User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ինչպիսի՞ հասարակարգ է տիրում Հայաստանում։

Քվեարկողներ
26. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Դեմոկրատիա (ժողովրդավարություն)

    0 0%
  • Դիկտատուրա (բռնապետություն)

    4 15.38%
  • Օլիգարխիա

    20 76.92%
  • Անարխիա (անիշխանություն)

    2 7.69%
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 25 հատից

Թեմա: Դիկտատուրայից դեմոկրատիա։ Ազատագրվելու ճանապարհները։

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,454
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Դիկտատուրայից դեմոկրատիա։ Ազատագրվելու ճանապարհները։

    Բարի օր։ Թեման բացում եմ արդիական համարելով հարցի զուտ պրակտիկ կողմը, այսինքն խնդրի բացահայտումը, ձևակերպումը, առաջացման պատճառները, լուծման ուղիները։ Նաև հաշվի առնելով, որ Հայաստանի ներկա քաղաքականության պարագայում հարցերը շատ են, պատասխանները լղոզված ու սայլը տեղից դժվարությամբ է շարժվում, ապա զուտ պոլիտեխնիկական մտածելակերպս ինձ հուշում է, որ պետք է նորից սկսել զրոյից։ Սկսենք։
    Ի՞նչ հասարակարգ է գործում Հայաստանում։ Դա հասկանալու համար ձևակերպենք մեզ հայտնի հասարակարգերը։ Որպեսզի խելացի մարդու տպավորություն չթողնեմ, միանգամից խոստովանեմ, որ գրառումներս կատարելիս հնարավոր է, որ օգտվում եմ բառարաններից, ինտերնետից, փիլիսոփայական գրքերից։ Դե պոլիտեխնիկն այդպես է սովորեցրել՝ պետք է կարողանալ ճիշտ օգտվել գրականությունից։ Լավ շեղվեցի, կներեք։ Ուրեմն.
    Դիկտատուրա – հաճախ կոչում ենք բռնապետություն։ Սա մեկ հոգու՝ դիկտատորի (բռնապետի) անսահմանափակ իշխանությունն է։ Դիկտատուրայի ժամանակ ինքը՝ դիկտատորը ու իր շահագրգիռ ենթակաները սովորաբար երկիրը ներկայացնում են ժողովրդավարական, այսինքն իբր դեմոկրատիա է, սակայն դեմոկրատիան գոյակցում է միայն ձևականորեն։ Այսինքն երկիրը ձևականորեն ունի սահմանադրություն, օրենսգրքեր, սահմանադրական ինստիտուտ ու օրենսդիր մարմին, մարդու իրավունքների պաշտպանություն և այլն։ Երկրում ըստ սահմանադրության անցկացվում են ընտրություններ, սակայն ընտրությունների իրական արդյուքները արհամարվում են, փոխարենը հայտարարվում են կեղծ տվյալներ, իսկ բոլոր ընդվզողները ճնշվում են բոլոր հնարավոր միջոցներով, հետևաբար բռնապետը շարունակում է մնալ բռնապետ, իսկ երկիրը՝ բռնապետություն (դիկտատուրա)։ Կարճ ասած՝ մարդու անձնական ազատության սահմանափակման հաշվին տեղի է ունենում իշխանության սահմանափակման չեզոքացում։
    Դիկտատուրայի մասնակի ձևն է օլիգարխիան (կարծիքը իմն է, կարելի է առարկել)։
    Օլիգարխիա – պետության կառավարման ձև է, որի դեպքում իշխանությունը կենտրոնացված է նեղ շրջանի մարդկանց (օլիգարխների) ձեռքին, և ծառայում է նրանց անձնական շահերին և ոչ թե համընդհանուր շահերին։
    Ուրեմն այստեղ կարևոր է նշել Օլիգարխիայի Երկաթե Կանոնը ըստ Ռոբերտ Միխելսի, որն ասում է, թե սոցիալական կազմակերպության ցանկացած ձև, այսինքն կարելի է հասկանալ նաև պետություն, անկախ իր կազմավորման սկզբնական ձևից՝ դեմոկրատականություն է, թե միապետություն, անխուսափելիորեն վերածվում է ընտրյալների իշխանության՝ օլիգարխիայի։ Եվ Միխելսը պնդում է, թե ինչքան մեծ է կազմակերպությունը, այդքան քիչ են այնտեղ դեմոկրատիային վերաբերող էլեմենտները, և այդքան շատ են օլիգարխիայի տարրերը։ Սակայն դա 1911 թվականին էր, հեռուստացույցը դեռ չէր հայտնագործվել, և Միխլեսը ի վերջո սատարեց Մուսոլինիին՝ պնդելով թե օլիգարխիան անխուսափելի հասարակարգ լինելով կարող է և համընդհանուր շահերի համար օգտակար լինել, բայց դե մենք դրա հնարավորությունը կարծում եմ տեսնում ենք, ավելի շուտ զգում ենք մեր մաշկով։ Շատ օգտավետ է, այ վեջին ամիսներին էլ շատ ապրանքներ թանկացան մի ամբողջ 40 տոկոսով, որի պատճառը անհասկանալի է, բայց օգուտը՝ …, ոստիկանները, ծեծույթները, սպանությունները, քաղբանտարկյալները… մի խոսքով։
    Անցանք մեր փափագած դեմոկրատիային, հետո կասեմ թե ինչու փափագած։ Դեմոկրատիա – հունարեն նշանակում է ժողովրդի իշխանություն, քաղաքական ռեժիմ կամ հասարակարգ է, որի դեպքում իշխանությունը իրականացվում է ուղղակի ժողովրդավարությամբ, կամ ժողովրդի՝ կամ ժողովրդի մի մասի կողմից ընտրված ներկայացուցիչներով։ Դեմոկրատիայի հիմնական հայտանիշը կամ ապացույցը դա իշխանության մեջ հասարակության հնարավորինս լայն շերտերի ու շահերի համամասնական ներկայացուցչությունն է, նաև այդ ներկայացուցչական իշխանության դինամիկ փոփոխությունը՝ կախված հասարակության լայն շերտերի շահերի ժամանակի ընթացքում փոփոխությունից։ Ով չհասկացավ, ձեռք բարձրացնի։
    Ուրեմն խնդրի հետաքրքիր լինելու գլոբալ փաստարկն այն է, որ մարդկային անհատականությունները չպետք է ճնշվեն ու ոչնչացվեն ռեժիմների պատճառով։ Խնդրի հետաքրության սուբյեկտիվ կողմը՝ համընդհանուր զարգացման խոչընդոտումն է ռեժիմների վարած ոչ օպտիմալ տնտեսական, սոցիալական, բարոյական, ռազմական և այլ քաղաքականությունների պատճառով։ Սա մեղմ ասած։
    Քննարկում ենք դիկտատուրայից դեմոկրատիայի անցման հնարավոր ուղիները, դեմոկրատիայի պահպանման անհրաժեշտ և բավարար պայմանները։
    Ժամանակի ընթացքում կմանրամասնեցնեմ ու կհստակեցնեմ հարցերը, շնորհակալություն։
    Si vis pacem, para bellum

  2. #2
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դիկտատուրայից դեմոկրատիա։ Ազատագրվելու ճանապարհները։

    Հասարակարգի առումով, կարծում եմ Հայաստանում այժմ ճորտատիրական հասարակարգ է, տեղ-տեղ նաև ստրկատիրական հասարակարգին հատուկ ատրիբուտներով:

    Կառավարման տեսակը այժմ Հայաստանում օլիգարխիկից դիկտատորական անցման տեսակ է:

    Այստեղ կարծում եմ հաշվի առնելով պատմական օրինաչափությունները ու զարգացման անխուսափելիությունները, ոչ պակաս հետաքրիքիր է դրտարկել նաև Դիկտատորի անձը, քանի որ դիկտատուրան ունի իր լայն տեսակաին, կապված դիկտատորի անձի ու անհատականության հետ: Այս տեսակետից Հայսատանում ամենավատ տարբերակն է ըստ իս հասունանում: Հայտնի փաստ է, որ ինչքան վախկոտ ու անշուք է լինում դիկտատորի մարդկային տիպը, այնքան դաժան ու այրունարբու է լինում նրա դիրկատուրան: Հիշենք թեկուզ Ներոնին, կամ Ստալինին ու Հիտլերին :

    Իսկ դուրս գալու ուղիները՞:
    Դրանք կոնկրետ մեր դեպքում, երբ համարյա թե բացառվում է զինված պայքարը /հաշվի առնելով մեր ժողովրդի հատկությունները/, այդ ուղինը հիմնականում կարող են ունենալ արտաքին ազգեցություններ:

  3. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Վիշապ (09.05.2009)

  4. #3
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,454
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դիկտատուրայից դեմոկրատիա։ Ազատագրվելու ճանապարհները։

    Ներողություն, մոռացկոտությանս համար։
    Ուրեմն Ջին Շարպի От диктатуры к демократии Концептуальные основы освобождения գիրքը բավականին հանրամատչելի կերպով մատուցում է սույն հարցի լուծման ուղիները։ Ժամանակ ունեցող մադրկանց կխնդրեի կարդալ և առավել կարևոր ու մեզ համար արդիական կետերը մեջբերել այստեղ՝ քննարկելու–հասկանալու համար։
    Si vis pacem, para bellum

  5. #4
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դիկտատուրայից դեմոկրատիա։ Ազատագրվելու ճանապարհները։

    Վիշապ ձյա, ահավոր բարդ թեմա ես բացել: Ուզում եմ մտքերս հավաքել ու մի խելոք բան գրել, չի ստացվում: Լուրջ:

    Բայց եթե լուրջ քննարկում ծավալվի, հնարավոր է կամաց կամաց բացվել: Ամեն դեպքում, որպես մուտք, ուզում եմ գոնե վերջում առաջ քաշված երկու հարցերին պատասխանել:
    Քննարկում ենք դիկտատուրայից դեմոկրատիայի անցման հնարավոր ուղիները, դեմոկրատիայի պահպանման անհրաժեշտ և բավարար պայմանները։
    Ուրեմն հարցը ենթադրում է, որ գոնե դու, անկախ հարցման արդյունքներից, համոզված ես, որ Հայաստանում դիկտատուրա է: Մեր մեջ ասած ես էլ եմ դրա օգտին քվերակել, առանց երկար բարակ մտածելու, ու մինչև քո գրած սահմանումները կարդալը: Վերջին հաշվով էական տարբերություւն չեմ տեսնում դիկտատուրայի ու օլիգարխիայի միջև: Ոչ մի տարբերություն չկա երկիրը կառավարվում է մեկ հոգու կողմից, թե մի քանի հոգու կողմից: Արդյունքում այն չի կառավարվում ժողովորդի կողմից: Այսինք չկա դեմոկրատիա:

    Դեմոկրատիան, իմ պատկերացմամբ, դա կոլեկտիվ որոշուներ ընդունելու մեխանիզմ է, որի արդյունքում հասարակությունն իր ամբողջության մեջ ստանում է առավելագույն օգտակարություն: Դիկտատուրայի կամ օլիգարխիայի դեպքում, ընդունված որոշումների օգտակարությունը բաժին է ընկնում մեկ, կամ մի քանի հոգու: Հիմա փաստորեն քո առաջին հարցը ենթադրում, թե ինչպես պետք է անցնել որոշումներ ընդունելու մի մեխանիզմից մյուսին: Իմ պատասխանը միանշանակ է - բոլոր հնարավոր միջոցներով` ներառյալ ուժի գործադրումը: Սա այն դեպքում, եթե հասարակությունը համոզված է, որ հետագայում ինքը կարող է ստեղծել ու երկարաժամկետ հեռանկարում պահպանել կոլեկտիվ որոշումներ ընդունելու մեխանիզմ: Քանի որ, եթե հասարակությունը չկարողանա այն ստեղծել ու պահպանել, մեծամասնությունը նորից կհանգի այն եզրակացության, որ որոշումների ընդունման իրավունքը նորից պետք է տալ մեկ հոգու: Լավագույն օրինակը ԽՍՀՄ քայքայվելուց հետո բնակչության մի լուրջ զանգվածի կողմից Ստալինի ժամանակներին էրնեկ տալն էր:

    Փաստորեն սահուն անցում կատարեցինք քո երկրորդ հարցին: Ինչպես պահպանել դեմոկրատիան, եթե ի վերջո այն կարողացել ենք ձևավորել: Ահագին մտածեցի, մտածեցի ու պարզեցի որ չգիտեմ: Երևի ՄԱԿ-ի երկնագույն սաղավարտներին կանչենք, որ մեր տեղը պահեն: Էս լիրիկական շեղման կարգով:

    Չեմ ուզում գիտական ֆանտաստիկայի ոլորտին անցնել, բայց երկրում պիտի լիքի քաղաքական ու տնտեսական էլիտա, որը պիտի օրինակ ծառայի մնացած բոլորին: Այսինք, սկզբի համար պետք է ազատվել բոլոր տեսակի բաշիբոզուկ բոսյկաներից, որոնք մի քանի մանեթե փողով առնում են դատարանները ու բռնաբարում են արդարադատության համակարգը: Մի քանի տարի իրապես հավասարակշռված իշխանության թևեր ու մի քանի գործընթացներ (օրենքների ընդունման ու կիրառման, դատական պրոցեսների և այլն), որոնք պրակտիկորեն ցույց կտան, որ կոլեկտիվ որոշումներ ընդունելն ավելի մեծ օգտակարության է հանգեցնում, քան մեկի կամ մի քանիսի կողմից ընունված որոշումները, բավական է, որ բնակչության մեծամասնությունը հասկանա, թե ինչքան լավ է, երբ առանց մեկին թագավոր ասելու ես ապրում: Ես ավելի քան համոզված եմ, որ մեզ պետք չի անցնել Եվրոպայի անցած երեք հարյուր տարիները եվրապական տիպի հասարակություն կառուցելու համար: Եվրոպան օրինակներ չի ունցել ու կառուցել է զրոյից, իսկ մենք մեր աչքի առաջ ունենք աշխատող օրինակներ, որոնցից կարելի է սովորել, ու դրա մեջ ոչ մի վատ բան չկա: Մենք շատ արագ եվրոպացիներից սովորեցինք որ ոչ մի վատ բան չկա գոմիկության մեջ, ու մեկը մյուսի հետևից երկնագույն կառավարություններ ենք փոխել, բայց չգիտես ինչի չենք ցանկանում սովորել, որ լավ բան է նաև առանց հոպար-քեռիի դատարանում սեփական իրավունքները պաշտպանելն ու առանց ապերոների հուշելու ու հինգ հազար դրամ վերցնելու ընտրության գնալը: Չենք սովորել, քանի որ չենք ունեցել գոնե մի նորմալ նախադեպ մեր անկախության մոտ քսան տարվա ընթացքում: Ուրեմն նախ նախադեպ, հետո սովորել-սովորել-սովորել, ինչպես կասեր Ձմեռ Պապին: Նախ գոնե մի նորմալ ընտրություն, հետո գործընթացներ, որոնք կապացուցեն, թե որքան լավ է գոմիկ, չէ կներեք, դեմոկրատ լինելը:

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Mephistopheles (10.05.2009)

  7. #5
    Գաղափարի զինվոր Fedayi-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.01.2008
    Հասցե
    Հորս տուն
    Տարիք
    38
    Գրառումներ
    853
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դիկտատուրայից դեմոկրատիա։ Ազատագրվելու ճանապարհները։

    Հարցման պատասխանը. ես կասեի ավտորիտար ռեժիմ է, հասարակարգը` օլիգարխիա:
    Վերջին խմբագրող՝ Fedayi: 10.05.2009, 09:52:
    Քա′յլ առաջ, անունն է քո Զինվոր,
    Եվ սա է կյանքը նոր, ապրի′ր այն արժանի:
    Քա′յլ առաջ, անունն է քո Զինվոր,
    Քո ձեռքերում այսօր Երկիրն է հայրենի:

  8. #6
    Հայ-բանտարկյալ
    Գրանցման ամսաթիվ
    15.01.2009
    Հասցե
    "Հայաստան" Քրեակատարողական Հիմնարկ
    Գրառումներ
    1,842
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դիկտատուրայից դեմոկրատիա։ Ազատագրվելու ճանապարհները։

    Հարց. Վիշապ ջան արդյոք ԱՄԷ -ը կառավարման ձևը դիկտատուրա է?

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Դեմոկրատիա
    Հեղինակ՝ Հայկօ, բաժին` Իրավագիտություն, քաղաքագիտություն
    Գրառումներ: 252
    Վերջինը: 21.08.2009, 13:21

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •