User Tag List

Էջ 1 7-ից 12345 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 96 հատից

Թեմա: Հոգեբանական և տեղեկատվական պատերազմներ

  1. #1
    Գաղափարի զինվոր Fedayi-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.01.2008
    Հասցե
    Հորս տուն
    Տարիք
    39
    Գրառումներ
    853
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հոգեբանական և տեղեկատվական պատերազմներ

    Չե՞ք կարծում, որ այս բնագավառում արդեն շատ ենք զիջում մեր դիրքերը՝ ի պատասխան ադրբեջանական և թուրքական տեղեկատվական հիստերիային: Բանը հասել է նրան, որ, օրինակ, արտասահմանում ապրող շատ հայ երիտասարդներ վստահ են, որ մեր բանակը անհույս հետ է մնացել ադրբեջանականից: Կամ, արդեն քանի անգամ մեր ԶԼՄ-րը հեշտությամբ "ուտում են թուրքական կտերը"՝ անբարենպաստ և ստահոդ տեղեկատվությունները թութակի պես կրկնելով իրենց պարբերականներում:
    Իսկ, օրինակ, հարևան թեմայում նշված տիպի փաստերը /սերժանտի հանձնվելը մեր բանակին/ մերոնք չեն կարողանում օգտագործել առավելագույնս… Չէ՞ որ այդպիսի բաներին ճիշտ ուղղություն տալով` կարելի է լրջորեն ցնցել հակառակորդի շարքերը՝ հոգեբանորեն ճնշելով և ազդելով նրանց բանակի հոգեկան-մարտական վիճակի վրա:
    Վերջին խմբագրող՝ Fedayi: 10.05.2009, 23:12:
    Քա′յլ առաջ, անունն է քո Զինվոր,
    Եվ սա է կյանքը նոր, ապրի′ր այն արժանի:
    Քա′յլ առաջ, անունն է քո Զինվոր,
    Քո ձեռքերում այսօր Երկիրն է հայրենի:

  2. #2
    Գաղափարի զինվոր Fedayi-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.01.2008
    Հասցե
    Հորս տուն
    Տարիք
    39
    Գրառումներ
    853
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հոգեբանական և տեղեկատվական պատերազմներ

    Իսկ հոգեբանական պատերազմը արդեն վաղուց կիրառվող կոնցեպցիա է ռազմական գործում, որի նպատակն է կեղծ պանիկա տարածել, խառնաշփոթ մտցնել, ապակողմնորոշել հակառակորդին, դրա բնակչությանն ու հասարակական շերտերին՝ առաջացնելով դժգոհություններ, անկարգություններ, անվստահություն սեփական կառավարության նկատմամբ… Հիմնական գործիքներն են՝ սուտը, ապատեղեկատվությունը, շանտաժը, սպառնալիքները, գաղափարական դիվերսիաները և այլն:
    Քա′յլ առաջ, անունն է քո Զինվոր,
    Եվ սա է կյանքը նոր, ապրի′ր այն արժանի:
    Քա′յլ առաջ, անունն է քո Զինվոր,
    Քո ձեռքերում այսօր Երկիրն է հայրենի:

  3. #3
    Գաղափարի զինվոր Fedayi-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.01.2008
    Հասցե
    Հորս տուն
    Տարիք
    39
    Գրառումներ
    853
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հոգեբանական և տեղեկատվական պատերազմներ

    Քանի՞ անգամ են դրսում ապրող մեր հայրենակիցները լսել, որ վերջերս Արցախում երեք հայ զինծառայողներ են դժգոհությունից ճարահատյալ հանձնվել ադրբեջանական ուժերին, և քանի՞ անգամ, որ նրանք իսկապես մոլորվել են և նրանց՝ ծառայությունից գոհ լինելու փաստը հաստատել են և՛ իրենց ծնողները, և՛ մյուս զինծառայողները: Իսկ զորամասը, որտեղ նրանք են ծառայել քանի՞ անգամ ցույց տվեցին մեզ՝ որպես հերքում ադրբեջանական կողմի տարածած լուրերին, թե անմարդկային պայմաններում են ծառայում մերոնք: Ես տեսել եմ այդ հաղորդումը, որտեղ մինչև մանրուքները ցույց տվեցին այդ զորամասը, որտեղ ամեն ինչ նորմալ էր: Բայց դա պատահականություն էր, որ ստացվեց, և ես տեսա: Ախր, վտանգավոր սերմեր են ցանում մեր հայրենակիցների մտածողության մեջ, իսկ համակարգային պայքար, սեփական տեղեկատվական միջավայրի հստակ կազմակերպված պաշտպանություն չկա:
    Քա′յլ առաջ, անունն է քո Զինվոր,
    Եվ սա է կյանքը նոր, ապրի′ր այն արժանի:
    Քա′յլ առաջ, անունն է քո Զինվոր,
    Քո ձեռքերում այսօր Երկիրն է հայրենի:

  4. #4
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հոգեբանական և տեղեկատվական պատերազմներ

    Մեջբերում Fedayi-ի խոսքերից Նայել գրառումը
    Չե՞ք կարծում, որ այս բնագավառում արդեն շատ ենք զիջում մեր դիրքերը՝ ի պատասխան ադրբեջանական և թուրքական տեղեկատվական հիստերիային:
    ճիշտ ես ասում
    Ժամանակն է որ Սերոժենք էլ ընկնեն հիստերիայի մեջ:

  5. #5
    Գաղափարի զինվոր Fedayi-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.01.2008
    Հասցե
    Հորս տուն
    Տարիք
    39
    Գրառումներ
    853
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հոգեբանական և տեղեկատվական պատերազմներ

    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    ճիշտ ես ասում
    Ժամանակն է որ Սերոժենք էլ ընկնեն հիստերիայի մեջ:
    Դա միանշանակ:
    Բայց Սե՞րժն ա մեղավոր, որ մեր լրագրողները իրենց անտաղանդության պատճառով, առաջնային տեղեկատվություն հայթայթելու փոխարեն երկրորդային, այն էլ սուտ տեղեկատվության քոփի-փեսթով են զբաղված:
    Վերջին դեպքը, երբ մերոնք թուրք-ադրբեջանական ԶԼՄ-րի տարածած այն սուտ լուրը, թե Իսրայելի Կնեսետը օրակարգ չի մտցրել Ցեղասպանության հարցը, ինչը, իրականում, տրամագծորեն հակառակն էր. հարցն անցել էր օրակարգ: Իսկ "Երկիր Մեդիա" հեռուստաընկերությունը ընդունումից երկու ժամ անց հայտնել էր այդ լուրը, սակայն հաջորդ օրը պարզվեց, որ "Երկիր Մեդիայի" ոչ ոք չի լսել:
    Քա′յլ առաջ, անունն է քո Զինվոր,
    Եվ սա է կյանքը նոր, ապրի′ր այն արժանի:
    Քա′յլ առաջ, անունն է քո Զինվոր,
    Քո ձեռքերում այսօր Երկիրն է հայրենի:

  6. #6
    Գաղափարի զինվոր Fedayi-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.01.2008
    Հասցե
    Հորս տուն
    Տարիք
    39
    Գրառումներ
    853
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հոգեբանական և տեղեկատվական պատերազմներ

    Ուրեմն, վիրտուալ հակառակորդի սադրիչները հայերի մի քանի մասսայական ինտերնետ-ֆորումներում, հայերի դիմակով, սադրիչ և ապակողմնորոշող տեղեկություններ են տարածում կասկածներ հարուցող հարցադրումներ անում և այլն: Լինելով մի քանի այլ ֆորումների մասնակից՝ վերջերս այդպիսի մեկին "ռաստ" եկա: Լավ հասկանում էի, որ պատասխանելով տրվում եմ սադրանքին և մի քանի ժամից մոդերատորը կհեռացնի դրան, սակայն 30 000-ից ավելի անդամ ունեցող ֆորումում ընդամենը կես ժամում մոտ 200 հոգի ընթերցել էր դրա գրառումները, մի 5-10-ն էլ, հավատալով դրա ոսքերին /հիմնականում օտարաբնակ հայեր/, արդեն հետաքրքրվում էին նյութով, բողոքում մեր կառավարությունից, բանակից, ամեն-ամեն ինչից ու սենց պարտվողական տրամադրություններ: Ստիպված եղա սրա հետ մոտ 40 րոպե զուբ զա զուբ քյալլա տվեցի, մինչև ինձ միացան տեղաբնակ ևս մի քանի հայեր և վերջապես սրա դիմակը պատռեցինք` ի տես բոլորի: Մի քանի ժամից նա արդեն հեռացվել էր, բայց տես ուր կարար հասներ, եթե զգոնություն չլիներ: Իսկ մի հետազոտությամբ վատ լուր ստացած մի անձը շատ կարճ ժամանակ անց այն հաղորդում է 30-40 հոգու: Եզրակացությունները թողնում եմ բոլորիս:
    Ու սա հլա ֆորումների մակարդակով, էլ չեմ ասում մեծ լսարան ունեցող հանդեսներում փողով խցկվող հակահայկական հոդվածները, սադրիչ հրապարակումները, պետական հովանավորությամբ ստեղծվող և տարածվող գրքերը, արհեստակա հիստերիան և այլն:
    Քա′յլ առաջ, անունն է քո Զինվոր,
    Եվ սա է կյանքը նոր, ապրի′ր այն արժանի:
    Քա′յլ առաջ, անունն է քո Զինվոր,
    Քո ձեռքերում այսօր Երկիրն է հայրենի:

  7. #7
    Գաղափարի զինվոր Fedayi-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.01.2008
    Հասցե
    Հորս տուն
    Տարիք
    39
    Գրառումներ
    853
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հոգեբանական և տեղեկատվական պատերազմներ

    Մի բան էլ, տեսե'ք Day.az-ը և այլ ադրբեջանական ԶԼՄ-ր ինչպես են ամենայն ուշադրությամբ հետևում հայկական լրահոսին և ամուր կառչում մեր ներքին իրականության բացասական, ոչ պատվաբեր դեպքերից, լուրերից, որոնք հետո ակտիվորեն ճոխացնում, քննարկում և տարածում են: Ընդհանրապես վերը նշած ադրբեջանական կայքը պետական հզոր ինֆորմացիոն հրետանի է` շատ լավ կազմակերպված, մեծ լսարանով, հստակ խնդիրներով և նպատակներով:
    Ամենահզոր հայկական նմանատիպ կայքը` www.panarmenian.net-ը համադրության գրեթե բոլոր ցուցանիշներով մի քանի անգամ հետ է դրանից:
    Նույնն է վիճակը որոնողական համակարգերում: Վիճահարույց հարցերով ռուսերենով որոնումներ անելիս` ադրբեջանական կայքերը գրեթե միշտ ավելի բարձր են լինում:
    Քա′յլ առաջ, անունն է քո Զինվոր,
    Եվ սա է կյանքը նոր, ապրի′ր այն արժանի:
    Քա′յլ առաջ, անունն է քո Զինվոր,
    Քո ձեռքերում այսօր Երկիրն է հայրենի:

  8. #8
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հոգեբանական և տեղեկատվական պատերազմներ

    Մեջբերում Fedayi-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց Սե՞րժն ա մեղավոր, որ մեր լրագրողները իրենց անտաղանդության պատճառով, առաջնային տեղեկատվություն հայթայթելու փոխարեն երկրորդային, այն էլ սուտ տեղեկատվության քոփի-փեսթով են զբաղված:
    էնքանով ա մեղավոր, որ հանրայինին, օրինակ, հատկացված գումարը հավասար էր ամբողջ ակադեմիական շրջանին տրամադրված գումարից /մտնում են ՀՀ-ի գրեթե բոլոր գիտական հիմնարկները/: Եվ ոչ մի դրական արդյունք էլ չկա հանրայինից, միայն քարոզարշավ

    մեղավոր է, որ չունենք վերլուծական կենտրոն, մեղավոր է, որ այսօր լրագրողը զբաղված է իրեն գովազդելով, իշխանական մեքենային յուր ստրկությունը ապացուցելով...
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  9. #9
    Գաղափարի զինվոր Fedayi-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.01.2008
    Հասցե
    Հորս տուն
    Տարիք
    39
    Գրառումներ
    853
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հոգեբանական և տեղեկատվական պատերազմներ

    Մասամբ համամիտ եմ, բայց տարրական լրագրողական գիտելիքների առկայության պահանջով ես Սերժին չեմ դիմում, Սերժը թող ինստիտուտների, կառույցների կազմակերպչական հարցերով զբաղվի, վերջապես` իրոք միայն ֆինանսական միջոցների սղությամբ հարցը փակվում է, այլ լուծումներ չկան? ինչ կարելի է անել?
    Առաջարկե'ք, խնդրեմ, զրուցենք:
    Քա′յլ առաջ, անունն է քո Զինվոր,
    Եվ սա է կյանքը նոր, ապրի′ր այն արժանի:
    Քա′յլ առաջ, անունն է քո Զինվոր,
    Քո ձեռքերում այսօր Երկիրն է հայրենի:

  10. #10
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հոգեբանական և տեղեկատվական պատերազմներ

    Մեջբերում Fedayi-ի խոսքերից Նայել գրառումը
    Մասամբ համամիտ եմ, բայց տարրական լրագրողական գիտելիքների առկայության պահանջով ես Սերժին չեմ դիմում, Սերժը թող ինստիտուտների, կառույցների կազմակերպչական հարցերով զբաղվի, վերջապես` իրոք միայն ֆինանսական միջոցների սղությամբ հարցը փակվում է, այլ լուծումներ չկան? ինչ կարելի է անել?
    Առաջարկե'ք, խնդրեմ, զրուցենք:
    հենց դա եմ ասում, որ այդքան ֆինանսական օժանդակություն է ստանում հանրայինը, բայց օգուտ չկա... իսկ իրենք պետք է ունենային համապատասխան կենտրոններ, որոնք էլ պիտի համագործակցեին տարբեր կառույցների հետ՝ տեղեկատվական ասպարեզում հակահարված տալու համար: Այսինքն՝ դա լինելու էր ոչ պաշտոնական կամ թեկուզ պաշտոնական մակարդակի

    ես առաջարկում եմ հետևյալը. կազմակերպել ինչ-որ հանձնախումբ կամ գուցե հատուկ կենտրոն՝ այս տիպի պատերազմներում չջախջախվելու համար: Իսկ մենք շատ հարցերում ենք պարտություն կրել. հետո էլ որ չեն գալիս ու հայտարարում՝ բարոյական հաղթանակ

    մի դրվագ ասեմ. 96-97 թթ-ից, եթե չեմ սխալվում, Արդբեջանը նոր սկսեց լուրեր տարածել Խոջալուի այսպես կոչված <<ցեղասպանության>> մասին: Հայերը, պաշտպանության նախարարությունում ունենալով նույնիսկ տեսաերիզներ, որոնցով շատ հեշտությամբ կարող էին հերքել այդ ստերը, չեն էլ փորձել ու հիմա էլ չեն փորձում իրենց արդարացիությունը ապացուցել
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Rammer (13.05.2009)

  12. #11
    զԳյուլնազդ հելվետիկ Տատ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2008
    Հասցե
    Շվեյցարական Ալպեր
    Գրառումներ
    1,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հոգեբանական և տեղեկատվական պատերազմներ

    Լավ թեմա է, անհրաժեշտագույն պայքարի միջոց, թերևս՝ առաջնայինը:
    Սահակաշվիլու պատերազմը հիշեք՝ ով շուտ իր լուրը հասցնի, գրեթե հաղթողն է:

    Մենք շատ շատ ետ ենք այդ ասպարեզում: Հենց բոլոր հայկական ֆորումները պետք է պրոպագանդայով զբաղվեն:
    Բայց համամիտ եմ, որ այն մաշտաբը, որը պայքար կարելի է անվանել, միայն պետության խրախուսմամբ է հնարավոր: Հրաման պիտի տրվի այն լրագրողին՝ огонь из всех пушек, քրքրել մանրագույն նյութը, ոչ թե հպարտ (մենք հո հիստերիկ չենք...)կամ անհավես (մի բան էր ասեցին, հո ամեն հաչոցին չենք պատասխանելու...)անցնել կողքով:
    Նաև հատուկ, լավ վճառվող մասնագետների ձեռքը պիտի խառնվի գործին:

    այս տիպի պատերազմներում չջախջախվելու համար:
    Այդ պատերազմները միշտ ու անընդհատ են:Անդադար զգոնություն է պետք՝ տարբեր ուղղություններով: Յեքա ՑՌՈՒ:
    Վերջին խմբագրող՝ Տատ: 13.05.2009, 00:04:

  13. #12
    Գաղափարի զինվոր Fedayi-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.01.2008
    Հասցե
    Հորս տուն
    Տարիք
    39
    Գրառումներ
    853
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հոգեբանական և տեղեկատվական պատերազմներ

    Մեջբերում Տատ-ի խոսքերից Նայել գրառումը
    Լավ թեմա է, անհրաժեշտագույն պայքարի միջոց, թերևս՝ առաջնայինը:
    Սահակաշվիլու պատերազմը հիշեք՝ ով շուտ իր լուրը հասցնի, գրեթե հաղթողն է:

    Մենք շատ շատ ետ ենք այդ ասպարեզում: Հենց բոլոր հայկական ֆորումները պետք է պրոպագանդայով զբաղվեն:
    Բայց համամիտ եմ, որ այն մաշտաբը, որը պայքար կարելի է անվանել, միայն պետության խրախուսմամբ է հնարավոր: Հրաման պիտի տրվի այն լրագրողին՝ огонь из всех пушек, քրքրել մանրագույն նյութը, ոչ թե հպարտ (մենք հո հիստերիկ չենք...)կամ անհավես (մի բան էր ասեցին, հո ամեն հաչոցին չենք պատասխանելու...)անցնել կողքով:
    Նաև հատուկ, լավ վճառվող մասնագետների ձեռքը պիտի խառնվի գործին:

    Այդ պատերազմները միշտ ու անընդհատ են:Անդադար զգոնություն է պետք՝ տարբեր ուղղություններով: Յեքա ՑՌՈՒ:
    Իրոք էլի, դժվար ա մի գրասենյակ հատկացնել, մի քանի խելացի աշխատող վարձել, մեկը հակառակորդի ինտերնետային լրահոսին հետևի, մյուսը` հեռուստատեսային: Հենց սադրանք են հանդիպում օպերատիվ կերպով, անարգել կապնվում են համապատասխան կոմպետենտ մարդու հետ, ենթադրենք` արտաքին գործերի նախարարությունում, դեսպանություններում, և պաշտպանում տեղեկատվական տիրույթը, և հակառակը` հայթայթում են պետքական նյութեր, դիմում տեղեկատվական համապատասխան կոմունիկացիաների կոմպետենտ անձանց և կազմակերպված գրոհում են հակառակորդի ինֆորմացիոն տիրույթի վրա` ինչպես իր իսկ տարածքում, այնպես էլ` դրանից դուրս:
    Քա′յլ առաջ, անունն է քո Զինվոր,
    Եվ սա է կյանքը նոր, ապրի′ր այն արժանի:
    Քա′յլ առաջ, անունն է քո Զինվոր,
    Քո ձեռքերում այսօր Երկիրն է հայրենի:

  14. #13
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հոգեբանական և տեղեկատվական պատերազմներ

    Մեջբերում Տատ-ի խոսքերից Նայել գրառումը
    Այդ պատերազմները միշտ ու անընդհատ են:Անդադար զգոնություն է պետք՝ տարբեր ուղղություններով: Յեքա ՑՌՈՒ:
    մեր երկիր ԱՄՆ չի, մեզ պետք չի յեքա ՑՌՈՒ. բավական է մի կենտրոն՝ հաշվի առնելով, որ հակառակորդը այդքան էլ ուժեղ դիրքերից չի խոսում, նրա ամեն ասածը շատ երերուն է: ԳԱղտնիք չի, որ գլխավոր հակառակորդը Ադրբեջանն է. այժմ էլ էս խելոքները փորձում են Իսլամական կոնֆերանսի շրջանակներում Ղարաբաղյան հակամարտությունը ներկայացնել որպես կրոնական հակամարտություն: Հայաստանը այնքան թույլ է, որ փորձում է Իրանի իսլամական հանրապետության միջոցով Կոնֆերանսում մեր համար բարենպաստ տրամադրվածություն ապահովել՝ հավաստիացնելով, որ այս հակամարտությունը զուտ տարածքային է, ազգային և ոչ երբեք՝ կրոնական
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  15. #14
    զԳյուլնազդ հելվետիկ Տատ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2008
    Հասցե
    Շվեյցարական Ալպեր
    Գրառումներ
    1,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հոգեբանական և տեղեկատվական պատերազմներ

    Մեջբերում Fedayi-ի խոսքերից Նայել գրառումը
    դժվար ա մի գրասենյակ հատկացնել,
    Դժվար ա:
    Էդ քո ասածները մի ամբողջ մինիստրության գործ են: Բացի դրանից, որոշ լուրեր թէթևակի խեղաթյուրելն էլ է մտնում հարձակման մեջ, էնպես, մի քիչ գույն տալ, որ սուտ չլինի, բայց ուզած անկյունի տակ լինի: Իսկ դա արդեն բարդ մասնագիտություն է: Կադրեր են պետք (ԴՎ):
    Այդպիսի կադրեր որտեղի՞ց առանց պետական մոտեցման:

  16. #15
    Գաղափարի զինվոր Fedayi-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.01.2008
    Հասցե
    Հորս տուն
    Տարիք
    39
    Գրառումներ
    853
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հոգեբանական և տեղեկատվական պատերազմներ

    Բա ես էլ ասում եմ պետությունը ստեղծի էլի: Հասկանալի է, շա՜տ համակարգված աշխատանք է պետք:
    Քա′յլ առաջ, անունն է քո Զինվոր,
    Եվ սա է կյանքը նոր, ապրի′ր այն արժանի:
    Քա′յլ առաջ, անունն է քո Զինվոր,
    Քո ձեռքերում այսօր Երկիրն է հայրենի:

Էջ 1 7-ից 12345 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 4
    Վերջինը: 07.11.2013, 16:43
  2. Գրառումներ: 1
    Վերջինը: 04.10.2013, 20:11
  3. Գրառումներ: 14
    Վերջինը: 01.04.2010, 19:48
  4. Ատոմային պատերազմներ հնու՞մ
    Հեղինակ՝ Bergmann, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 1
    Վերջինը: 26.05.2008, 21:49
  5. Ջավախքի տեղեկատվական շեմ
    Հեղինակ՝ Javakhk, բաժին` Վեբ
    Գրառումներ: 5
    Վերջինը: 02.02.2008, 12:38

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •