Ժողովուրդ, ուրեմն տեսեք` ինչ եմ առաջարկում: Գնենք տեղական արտադրանքը, աջակցենք տեղական արտադրությանը, մանավանդ երբ դրանք այլընտրանք են ներմուծվողներին: Այդպես մեր գումարները կմնան մեր տնտեսությունում, կավելանան արտադրության ծավալները, հետևաբար` աշխատատեղերը, սպառումը և այսպես շարունակ:
Հիմա, օրինակ, ես կթվեմ մի քանի ապրանքանիշեր, որոնք հանդես են գալիս որպես այլընտրանք ներմուծվող հանրահայտ կամ շատ գովազդվող արտասահմանյան բրենդներին, բայց որակապես չեն զիջում: Կխնդրեմ, որ ինձ հետ միասին ավելացնենք այս ցանկը: Խնդրում եմ մոդերներին, որ ոչ մի կերպ սա կոմերցիոն գովազդ չհամարել:
Այսպես.
1. բազմազան ներկրվող բնական նյութերի փոխարեն օգտվենք տեղական “Նոյան” ապրանքանիշից,
2. “Կալվե” և այլ հանրահայտ մայոնեզների փոխարեն օգտագործենք, օրինակ, մեր “Մարիաննան”,
3. “Ռիֆենգ”, “Կինհիլ” և այլ գովազդված խողովակների փոխարեն օգտագործենք մեր “Նյու Պլաստը”:
Խնդրում եմ` օգնել շարունակել ցանկը…ես անընդհատ կավելացնեմ:
Էջանիշներ