Ես մասնագիտությամբ տնտեսական պրոցեսները մոդելավորող եմ: Մոդելավորման հատկապես էկոնոմետրիկական կողմով եմ զբաղվում, սակայն որոշ դեպքերում, եթե զգում եմ, որ մոդելը առավել արդյունավետ լինելու համար անհրաժեշտ է օպտիմիզացիա, ապա նաև դա եմ գրում: Առաջարկում եմ իմ ծառայությունները կապված տնտեսական տարբեր մոդելների ստեղծման հետ:
Աշխատանքը կատարվում է հետևյալ սկզբունքով. դուք առաջարկում եք թեման`օրինակ ՀՀ սպառման մոդելավորում, աշխատուժի շուկայի մոդելավորում, արդյունաբերության մոդելավորում և այլն, ես գրում եմ այդ թեմաները նկարագրող որոշակի մոդելներ որոշակի վարձի դիմաց: Պետք է նշել, որ միայն մոդելային մասով եմ զբաղվում, այսինքն եթե ենթադրենք, որ դիպլոմային աշխատանք է, ապա ես չեմ նստում ու գրում ողջ դիպլոմային աշխատանքը, միայն մոդելային մասն եմ տալիս և վերջինս բացատրությունը: Վարձի չափը կապված է թեմայի դժվարությունից, ժամանակահատվածից:Օրինակի համար կարող եք գնահատել կցված հետևյալ աշխատանքը