Մեջբերում Rammer-ի խոսքերից Նայել գրառումը
Վիշապ ջան ասեմ իմ տպավորությունները... Օրինակ Դուբայից:
Դու ճիշտ ես այնտեղ արված է ամենինչ որպեսզի տնտեսությունը զարգանա: Ճիշտ է այնտեղ չկա ժողովրդավարություն: Բայց ինչ կա? Կան գրված օրենքներ, որենք խստագույնս կատարվում են: Ի դեպ այնտեղ էլ մի հոգի չի ընդունում որոշումները, այլ էմիրների խորհուրդը: Չկա կաշառակերություն, չկա բարեկամ-հարազատ կապերով հարց լուծել, չկա օլիգարխիա, մոնոպոլիայի մասին ընդհանրապես խոսք չկա: Մի գուցե կան թերություններ կամ խիստ սահամանափակումներ օրենքների մեջ, բայց իրենք ղեկավարները ամենամեծ երաշխավորներն են օրենքի: Հա դու չես կարող շահի դեմ միտինգ անել, բայց ստեղծված են բոլոր պայմանները` օգտվելու բարձրորակ ծառայությններից, ստեղծել լավ կարերիա, առաջ գնալու, կա արդարություն, ինֆորմացված լինելու շատ մեծ հնարավորություններ...մի խոսքով այն ամենը ինչ պետք է նորմալ ապրելու համար: Այնտեղ եթե դու նպատակասլաց ես, օրինապահ կարող ես հասնել մեծ բարձունքների: Ու եթե որոշես հեռախոս բերել, չեն ասի ախպեր էտի մենակ շահի տղեն բերում էտ մոռացի...
Ուզում ասել այնտեղ օբյեկտիվորեն չկա ժովովրդավարության անհրաժեշտություն: Օրենք է խախտվել. դիմի դատարան:
Ուզում եմ ասեմ ժողովրդավարությունը միակ արժանավայել ապրելու ճանապարհը չի...
Հա, դու ճիշտ ես: Միապետության մեջ եթե միապետը անի էն, ինչ որ բոլորի սրտով է, ապա ավելորդ քաղաքական բազարների կարիքն էլ չի զգացվի: Սակայն միապետը հենց այնպես չի անում էն. ինչ որ բոլորի սրտով է, եթե Արաբական Էմիրություններով ալամ աշխարհի ապրանքներն են անցնում, արտադրությունից ու զարգացումից երկրի եկամուտները ավելանում են, միապետինն էլ հետը, ապա մեր պարագայում թերարժեքության խորը բարդույթով տառապող որոշ իշխանիկներ կասկածում են, որ իրենք կկարողանան անել էն, ինչ կարողանում է անել Էմիրությունների էմիրը, դրա համար ճնշում են բոլոր պոտենցիալ էմիրներին, հետևաբար իրենց պարբերաբար փոխելու կարիքն է առաջանում: Իսկ փոխելու համար ստիպված հնարել են ժողովրդավարական ջանջալ մեխանիզմները: