Սիրով տեղեկացնում եմ, որ առաջվա նման աշխատում է ակումբի հեռախոսների համար նախատեսված տարբերակը, որը նորից հասանելի է wap.akumb.am հասցեով: Այժմ այդ համակարգը նախկինից տարբերվում է իր գունային լուծումներով, ինչն ավելի հարմարավետ է դարձնում կայքից հեռախոսով օգտվելը, գրառումներն իրարից տարանջատելը, մեջբերումների հստակեցումը և այլն: Նորից ուզում եմ շնորհակալություն հայտնել Artgeo-ին ու Ներսես_AM-ին այս համակարգը ներմուծելու, այն մշակելու համար:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Norton (08.05.2009), T!gran (09.05.2009), Yellow Raven (08.05.2009), Ներսես_AM (08.05.2009), Փոքրիկ (08.05.2009)
Շատ ավելի հարմար է դարձել հեռախոսային տարբերակը, շատ շնորհակալ եմ բոլորիցդ
Սիրելի ակումբցիներ, շնորհավորում եմ բոլորիդ այս հրաշալի տոնի՝ հաղթանակի օրվա կապակցությամբ, ու այդ առթիվ, ինչպես նաև նոր հոստինգի տեղափոխվելու շնորհիվ տեղեկացնում եմ, որ նկարների ալբոմների թույլատրելի թիվը 5-ից դարձել է 10-ը, իսկ յուրաքանչյուր ալբոմում թույլատրված նկարների քանակի թիվը 20-ից 50-ը:
Նորից շնորհավորում եմ բոլորիդ հաղթանակի օրվա առթիվ:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Ahik (09.05.2009), Ambrosine (08.05.2009), masivec (09.05.2009), murmushka (09.05.2009), NetX (09.05.2009), Norton (09.05.2009), Rammstein (09.05.2009), Vaho (09.05.2009), Yellow Raven (09.05.2009), Հայկօ (09.05.2009), Ձայնալար (10.05.2009), Ուլուանա (09.05.2009), Պարոն Ն (10.05.2009), Ռուֆուս (09.05.2009), Փոքրիկ (08.05.2009)
Շարունակեմ հաղթանակի օրվա անականկալները.
Առաջին բլոգային գրառումը - ուռա
Այն նյութը, ինչը կկարդաք այդ հղումի վրա կտտացնելուց հետո, ընդամենը հոգնած մարդու անհետաքրքիր գրառում է: ԲԱՅՑ ՄՅՈՒՍ ԿՈՂՄԻՑ, դա ակումբում առաջին բլոգային գրառումն է:
Այսպիսով, ուրախությամբ տեղեկացնում եմ, որ ակումբի վերին մենյուում ավելացել է «Բլոգներ» ցանկը: Ստեղծեք ու զարգացրեք ձեր բլոգը: Իհարկե, դեռ հում վիճակով ենք տրամադրում ձեզ, դեռ պետք է ստեղծվեն գլոբալ կատեգորիաներ, որոշ այլ հնարավորություններ ավելացվեն, դեռ թերություններ կան թարգմանության մեջ և այլն, բայց սա արդեն իսկ աշխատող տարբերակ է: Էնպես որ, սկսեք կիրառել այն
Եթե նկատեք, որ մենյուում «Զրուցարան» հղումն անհետացել է, մի շտապեք բարկանալ, իրականում զրուցարանը շարունակում է մնալ ու գործել, պարզապես նրա հղումը տեղափոխվել է «Համայնք» ցանկի մեջ:
Բարի քննարկումներ, բարի օրագրային գրառումներ ու բարի զրույցներ եմ կամենում: Այսպիսով ակումբում գործում է թե՛ ֆորում, թե՛ բլոգ, թե՛ չատ:
Բարի՛ ժամանց բոլորիդ![]()
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Ambrosine (09.05.2009), cold skin (09.05.2009), Elmo (09.05.2009), impression (09.05.2009), Katka (10.05.2009), Mankik (10.05.2009), masivec (09.05.2009), Monk (09.05.2009), murmushka (09.05.2009), NetX (09.05.2009), Norton (09.05.2009), Terminator (10.05.2009), Yellow Raven (09.05.2009), Արշակ (09.05.2009), ԿԳԴ (09.05.2009), Հայկօ (09.05.2009), Ձայնալար (10.05.2009), Ռուֆուս (09.05.2009), Փոքրիկ (09.05.2009)
Շատ մերսի անակնկալների համար Չուկ ջան :-) իսկ հեռախոսից հնարավո՞ր է բլոգից օգտվել . . .
Չուկ ջան, ապրես։ Հիանալի աշխատանք է տարվել։
Պաչ-մաչ։
Արտ, նախ շնորհակալություն բլոգի համար, երկար սպասված նորույթ էր
Իսկ ԼՋ-ի բլոգը հնարավո՞ր է բերել Ակումբ:![]()
I may be paranoid but no android!
Չուկ ջան, իսկ ձեզ մոտ թարմացո)մներից հետո ստացվում ա՞ հեռախոսով ակումբ մտնել: Առաջին երկու օրը իմ հեռախոսը ասում էր link not awailable, `Բագրատը ասեց հեռախոսային տարբերակը դեռ պատրաստ չի, իսկ հիմա բացում ա, ու հենց սեղմում եմ նոր գրառումներ-ին, էկրանը անմիջապես սպիտակում ա, ինտերնետը անջատվում ու հեռախոսս ոնց որ restart lini![]()
When life gives you lemons, make lemonade
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ