Չուկ ջան, կբացատրես, թե էս կանաչ կուբիկների քանակը ոնց ա հաշվարկվու, եւ արդյոք դրանք մնալու են, թե ոչ:
Չուկ ջան, կբացատրես, թե էս կանաչ կուբիկների քանակը ոնց ա հաշվարկվու, եւ արդյոք դրանք մնալու են, թե ոչ:
И чтобы нас никто не разлучил,
Я превратил тебя в воспоминания. -Григорий Лепс
Ռազմավարական խաղ Travian.ru
Ի դեպ շնորհավորում եմ (), ակումբի կանոնադրությունը վերականգվեց
![]()
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Վարկանիշները դուրս եկավ, շատ լավ ա, համեստ ա, ու ամենակարևորը, որ չի լինում հաշվել, էլ կռիվ ղալմաղալ չի լինի![]()
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Տեղեկացնեմ որոշ սահմանափակումների մասին:
Ալբոմ ստեղծել կարող են միայն այն մարդիկ, ովքեր ֆորումում ունեն ոչ պակաս, քան 50 գրառում: Յուրաքանչյուր ակումբցի կարող է ստեղծել 2-ից ոչ ավելի ալբոմ: Ամեն ալբոմում կարող է տեղադրվել ոչ ավելի, քան 25 նկար: Նկարներին մեկնաբանություններ կարող են թողնել այն ակումբցիները, ովքեր ֆորումում ունեն ոչ պակաս, քան 30 գրառում:
Անձնագրերում այցելուի հաղորդագրություններ կարող են թողնել միայն այն ակումբցիները, ովքեր ֆորումում ունեն ոչ պակաս, քան 30 գրառում:
Սոցիալական խմբեր կարող են ստեղծել միայն այն մարդիկ, ովքեր ֆորումում ունեն ոչ պակաս, քան 50 գրառում: Սոցիալական խմբերին անդամակցել կարող են միայն այն անձինք, ովքեր ունեն ոչ պակաս, քան 30 գրառում: Յուրաքանչյուր ակումբցի չի կարող 2-ից ավելի սոցիալական խումբ ստեղծել:
Այս թվերը վերջնական չեն, քննարկման առարկա են, և կարող են թե՛ մեծանալ, թե՛ փոքրանալ:
Վերջին խմբագրող՝ Chuk: 26.12.2008, 22:00:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Rammstein (29.12.2008)
Ձեզ դու՞ր է եկել ակումբցիներից ինչ-որ մեկի կատարած գրառումը, այն օգնե՞լ է ձեզ, դրանում գտե՞լ եք հետաքրքիր խորհուրդ, բացատրություն, կարևոր տեղեկություն կամ մեկ այլ պատճառով ուզում եք շնորհակալություն հայտնե՞լ:
Է՛, հայտնե՛ք, ու՞մ եք սպասում:
Այսուհետև ակումբում գործում է շնորհակալությունների համակարգը:
Եթե ուզում եք գրառման հեղինակին այդ գրառման համար շնորհակալություն հայտնել, ընդամենը սեղմեք գրառման ստորին մասին շնորհակալության կոճակին:
«Դար Գարնանային» ոճում այն ունի հետևյալ տեսքը՝
«Դար Մանրանկար» ոճում այն ունի հետևյալ տեսքը՝![]()
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Adam (30.12.2008), BOBO (29.12.2008), Elmo (29.12.2008), Morpheus_NS (29.12.2008), Rammstein (29.12.2008), Second Chance (29.12.2008), StrangeLittleGirl (29.12.2008), Yellow Raven (29.12.2008), Zangezur (29.12.2008), Երկնային (29.12.2008), Ռեդ (05.01.2009), Ռուֆուս (30.12.2008), Սամվել (29.12.2008)
Մի քիչ տեղեկացում.
Բոլոր շնորհակալություն ստացած գրառումները գտնելու համար մտեք. «Որոնել->Գտնել շնորհակալություն ստացած բոլոր գրառումները»:
Եթե ցանկանում եք տեսնել, թե տվյալ ակումբցին քանի շնորհակալություն է ստացել ու քանիսը հայտնել, ապա մտեք նրա անձնագիր ու «Վիճակագրություններ» բաժնում կարդացեք այդ մասին: Այս նույն տեղից կարող եք որոնել ու գտնել բոլոր այն գրառումները, որոնց համար նա շնորհակալություն է ստացել, ու բոլոր նրանք, որոնց համար հայտնել է շնորհակալություն![]()
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Հլը որ մենակ էս նշանը դուրս եկավ![]()
![]()
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
շատ լավա շնորհակալությունները, ուղղակի որ ետ նշանը միքիչ ձախ բերվի լավ կլինի որտև արագ պատասխանելի վերջում լինելը արդեն շատերը սովորած կլինեն![]()
Pacta sunt servanda
Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
Մեր ծնընդյան փուչ օրից,
Հերթով գալիս, անց ենք կենում
Էս անցավոր աշխարհից։
Rammstein (29.12.2008), Yellow Raven (29.12.2008), Ներսես_AM (29.12.2008)
Իսկ չի լինի՞ որ շնորհակալությունների մասին ինչ որ կերպ տեղեկացվի ստացողը: Անձնագրում տեսնում ենք, որ ավելացել ա, բայց չենք կարողանում իմանալ, թե որ գրառման համար ա:
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ