Կա տենց բան, հանցագործություններով պատճառված վնասի հետ կապված վեճերը քաղաքացիական իրավունքով են լուծվում: Քաղ. օր-ում էլ գրածա որ համատեղ պատճառված վնասը հատուցվումա համապարտության կարգով(այդ թվում հանցակցության դեպքում հանցագործությամբ հասցված վնասի համար հանցակիցները համապարտ պատասխանատվություն են կրում)
Համապարտ պատասխանատվությունն էլ նշածդ տեքստում նկարագրածնա, քաղ. օրենսգրքի 361-364 հոդվածներնա, ստեղ արդեն առանձին գործա հարուցվում քաղացիական վարույթով, ու պարտատերը կարա պահանջը դատարան ներկայացնի պարտապաններից յուրաքանչյուրին իրա հայեցողությամբ, վերջինս էլ մնացածից հետադարձ պահանջի իրավունք ունիՀոդված 1073. Պատասխանատվությունը համատեղ պատճառված վնասի համար
1. Վնասը համատեղ պատճառած անձինք տուժողի առջև կրում են համապարտ պատասխանատվություն:
2. Տուժողի դիմումի հիման վրա և հօգուտ նրա, դատարանն իրավունք ունի համատեղ վնաս պատճառած անձանց վրա պատասխանատվություն դնել մասերով` դրանք որոշելով սույն օրենսգրքի 1074 հոդվածի 2-րդ կետով նախատեսված կանոններին համապատասխան:
հոդվածը ճիշտա ենքանով, որ առաջնայինը տուժողի վնասը հատուցելնա, ոչ թե հավասար բաժիններով պատասխանատվությունը
Էջանիշներ