐՏԱԴՐՈՂՆԵՐ)
ՏԱՐԱ (ԱՐՏԱԴՐՈՂՆԵՐ)
Քա′յլ առաջ, անունն է քո Զինվոր,
Եվ սա է կյանքը նոր, ապրի′ր այն արժանի:
Քա′յլ առաջ, անունն է քո Զինվոր,
Քո ձեռքերում այսօր Երկիրն է հայրենի:
Morpheus_NS (20.05.2009)
Հայաստանում բիտում կարտադրվիՀայաստանի եւ Ռուսաստանի փոխվարչապետեր Արմեն Գեւորգյանն ու Սերգեյ Իվանովը Արարատի մարզի Սուրենավան գյուղում երեկ հանդիսավորությամբ բացեցին հայ—ռուսական համատեղ ճանապարհային եւ շինարարական բիտումի գործարանը։ Բացման արարողությանը ներկա էր նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։ Հյուրերը նախ սխեմատիկ քարտեզի վրա ծանոթացան բիտումի արտադրական ցիկլին, ապա հետեւեցին բուն աշխատանքներին։
Հայ—ռուսական գործարան՝ Սուրենավանում
Սուրենավանի՝ 1980–ականներին ստեղծված նավթաբազայի հիմքի վրա կառուցված գործարանում արդեն ներդրվել է 20 միլիոն դոլար։ Բիտումի գործարանի 45 տոկոսը պատկանում է հայկական կողմին, 55—ը՝ ռուսական։ Այն կարտադրի ճանապարհային բիտում, որն օգտագործվում է ասֆալտի արտադրությունում, իսկ հեռանկարում նաեւ՝ շինարարական, կենցաղային բիտում։ Այսօր այլ երկրներից բիտում ներկրող Հայաստանի պահանջարկը գործարանն ամբողջությամբ կբավարարի, արտադրանքի որոշ մասը կիրացվի արտերկրում։ Հատկանշական է, որ գները շուրջ 30 տոկոսով կնվազեն. եթե այսօր մեկ տոննա բիտումն արժե մինչեւ 500 դոլար, ապա տեղում արտադրվելու պարագայում դրա գինը զգալի կպակասի։ Այս տարբերությունը շինարարական ու ճանապարհային բիտում սպառող տեղական ընկերություններն անմիջապես կզգան։ Գործարանը տարեկան կարտադրի 40—43 հազար տոննա ճանապարհային բիտում։
Ռուսաստանի մասնակցությունն այս գործարանի ստեղծման գործում բավականին մեծ է. արտադրության տեխնոլոգիան, սարքավորումները ռուսական են, հաշվի առնելով այն, որ նավթարդյունաբերության ոլորտում հայ մասնագետներ չկան, ռուսական կողմն իրականացնում է աշխատանքների վերահսկողությունը, շահագործման հարցում ռուս մասնագետներն օգնում են հայ գործընկերներին։ Նախատեսվում է, որ որոշ ժամանակ անց հայ մասնագետները կկարողանան աշխատանքները կազմակերպել ինքնուրույն։
Գործարանի տնօրեն Նելլի Ոսկանյանի խոսքերով, գործարանն արդեն ունի 80 աշխատող, մինչեւ տարեվերջ, երբ գործարանը կաշխատի ամբողջ հզորությամբ, աշխատողների թիվը կհասնի 250—ի, միջին աշխատավարձը 120 հազար դրամ է։ Դեռեւս շարունակվում է անձնակազմի հավաքագրումը, բարձր որակավորում ունեցող նեղ մասնագետների կարիք կա։
Ինչ վերաբերում է գործարանում արտադրվելիք կենցաղային եւ կաթսայատներում օգտագործվող բիտումին, ապա տարեկան մոտ 46 հազար տոննա արտադրանքը կիրացվի արտերկրում։ «Այս վառելանյութը բնակչությունը կարող է օգտագործել նաեւ բնակարանները տաքացնելու համար, հատկապես այն վայրերում, որտեղ այդ նպատակով ծառեր են հատվում»,–նկատեց տիկին Նելլին։ Գործարանն օրերս առաջին անգամ ստացել է հումքը։ Ծրագրվում է արդեն այս ամսվա վերջին տալ առաջին արտադրանքը, իսկ վերջինս մրցունակ դարձնելու համար անհրաժեշտ կլինի եւս երկու ամիս։
Գործարանի տնօրենը խիստ ռիսկային է համարում Հայաստանում նման գործարան կառուցելը, քանի որ մեր երկիրը հումքը պետք է ներկրի, բացի այդ, համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում նոր արտադրություն սկսելն արդեն դժվարություն է։ «Չնայած դրան, անգամ մոտավոր հաշվարկները ցույց են տալիս, որ ռիսկն արդարացված է, գործարանը դե ֆակտո աշխատում է»,–եզրափակեց նա։
Ինչպես լրագրողների հետ զրույցում նշեց գործարանի կառուցման գլխավոր կապալառու ընկերության տնօրեն Ֆրունզե Գրիգորյանը, բիտումի գործարանը կառուցվել է «կայծակնային արագությամբ»՝ 13 ամսում։ Գործարանը մեր երկրի տնտեսության եւ արդյունաբերության համար կարեւոր է այն առումով, որ հնարավորություն կտա այլեւս բիտում չներկրել՝ ապահովել ներքին շուկայի պահանջարկը։ Գործարանի կապիտալ շինարարության համար ծախսվել է շուրջ 10 միլիոն դոլար, իսկ սարքավորումների համար՝ դրանից ավելի։ «Սա գերժամանակակից գործարան է, բոլոր տեխնոլոգիական գործընթացներն ավտոմատացված են, հակահրդեհային համակարգը՝ նույնպես։ Ոչնչի վրա գումար չի խնայվել, գործարանը կառուցված է միջազգային չափանիշներին համապատասխան»,–նշեց նա։ Կառուցող ընկերության տնօրենը հավաստեց, որ բնապահպանական տեսակետից եւս խնդիրներ չկան. արտանետումներն ու թափոնները զրոյական են, կառուցվել են անգամ հատուկ մաքրող կայաններ։
Երկրի նախագահի այցը նորաբաց գործարան նշանավորվեց նաեւ բակում կազմակերպված խորհրդանշական ծառատունկով։ Հանդիսավոր արարողության ավարտին նորակառույց գործարանի հյուրերին պարային համույթը ողջունեց հայկական եւ ռուսական պարերով։
Քա′յլ առաջ, անունն է քո Զինվոր,
Եվ սա է կյանքը նոր, ապրի′ր այն արժանի:
Քա′յլ առաջ, անունն է քո Զինվոր,
Քո ձեռքերում այսօր Երկիրն է հայրենի:
Morpheus_NS (20.05.2009)
Առաջինը, ինչի մասին պետք է մտածի ցանկացած մարդ` սեփական օգտակարության ավելացումն է ու սեփական շահերը:
Պետք չի խախտել բնության ու տնտեսության օրենքները: Ամեն սուբյեկտ պետք է առաջնորդվի սեփական շահերով:
Եթե ուզում եք հզոր տնտեսություն ունենալ, կոմպրոմիսի մի գնացեք ու ստիպեք, որ հայ արտադրողները որակյալ արտադրանք տան:
Թե չէ միշտ կմնանք սենց վիճակում:
Արտասահմանում ոչ ոք "գեղեցիկ աչքերի" համար զիբիլ չի առնի:
Some are born to sweet delight,
Some are born to an endless night,
End of the night...
Ֆրեյա', ոչ ոք դեմ չի գնում տնտեսական օրենքներին: Ինչու, տեղական լավ ապրանքի քարոզչությունը կամ գովազդը տնտեսական կատեգորիա չեն?
Քա′յլ առաջ, անունն է քո Զինվոր,
Եվ սա է կյանքը նոր, ապրի′ր այն արժանի:
Քա′յլ առաջ, անունն է քո Զինվոր,
Քո ձեռքերում այսօր Երկիրն է հայրենի:
Morpheus_NS (20.05.2009)
Սխալ կարծիք: Եթե մենք գնենք մեր անորակը, այդ որակը երբեք-երբեք-երբեք չի բարձրանա: Լոգիական` եթե սենց էլ առնում են, ինչի ավելի լավը սարքենք:
Հիշեք, բիզնեսմենները միշտ առաջնորդվում են` ծախսել քիչ սկզբունքով: Իսկ մեր սկզբունքը պետք է լինի` գնել լավը-օպտիմալ գնով:
Եթե չնայենք որակին ու հայկական շոկոլադ ուտենք, կարող է հաջորդ սերունդ էլ չլինի, որ շարունակի էտ շոկոլադը ուտել
Նախ և առաջ, թող հայ արտադրողները` շոկոլադի փոխարեն "աստված գիտի ինչ" արտադրելու փոխարեն շոկոլադ արտադրեն:
Ոչ ոք պարտավոր չի սեփական առողջությանը վնաս տալով ազգային բիզնես զարգացնել:
հ.գ. իդեպ, բոլորը չեն, որ անորակ շոկոլադ են արտադրում: Օրինակ` Arcolad -ը նորմալ շոկոլադ է արտադրում![]()
Some are born to sweet delight,
Some are born to an endless night,
End of the night...
Fedayi (19.05.2009)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ